Էդվարդ Իսաբեկյան

 

Հայ մեծ գեղանկարչի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ

 

Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիր քաղաքում, որն անմահացել և հառնել է փյունիկի նման նկարչի «Իգդիր» ինքնակենսագրական վեպում:

Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում,ն րա ժամանակ ընդլայնվել էպատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը:

«Իգդիր» վեպը և անավարտ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը, որոնցով նա կյանքի վերջում պսակեց իր երկարամյա հարուստ ստեղծագործությունը, նվիրված են իր հայրենի քաղաքի հողին, ջրին, պտուղներին, քաղաքից սերած հայ մարդկանց, իսկ կտավը՝ Իգդիրի ծնած նշանավոր քաղաքացիներին, իր ծնողներին, իրենից մինչև Առնո Բաբաջանյան և Խորեն Աբրահամյան:

«Իգդիրի» պես նա պապակվում էր հայոց փառքի պատմությամբ, այն կերտած հերոսներով, այն պահպանած բերդերով, կիրճերով ու լեռներով, կածաններով, արահետներով, ծառ ու թփով, նրա համար ապրող տղամարդկանցով և առանձնապես կանանցով, որոնց նկարում էր իրենց բնական անկաշկանդ հովվերգական վիճակում: Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: Իսկ ավելի քան 60 տարի շարունակ իր կրթած և դաստիարակած նկարիչների սերունդներով նա գուցե իրեն հավասարը չունի հայ իրականության մեջ, որոնց մեջ փայլում են Գրիգոր Խանջյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Լևոն Կոջոյանի, Սարգիս Մուրադյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահան Խորենյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Ռուբեն Ադալյանի և շատ շատերի անունները:

Վարպետի մասին մեր մի գրվածքի բնաբան ընտրել էինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի խոսքը՝ «Կյանքի ծովը մշտապես ալեկոծում է ինձ»: Իսկ ծովը միայն փոթորիկ չէ, այն լինում է նաև հանդարտ: Նկարչի կյանքը «ծով» է: Նրա «Իգդիր» վեպը և «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը արարող և հունից դուրս եկող ծովն է հիշեցնում: Իր երկար կյանքի ընթացքում Էդվարդ Իսաբեկյանը ստեղծել է և հանրահայտ նկարներ, որոնք կապված են հայ ժողովրդի և ոչ միայն հայ պատմության հերոսական դրվագների հետ, և հարյուրավոր միջին և փոքր կտավներ ու գրաֆիկական էջեր: Պոեզիայում շատ հավադեպ է, երբ վիպական-էպիկական բանաստեղծը ստեղծում է նաև սուբյեկտիվ, քնարական, ինտիմ պատկերներ: Թե ինչ չափով են հայ գրողները ազդել մեր նկարչի վրա՝ իր ավագ և հասակակից ընկերները՝ Դ. Դեմիրճյան, Ս. Խանզադյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան, Հր. Հովհաննիսյան դժվար է ասել: Բայց մեզ համար գրեթե ակնհայտ է, որ Դ. Դեմիրճյանը և Ս. Խանզադյանը էպիկական գրողներ են՝ այսինքն պատմող, ասք ասող, Վ. Դավթյանը և Հր. Հովհաննիսյանը ներբողական դրամատիկական տիպի, իսկ Հ. Սահյանը բացառապես քնարական, ներհուն բանաստեղծ է: Ինչում է գաղտնիքը:

Այստեղ մենք գործ ունենք անուրանալի անհատականութամբ օժտված ստեղծագործողների հետ: Իսաբեկյանի դեպքում գաղտնիքը ոչ միայն իր ներքին ալեկոծ բնավորությունն է, այլև ներքին անժխտելի կարգապահությունը: Այս դեպքում էլ գործ ունենք մեծ անհատականության հետ: Նախ, որ նա տիրապետում է դասական կոմպոզիցիայի գաղտնիքներին, երկրորդը նրա բացառիկ բնատուր կոլորիստ լինելն է, ինչպես Ռուբենսը, ինչպես Դելակրուան, ինչպես Վահրամ Գայֆեճյանը, ինչպես Եղիշե Թադևոսյանը: Երրորդը թերևս փոթորկալի վրձինը, որ ծեփում է ռելիեֆի նման: Նման բան գրեթե չի լինում նույնիսկ մեծ վարպետների դեպքում: Բայց Իսաբեկյանի դեպքում պատահել է:

