|
Քանդակագործության
ամբիոնն
ակադեմիայի
հիմնադիր
ամբիոններից
է:
Այն
ստեղծվել
է
ԽՍՀՄ
ժողովրդական
նկարիչներ
Արա
Սարգսյանի
և
Սուրեն
Ստեփանյանի
ջանքերով:
Տարբեր
տարիներին
այս
ամբիոնում
աշխատել
են
անվանի
քանդակագործներ
Գրիգոր
Ահարոնյանը,
Սերգեյ
Բաղդասարյանը,
Արա
Հարությունյանը,
Երեմ
Վարդանյանը,
Թերեզա
Միրզոյանը,
Արշամ
Շահինյանը
և
ուրիշներ:
Քանդակագործության
ամբիոնի
առարկայական
ծրագրերի
հիմքում
դրված
ռեալիստական,
ակադեմիական
սկզբունքները
սերտորեն
առնչվում
են
արվեստի
ժամանակակից
ընկալումներին:
Ուսուցման
պրոցեսում
մեծ
տեղ
է
տրվում
բնորդի
պրոֆեսիոնալ
ուսումնասիրմանը,
քանդակագործության
օրինաչափությունների
ըմբռնմանը:
Ամբիոնի
հիմնական
նպատակն
է
նաև
զարգացնել
ապագա
քանդակագործի
կոմպոզիցիոն
մտածողությունը:
Մեծ
ուշադրություն
է
դարձվում
քանդակի
պլաստիկային,
նյութերի
/գիպս,
փայտ,
քար,
կավ,
բրոնզ/
տեխնոլոգիային,
կատարման
տեխնիկային
և
այլ
կարևոր
հարցերի:
Ինչպես
գեղանկարչության
բաժնում,
քանդակագործության
ամբիոնում
նույնպես,
երրորդ
կուրսից
սկսվում
է
ուսուցման
արվեստանոցային
համակարգը:
Արվեստանոցները
ղեկավարում
են
մեծ
համբավ
ու
դասախոսական
աշխատանքի
փորձ
ունեցող
պրոֆեսորներ
Թերեզա
Միրզոյանը,
Գետիկ
Բաղդասարյանը,
դոցենտ
Թադևոս
Գևորգյանը:
Վեցերորդ
կուրսում
ուսանողները
կատարում
են
դիպլոմային
աշխատանքներ:
Ուսանողների
դիպլոմային
նախագծերում
արտահայտվում
են
նրանց
մասնագիտական
գրագիտությունը,
կոմպոզիցիոն
մտածողությունը,
գաղափարական
ասելիքը,
գեղագիտական
ճաշակը:
Քանդակագործության
բաժինն
իր
գոյության
54
տարիների
ընթացքում
տվել
է
մեծ
թվով
շրջանավարտներ,
որոնցից
շատերը
ճանաչում
ունեն
նաև
արտասահմանում:
Երևանի
Գեղարվեստի
Ակադեմիան
ավարտած
քանդակագործներն
արդեն
մի
քանի
տարի
շարունակ
արժանանում
են
Դանթեին
նվիրված
միջազգային
բիեննալեի
առաջին
մրցանակներին:
Ավելին՝
1998 -ին.
Ռավեննայի
բիեննալեին
մասնակցած
12
քանդակագործներ
արժանացան
Ֆլորենցիա
քաղաքի
ոսկե
մեդալին,
իսկ
Հայաստանը
համարվեց
լավագույն
քանդակագործություն
ներկայացնող
երկիր:
Այսօր
ամբիոնում
աշխատում
են
այնպիսի
անվանի
պրոֆեսորներ,
ինչպիսիք
են
Գետիկ
Բաղդասարյանը,
Թերեզա
Միրզոյանը,
Արշամ
Շահինյանը,
Տարիել
Հակոբյանը
և
ուրիշներ:
Ակադեմիան
պետականորեն հաստատված
պլանների և առարկայական
ծրագրերի միջոցով
բարձր որակի
մասնագետներ է
պատրաստում քանդակագործության ստեղծագործական
աշխատանքների, ինչպես նաև քանդակագործության և
գծանկարչության գծով մանկավարժական գործունեության
համար։ Ուսուցման ձևը`
առկա։ Ուսուցման
տևողությունը բակալավրիատի
ուսումնական ծրագրով` 4 տարի,
մագիստրատուրայի ուսումնական
ծրագրով` 2 տարի։
Ընդունելությունը կատարվում է մրցութային
կարգով` «Գծանկարչություն», «Քանդակագործություն»,
«Կոմպոզիցիա» առարկաների քննությամբ։
Արտասահմանի քաղաքացիները
ակադեմիա ընդունվում են ըստ ՀՀ կառավարության
հաստատած կարգի, առանց ընդունելության
քննությունների։
|