Tempus ALIGN` մեկնարկային ժողով

ՏԵՄՊՈՒՍԻ նոր ALIGN – “Achieving and checking the alignment between academic programmes and qualification frameworks” (հասնել և ստուգել համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների շրջանակների միջև) դրամաշնորհային ծրագրի մեկնարկային ժողովը տեղի ունեցավ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում սույն թվականի հունվարի 17-18-ը։

Ծրագրի համակարգողը ԵՊԼՀ–ն է։

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել շնորհվող որակավորումների փոխանցելիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատաությունների համար մշակելով մեխանիզմներ, որոնք կապահովեն մասնագիտության ծրագրերի համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակներին, ինչպես նաև որակի ապահովման կենտրոնների համար ներդնելով գործիքներ, որոնք թույլ կտան ստուգել այդ համապատասխանությունը։

Ծրագրում ներգրաված են ինչպես Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք բուհեր, կրթական կառույցներ, ուսանողների և գործատուների միություններ, Կրթության և գիտության նախարարություններ, այնպես էլ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Շվեդիայի ու Լեհաստանի առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ։ Ընդամենը 26 գործընկեր հաստատություն։

Ծրագրի մեկնարկային ժողովին մասնակցեցին բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր հակիրճ ներկայացրեցին իրենց կառույցները և ծրագրում ակնկալվող ներդրումները։ Բացի այդ երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի մեթոդաբանությունն ու հիմնական գործողությունները, ինչպես նաև քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրները։

 

 

ALIGN ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

  1. Երևանի պետական լեզվաբանական համալսարան, ՀԱՅԱՍՏԱՆ
  2. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որակի ապահովման կենտրոնների ցանց, ԳԵՐՄԱՆԻԱ
  3.  Բաֆ Սպայի համալսարան, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
  4. Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտ, ԻՌԼԱՆԴԻԱ
  5. Լիվենի Կաթոլիկ դպրոց, ԲԵԼԳԻԱ
  6. Ադամ Միկիեվիչի համալսարան, ԼԵՀԱՍՏԱՆ
  7. Կոբլենց-Լանդաուի համալսարան, ԳԵՐՄԱՆԻԱ
  8. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, ՀԱՅԱՍՏԱՆ
  9. Երևանի պետական բժշկական համալսարան, ՀԱՅԱՍՏԱՆ
  10. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
  11. Հայաստանի ուսանողների միություն
  12. ՀՀ գործատուների միություն
  13. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  14. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան, ՈՒԿՐԱԻՆԱ
  15. Խմելնիտսկու ազգային համալսարան, ՈՒԿՐԱԻՆԱ
  16. Սումիի պետական համալսարան, ՈՒԿՐԱԻՆԱ
  17.  Ուսանողների ինքնակառավարման ուկրաինական ասոցիացիա, ՈՒԿՐԱԻՆԱ
  18. Խմելնիտսկու շրջանի արդյունաբերողների և ձեռնարկատերների միություն, ՈՒԿՐԱԻՆԱ
  19. Կրթության և գիտության նախարարություն, ՈՒԿՐԱԻՆԱ
  20. Մոսկվային պետական հումանիտար համալսարան, ՌՈՒՍԱՍՏԱՆ
  21. Հյուսիսային ֆեդերալ համալսարան, ՌՈՒՍԱՍՏԱՆ
  22. Վոլգայի պետական տեխնոլոգիայի համալսարան, ՌՈՒՍԱՍՏԱՆ
  23. Պետական մասնագիտական հավատարմագրման ազգային կենտրոն, ՌՈՒՍԱՍՏԱՆ
  24. Ռուսաստանի ուսանողների միություն, ՌՈՒՍԱՍՏԱՆ
  25. Արդյունաբերողների և ձեռնարկատերների միություն (շրջանային), ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կրթության և գիտության նախարարություն, ՌՈՒՍԱՍՏԱՆ

Leave a Reply