Ժամանակին, սկսած 17-րդ դարից արվեստաբաններ Ռոժե դը Պիլը, Ջիովաննի Բելլորին, Շարլ Բոդլերը և ուրիշներ զարմացել են Ռուբենսի և Դելակրուայի պատմական և գրական իմացություններուվ:

Սուրենյանցից և Կոջոյանից հետո նման իմացություններով մինչև ուղնուծուծը օժտված էր Էդվարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին հիացմունքով էր արտահայտվում նկարչի «ընդվզող և անհանգիստ թափի, պոետական աչքի ու ասպետական հոգու» մասին, մատնանշելով , որ վարպետի «կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Պատահական չէ, որ «Իգդիր» վեպի առաջին իսկ էջերում զգացվում է «Հայրենասերի ողբը» ինչպես Աբովյանի «Վերքի» առաջին էջերում և ապա սկսվում կերպարների շարքը իրենց ճակատագրերով:

Նկարչի « ինքնուրույն ճանապարհը» արդեն մատնանշում էր խորհրդային արվեստագիտության հիմնադիր Ռուբեն Դրամբյանը 1947թ. լույս տեսած նկարչի կատալոգի առաջաբանում: «Տանյա» կտավում և «Վարդանանքի» նկարազարդումներում հեղինակը ձգտել է ոչ թե «արտաքին էֆեկտներին, այլ խորը ներքին զգացմունքներին»: Արվեստաբան Մ. Այվազյանը տարբերակում է նկարչի մոնումենտալ պատմական նկարները և կամերային, ինտիմ կտավները, որոնց բնորոշ են «ձևի մեծ ավարտունությունն ու գեղանկարչության բարձր որակը»:

Այսպիսով, Էդվարդ Իսաբեկյանը, ինչպես նշել են արվեստաբանները, նկարիչները և գրողները՝ հայ արվեստում արդեն իսկ առանձնահատուկ տեղ էր գրավում իր պատմական բազմաֆիգուր կամ միաֆիգուր դինամիկ հորին­վածքներով, բազմաժանրությամբ, դիմանկարների և ինքնանկարների կերպարայնությամբ: Նրա արվեստը, ինչպես անվանի բանաստեղծ Վ. Դավթյանն է նշում, «առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական » այսինքն՝ վիպական և քնարական միաժամանակ:

Միանշանակ է, որ նկարիչը, տիրապետելով տեխնիկական մեծ զինանոցի և կայծակնային վրձնահարվածների, «ամենաանհանգիստն» է թերևս նորագույն շրջանի հայ գեղանկարչության մեջ; Թվում է, ի սկզբանե մեր առաջ կանգնած է միանգամայն ձևավորված այնպիսի նկարիչ որ կարծես իր խոսքն ասել էր մինչև 1960-ականների վերջը՝ իր մեծադիր պատմա-հայրենասիրական կտավներով, դրանցում հորինվածքի և կոլորիտի, բնության վեհության ու մարդկային ֆիգուրների ներդաշնակման, հերոսականության և ողբերգականության արտահայտություններով, դիմանկարներովև գրքի նկարազարդումներով, և ահա դրանից հետո նա իր բարձր պատասխանատու աշխատանքն է կատարում ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Գալիս են նոր վարպետներ, որոնցից շատերը իր աշակերտներն են՝ իրենց գյուտերով, իրենց վերանայումներով, իրենց կրած նոր ազդեցություններով ու որոնումներով: Վարպետը դրսևորվում է իր ինչ-որ մասով նաև իր աշակերտների մեջ:

