|
Որակավորումը`
քանդակագործության
բակալավր:
Ուսման
ձևը`
առկա,
տևողությունը
4
տարի:
Ընդունելությունը
կատարվում
է
գծանկարչություն,
քանդակ,
կոմպոզիցիա
առարկաներից
մրցութային
քննությունների
ձևով:
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիան
քանդակագործության
բակալավրի
աստիճանի
կրթական
ծրագրով
ստեղծագործող
և
կատարող
մասնագետներ
է
պատրաստում
հաստոցային,
մոնումենտալ,
անիմալիստական,
դեկորատիվ
քանդակագործությունների,
ինչպես
նաև`
հարթաքանդակի,
դիմաքանդակի,
բարձրաքանդակի,
խորաքանդակի
համար:
Ծրագրի
նպատակն
է
կատարելագործել
ուսանողների
բնորդից
քանդակելու,
քանդակի
կոմպոզիցիաներ
անելու
ունակությունները,
ծանոթացնել
քանդակի
տեխնիկաներին
և
տեխնոլոգիային,
քանդակագործական
նյութերին
և
դրանց
առանձնահատկություններին:
Ուսուցումը
տարվում
է
առաջադրանքների
աստիճանական
բարդացման
մեթոդով:
Քանդակագործություն
մասնագիտության
գծով
արվեստագիտության
բա-կալավրի
ավարտական
որակավորման
ատեստացիան
ներառում
է
դիպլոմային
աշխատանքը
և
ավարտական
պետական
քննությունը:
Դիպլոմային
աշխատանքի (քանդակ,դիմաքանդակ,
անիմալիստական
քանդակ,
բարձրաքանդակ)
թեման,
ծավալը,
չափերը
հաստատում
է
մասնագիտա-կան
ամբիոնը:
Ամբիոնի
դրական
կարծիքի
դեպքում
այն
ներկայացվում
է
պաշտպանության:
Դիպլոմային
աշխատանքում
արտահայտված
պետք
է
լինեն
ուսումնառության
4
տարիների
ընթացքում
ուսանողի
ստացած
գիտելիքները,
ինչպես
նաև
նրա
ինքնուրույն
ստեղծագործական
և
կատարողական
ունակությունները:
Ամբիոնի
որոշմամբ
առավել
հաջողված
դիպլոմային
աշխատանքները
կարող
են
կատարվել
նաև
քանդակի
նյութի
վրա:
Յուրաքանչյուր
դիպլոմնիկին
տրվում
է
ղեկավար,
անհրաժեշտության
դեպքում
նաև
բնորդ:
Ավարտական
ատեստավորման
քննությունը
անց
է
կացվում
հայ
և
համաշխարհային
կերպարվեստի
պատմության
առավել
կարևոր
հիմնահարցերի
շուրջը:
|
|