Բայց նշվեց, որ նա օժտված էր անդադրում բնավորությամբ և չէր կարող իր տիտղոսներով բավարարված նկարել միայն պատվերներով: Այստեղ է, որ տեղի էր ունենում մի նոր կերպափոխություն, այն, ինչ կատարվել էր Դելակրուայի, Կորոյի և Ռեմբրանդտի նման վարպետների հետ: Չնայած մինչև կյանքի վերջը գեղարվեստի ակադեմիայում իր ավանդած գեղանկարչության և կոմպոզիցիայի դասերին, նա արվեստանոցում կարծես թե ավելի շատ նկարում է իր համար: Այլապես արվեստանոցը լեփ լեցուն չէր լինի մեծ ու փոքր հարյուրավոր կտավներով՝ արված 1970-ականններից մինչև կյանքի վերջը: Կյանքի վերջին տասնամյակներում վարպետը մաքրում էր իր գեղանկարչությունը գրական-պատմական շերտերից և պատմողականությունից:

Փոխարենը ուժեղացնում էր գեղանկարչական հենքը,: Դա նշանակում է ոչ թե պատմականի ու պատմողականի բացարձակ մերժում, այսինքն այն հիմքի, որի վրա հենված է նկարչի արվեստը և ինչը նրան հռչակ է բերել, այլ դրանց վերածում ակնարկների հանուն մաքուր գեղանկարչականի ոչ թե այն իմաստով, ինչը բնորոշ է դեկորատիվ հարթության ձգտող նկարչությանը, այլ հենց այն իմաստով, ինչով բնորոշում էր վենետիկյան մեծ կոլորիստների, Ռուբենսի ու Վելասկեզի առավելո­ւ­թյունները վենետիկցի քննադատ բանաստեղծ Մարիո Բոսկինին 17-րդ դարում:

Այսինքն պայմանականորեն նկարչության հիմքը համարելով գծանկարը, Բոսկինին պնդում է, որ նկարին կյանք ու շնչառություն է տալիս գույնը: Գույնն է, որ այլափոխում է ձևը և այն կենդանացնում: Այսինքն այն, ինչը Ֆրանսիայում վերակենդանացնում էին Վատտոն, Ֆրագոնարը, Կորոն, Մանեն, Ռենուարը ինչպես նաև երկրորդ-երրորդ սերնդի մի քանի աբստրակցիոնիստները և Ռուոյի նման վարպետները: Այդպիսի դեպքերում գույնը խառնվում է, ծեփվում է, անցնում առարկաների հստակ սահմանները, գույնը հյուսում է կտավը և այստեղ վրձնից բացի գործում են նաև մատները, շպատելները և մաստեխինները: Մեզանում այդ տիպի գեղանկարչության մեծագույն վարպետներ էին Եղիշե Թադևոսյանը և Վահրամ ԳայֆեՃյանը: Նկարելու այս եղանակը քչերին է մատչելի, քանի որ նկարի փոխարեն կարող է ցեխ ստացվել: Իսաբեկյանի դեպքում ստացվում են ակնեղենից կազմված երազներ՝ իր մանկության հուշերի, անձնական ապրումների, անձնական կարոտախտի, վերակոչման, ձիերի ու կանանց անառիթ նազանքի գունագեղ վերարտադրմամբ: Նման նկարները համաձուլվածք են դասական գեղանկարչության /Ռուբենս,Դելակրուա/ և իմպրեսիոնիստներին մոտ գունային հարվածների, սիլուետների, դինամիկայի: Եվ այդ ամենը իսաբեկյանական աչքերով, աննախադեպ համարձակությամբ և գեղեցիկի նկատմամբ հատուկ պաշտամունքի հասնող զգացումով, հենց այն գեղեցիկի, որով ապրում ու հիանում է սովորոկան մարդը և ոչ թե վերացական հայեցողական գեղեցիկի: Մեր մեղավոր կարծիքով նման գեղանկարչությունը կարող է ճեղքել ժամանակի պատնեշը և լինելով ազգային և համամարդկային՝ վարակել նաև ուրիշ վարպետների, ինչն արդեն տեսնում ենք վերջին տասնամյակներում:

Պարզվում է, որ մենք իզուր չենք հիշել Իսաբեկյանի արձակագիր և բանաստեղծ ընկերներին: Նկարիչը իր նշանավոր «Իգդիր» ինքնակենսագրական վիպակից առաջ գրել է մեծ թվով բանաստեղծություններ: Դրանք կարելի անվանել «մտորումներ և ապրումներ» և դրանց համար առանձին տեղ հատկացնել «Իգդիրի» և նրա հոդվածների միջև: Ադ բանաստեղծությունները նման են ճեպանկարներ: Դրանք ,իրոք բանաստեղծ Իսաբեկյանի սիրտը ծվատող մտորումներ և ապրումներ են, որոնք երբեմն հում վիճակում են` չհասած «էսթետիկական հույզերի» այն մակարդակին, ինչ հատուկ է նկարներին: Բայց ապրումների ահագնությունը նույնն է, ինչ վիպակում, դրանք «Իգդիրի» նախանվագն են և իրենց նախնական վիճակում նույն կրքով են տոգորված: Այսինքն դրանցում կգտնես և էպիկա, և քնարա­կանություն, և իրոնիա ու երգիծանք: Դրանցից մի քանիսը նվիրված են Եղիշե Չարենցին, Սերո Խանզադյանին, Համո Սահյանին և Հրաչյա Հովհաննիսյանին: Բայց գրված են իսաբեկյանական ոգով և շնչով, որտեղ կգտնես գրական բարձր լեզու և ժողովրդական լեզվի համուհոտ: Բանաստեղծական հերոսներն են սերը, Զանգուն, Արաքսը, Իգդիրը, Նավզիկեն, Շամիրամը, սուփրա-սեղանը, հին տաճարի պես փլված ու կանգուն սիրտը և այլն:

 

Սիրտս ամբողջ բեկորներից

Հին տաճարի,

Չեմ էլ հիշում` երբ է եղել

Քարը քարին, դուռը վրան......

 

Նկարչի նվիրական սեփականությունը, նրա բազմամյա ստեղծագործություններն են, որոնք սպասում են, ու դառնան նաև հայության սեփականությունը:

Մենք անհամբեր սպասում ենք, որ Իսաբեկյանի թանգարանի դռները շուտ բացվեն արվեստասեր հասարակայնության առջև:

 

 

Վիգեն Ղազարյան

արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ

 

 

 

 

 

 

 

 

 

Ձիերը կիրճում. 1983

կտավ /ստվարաթղթի վրա/, յուղաներկ, 70x50

Horses in the Ravine

oil on canvas /cardboard/, 70x50

 

Նոյը որդիների հետ. 1985

կտավ, յուղաներկ 89x60,5

Noah with his sons

oil on canvas, 89x60,5

 

 

 

 

 

Բնության գրկում. 1976

կտավ, յուղաներկ, 50,5x 70,5

Close to nature

oil on canvas, 50,5x70,5

Նախաճաշ գետափին

կտավ, յուղաներկ, 62x74

Breakfast on the river bank

oil on canvas, 62x74

Բնորդուհի, 1970

կտավ, յուղաներկ, 50x40

Model

oil on canvas, 50x40

 Ըմբիշները մարզվելիս. 1979

կտավ, յուղանկար, 50x70

Training wrestlers

oil on canvas, 50 x70

 

 

 

 

 

 

Պատկերի էսքիզ

 Sketch of an image

 

 Լողավազանում. 1980

կտավ /ստվարաթղթի վրա/, տեմպերա, 70x50

In the swimming –pool

Պատկերի էսքիզ

 Sketch of an image

 

Մորս դիմանկարը.1944

կտավ, յուղաներկ, 88x 71

My mother’s portrait

oil on canvas, 88x71

 

 

 

 

 

Պատկերի էսքիզ

 Sketch of an image

 

Սամսոն և Դալիլա 1972

 կտավ /ստվարաթղթի վրա/ ,յուղաներկ, 50x70

 Samson and Dalila

 oil on canvas/ cardboard/, 50x70

Երկու կին. 1970

կտավ /ստվարաթղթի վրա/, յուղաներկ, 50x70

Two women

oil on canvas/cardboard/,50x70

 

Մթնշաղ. 1979

կտավ, յուղաներկ, 71x50

 Twilight oil on canvas, 71x50

 

 

 

 

 

 

ԵԶԴԻ ՏՂԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐ, 1941
փայտ, յուղաներկ, 55x44
PORTRAIT OF A BOY, 1941
Oil on wood, 55x44

Մայրս և ես. 1983

կտավ, յուղաներկ, 130x80

Mother and me

oil of canvas, 130x80

 Ինքնանկար, 1974

կտավ, յուղաներկ, 52x58

Self- Portrait

oil on canvas, 52x58

 

 

 

 

 

Բնորդուհի. 1982

կտավ, յուղաներկ, 142x75

Model

oil on canvas, 142x 75

Նոր տարվա մոմեր

(նկարչի թոռները),1968

կտավ, տեմպերա 110x100

New Year Candles

/Artist’s grandchildren/

tempera on canvas, 110x100

Ինքնանկար. 1964

կտավ, տեմպերա, 90x70

Sele-Portrait

tempera on canvas, 90x70

Սպիտակ քարեր. Սեվան. 1976

կտավ, յուղաներկ, 50x71

 White Stones. Sevan

 oil on canvas, 50x 71 

 

 

 

 

 

 Պատասխան Հազկերտին 1960

կտավ, յուղաներկ, 290x280

Reply to Hazkert

oil on canvas, 290x280

Սանասար ու Բաղդասար. էսքիզ. 1989

կտավ, յուղաներկ, 50x70

Sanasar and Baghdasar

sketch, oil on canvas 50x70

   

 

 

 

 

 

Արփենիկ

Մատիտանկար 

Arpenik

drawing

Արփենիկ Նալբանդյան. 1949

Arpenik Nalbandyan, 1949

Արփենիկը

Գծանկար

կտավ, յուղաներկ, 60x45

Model. drawing

oil on canvas, 60x45

 Մատիտանկար

Drawing

 

 

 

 

 

Մատիտանկար

Drawing

   

Մատիտանկար

 Drawing

 

 

 

 

 

 

 

Մատիտանկար

Drawing 

Մատիտանկար

Drawing 

Բնորդուհի

 Model

 

 

 

 

 

 

«Սասունցի Դավիթ» էպոսի

   պատկերազարդումներ

 

  Ilustration for the epic "David of Sassun’’

 

 «Սասունցի Դավիթ» էպոսի

   պատկերազարդումներ

 

  Ilustration for the epic ‘’ David of Sassun’’

 

 Ակսել Բակունց. 1960

կտավ, յուղաներկ, 137x102

Aksel  Bakunts

oil on canvas, 137x102

Վարարած Քասախը գարնանը. 1969

կտավ, յուղաներկ, 100x90

The Kasakh during the flood

oil on canvas, 100x90

 

 

 

 

 

Արտավազդ և Կլեոպատրա 1966

 

Հանգիստ գետափին. 1960

կտավ, յուղաներկ, 50X70

Rest on the river bank

oil on canvas, 50 x70

Աղջիկն ու պատանին. Հրազդան.

էսքիզ. 1964

  The girl and the young man.

 Hrazdan. sketch

 oil on canvas, 50x 70

Պիկնիկ. 1984

կտավ, յուղաներկ, 60 x70

Picnic

oil on canvas, 60x70

 

 

 

 

 

 

   

Լողորդուհին. 1980

կտավ, յուղաներկ, 70x50

The swimmer

oil on canvas, 70 x 50

 

 

 

 

 

 

Երեկոն այգում. 1969

կտավ, յուղաներկ, 70x 50

Evening in the garden

oil on canvas, 70 x50

Առվի ափին. էտյուդ. 1946

կտավ, յուղաներկ, 82x68

On the bank of a stream. sketch

oil on canvas, 82 x 68

Սասուն. 1981

 կտավ /ստվարաթղթի վրա/,

 յուղաներկ, 50x 70

 Sasoun

 oil on canvas, 50x70

Բնորդուհի

Model

 

 

 

 

 

 

Տ. Ղարիբջանյանի դիմանկարը. 1966

կտավ, յուղաներկ, 55x60

Portrait of T. Gharibjanjan

oil on canvas, 55x60

Տեր Մովսես. 1958

կտավ, յուղաներկ, 56x48

Father Moses

oil on canvas, 56x48

Աշնան փշատենի. 1975

կտավ /ստվարաթղթի վրա/,

յուղաներկ, 70x 50

Autumn Loeaster Tree

oil on canvas, /cardboard/ 70x 50

Մասրենին քարերի մեջ. 1992

 ստվարաթուղթ, յուղաներկ, 49x 68,5

Dogrose among stones

oil on cardboard, 49x 68,5

 

 

 

 

 

 

Մատիտանկար

Drawing

 

 

Բնորդուհի, 1970

կտավ, յուղաներկ, 50x70

model

oil on canvas, 50x70

«Սասունցի Դավիթ» էպոսի

   պատկերազարդումներ

 

  Ilustration for the epic ‘’ David of Sassun’’

 

 

 

 

 

 

 «Սասունցի Դավիթ» էպոսի

   պատկերազարդումներ

 

  Ilustration for the epic ‘’ David of Sassun’’

 

 

 Լվացք գետափին. Բջնի. 1951

կտավ /ստվարաթղթի վրա/, յուղաներկ, 39x52

Washing on the riverbank.

Bjni

oil on canvas, 39x52

 

 

 

 

 

 

 

Պատկերի էսքիզ

 Sketch of an image

 

 

Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը. 1960

 կտավ, յուղաներկ, 150x140

Portrait of Derenik Demirgjan, 1960

oil on canvas, 150x140

 

 

 

 

 

Արտավազդ և Կլեոպատրա. 1983

կտավ, յուղաներկ, 70x50

Artavazd and Cleopatra

oil on canvas, 70x50

1915 թիվ. էսքիզ

կտավ յուղաներկ, 67x100

The year 1915. sketch

oil on canvas. 67x100

 

Արաքսի ափին. 1991

ստվարաթուղթ, յուղաներկ, 50x 70

On the Araks bank

oil in cardboard, 50x70

 

Վարդեր. 1944

կտավ, յուղաներկ, 45x45

Roses, 1944

oil on canvas, 45x45

 

 

 

 

 

ԳՆՉՈՒՀԻՆ ԹՈՒԹԱԿԻ ՀԵՏ, 1943
կտավ, յուղաներկ, 66x34
GIPSY WITH A PARROT, 1943
Oil on canvas, 66x34

Արազի ափին

Անհանգիստ ձիեր» շարքից ) 1974

կտավ, /ստվարաթղթի վրա/ ,յուղաներկ, 70x50

On the bank of the Araz

/from the series Restless Horses/

on the canvas /cardboard/, 70x50

Առևանգում. էսքիզ. 1941

ստվարաթուղթ, յուղաներկ, 30x40

Abduction. Sketch

oil on cardboard, 30x40

Արաքսի ափին. 1991

ստվարաթուղթ, յուղաներկ, 50x 70

On the Araks bank

oil in cardboard, 50x70

 

 

 

 

 

 

Պատանի Դավիթը. 1956

Կտավ, յուղաներկ, 190x265

Young David, 1956

oil on canvas, 190x265

Ավարայրի ճակատամարտը

էսքիզ, 1983

կտավ, յուղաներկ, 110x131

Battle of Avarayr. sketch.

 oil on canvas, 110x131

Հարսանյաց երթ Կողբից Իգդիր. 1987

ստվարաթուղթ, յուղաներկ, 69x70

Wedding procession from Koghb to Igdir.

oil on cardboard, 69x70

 

ԻՆՔՆԱՆԿԱՐ, 1943
կտավ, յուղաներկ, 55.5x42
SELF-PORTRAIT, 1943
Oil on canvas, 55.5 x42

 

 

 

 

 

 

Բնորդուհի

Model

 

Երեկոն այգում 1980

կտավ, յուղաներկ 70x50

Evening in the Garden

oil on canvas, 70x50

Փշատենու ճյուղեր

կտավ, յուղաներկ, 48x62

Loeaster Twigs

oil on canvas, 48x62

 

 

 

 

 

Կիսամերկ աղջիկ 1961

կտավ, յուղաներկ, 52x59

A half-naked girl

oil on canvas, 52x59

 

 Տաթևի ծխախոտագործուհիները, էսքիզ 1961

կտավ, յուղաներկ, 54x66 

Tobacco-workers of Tatev. sketch

1961

 oil of canvas, 54x66

Բյուրականի ջրաղացի գետափը 1990

կտավ, յուղաներկ, 70x70

River bank of the Byurakan

Water-Mill

oil on canvas, 70x70

Տաճկահայաստանում. 1940

կտավ, յուղաներկ, 40x70

In Western Armenia

oil on canvas, 40x30

 

 

 

 

 

Դավիթ Բեկ. 2-րդ տարբերակ, էսքիզ. 1943

կտավ, յուղաներկ, 68x74

David bek. 2-rd variant. Sketch. 1943

oil on canvas, 68x74

Հորովել. Լեռնային վար. 1954

կտավ, յուղաներկ, 88x77

 Horovel.

Mountain Ploughing, 1954

oil on canvas, 88x77

Գիշերային աշտարակ, 1976

կտավ, յուղաներկ, 100x80

Ashtarak at night

oil on canvas, 100x80

ՎՐԱՑԻ ԾԵՐՈՒԿԸ, 1941
ստվարաթուղթ, յուղաներկ, 52x37
OLD GEORGEAN, 1941
Oil on cardboard, 52x37

 

 

 

 

 

Ջրանցքի մոտ. 1969

կտավ, յուղաներկ, 70x50

By the channel

oil on canvas, 70x50

 

Բնորդուհի

Model

 

Աղջիկները Սևանի ափին, 1967

ստվարաթուղթ, յուղաներկ, 50x70

Girls on the coast of Sevan

oil on cardboard,50x70

Աշտիշատի ժողովը. 1966

 կտավ, յուղաներկ, 84x77

 Meeting in Ashtishat

 oil on canvas, 84x77

 

 

 

 

 

Հեծյալները. Էսքիզ, 1943

Ստվարաթուղթ, յուղաներկ, 31x38

Riders. Sketch.1943

Oil on carboard,31x38

 Տավրոսի ամազոնուհիները. 1987

կտավ, յուղաներկ, 56x 70

Amazons of the Taurus

oil on canvas, 56x 70

Ոտքդ զգույշ դիր հողին. 1969

կտավ/ստվարաթղթի վրա/,յուղաներկ, 70x50

Plant your foot on the earth carefully

oil on canvas/cardboard/, 70x50

 

ՀԵՌԱՑՈՂ ԿԻՆԸ. 1964

 Կտավ, յուղաներկ, 50 x 70

 THE LEAVING WOMAN

 Oil on canvas, 50 x 70

 

 

 

 

 

 

Կարմիրները Հայկական գյուղում. 1941

կտավ, յուղաներկ, 44x52

The Reds in an Armenian village

oil on canvas, 44x52

Առևանգում. 1941

կտավ, յուղաներկ, 44x38

Abduction

oil on canvas, 44x38

Ավարայրի ճակատամարտը. էսքիզ, 1948

որմնանկարի համար

Ստվարաթուղթ, տեմպերա, 100x200

The battle of Avarayr. 1948

Sketch for a fresco

Tempera on cardboard, 100x200 

11-րդ բանակի մուտքը Երևան. 1940

կտավ, յուղաներկ,44x52

Entrance of the 11-th army into Erevan

oil on canvas, 44x52

 

 

 

 

 

Աշնան ծառեր, 1972

կտավ, յուղաներկ 60x70

Autumn Trees

oil on canvas, 60x70