| |
TEMPUS
ծրագրին Հայաստանում շատերն են ծանոթ՝
հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները։
Արդեն 14 տարի շարունակ Եվրամիության
ֆինանսավորմամբ այս ծրագիրը փորձում է մոտեցնել
մեր կրթական համակարգը եվրոպական չափանիշներին։
TEMPUS-ը (Trans European Mobility Program for
University Studies) Եվրոպական հանձնաժողովի
ծրագիր է, որի նպատակն է՝ աջակցել Արեւելյան
Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում
բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխումների
եւ արդիականացման համար տարվող աշխատանքներին։ Այն
նախատեսում է ԵՄ-ի եւ ծրագրում ներգրավված
երկրների միջեւ ստեղծել փոխշահավետ
համագործակցություն բարձրագույն կրթության
բնագավառում, մասնավորապես` բազմակողմանի
գործընկերության հաստատում Եվրոպայի եւ մասնակից
պետությունների բուհերի միջեւ, համատեղ ծրագրերի
իրականացման միջոցով նոր ուսումնական ծրագրերի,
դասավանդման նոր մեթոդների կամ նոր ուսումնական
նյութերի ստեղծում, բարձրագույն ուսումնական
հաստատությունների կառավարման մոդելների
արդիականացում եւ այլն։ Ծրագիրն ընդունվել է
1990թ. ԵՄ Նախարարների խորհրդում եւ այդ ժամանակից
ի վեր երկարացվել է 4 անգամ։ Ներկայումս գործում է
Tempus IV-ը, որը շարունակվելու է մինչեւ 2013թ.։
TEMPUS-ը Հայաստանում
Հայաստանը TEMPUS-ին մասնակցում է 1995 թ.-ից։
Բոլոնիայի գործընթացով առաջադրված նպատակներին
հասնելու տեսանկյունից՝ TEMPUS-ի դերը դժվար է
գերագնահատել։ Այն հնարավորություն է տալիս
հայաստանյան բուհերին բարելավել իրենց կրթական
ծրագրերը, իրականացնել արդյունավետ կառավարում,
տեխնիկապես վերազինվել եւ այլն։ Հայկական բուհերը
Tempus-ի միջոցով կարող են համագործակցություն
հաստատել լավագույն եվրոպական կրթական
հաստատությունների հետ եւ մեծացնել ուսանողների եւ
դասախոսական անձնակազմի շարժունակությունը։
Tempus-ի հայաստանյան ազգային գրասենյակի
կոորդինատոր Լանա Կառլովան ասում է, որ կան
համագործակցության լավ օրինակներ, որոնք
շարունակվում են մինչ օրս՝ ծրագրի ավարտից տարիներ
անց։ Չնայած՝ «Ոչ բոլոր դեպքերում է
համագործակցությունը շարունակվում»,- ասում է տկն
Կառլովան։
Tempus-ի ծրագրերը՝ թե քանակով, թե
բովանդակությամբ ու մասշտաբներով, իրոք տպավորիչ
են։ Նախ` Tempus-ն իր ծրագրերում հաշվի է առնում
գործընկեր երկրի առաջնահերթությունները՝ ինչպես
ազգային, այնպես էլ տարածաշրջանային առումով։
Ազգային առաջնահերթությունները հաստատվում են
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության եւ
գործընկեր երկրի Կրթության նախարարության համատեղ
քննարկումների արդյունքում։ Ինչ վերաբերում է
տարածաշրջանային առաջնահերթություններին, դրանք
հիմնված են Գործընկեր երկրների հետ՝ ԵՄ
գործընկերության քաղաքականության վրա։
2009
թվականի
սեպտեմբերի
30-ին
ՏԵՄՊՈՒՍ
IV
նախագծի
շրջանակներում
ECESIS (կառավարման
ժամանակակից
տեխնոլոգիաներով
ուսումնական
հաստատությունների
համացանցային
աշխատանք),
գրանտ
տրամադրող
հաստատության`
Կոբլենս-Լանդաու
համալսարանի
գլխավորած
պատվիրակությունը
այցելություն
կատարեց
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիա:
Պատվիրակության
մեջ
ընդգրկված
էին
Ուկրաինայից
(Դնեպրոպետրովսկ,
Լվով
և
Սումի),
Ռուսաստանից
(Տամբով,
Մոսկվա),
Մոլդովայից
(Կոմրատ),
և
Եվրոմիության
երկրներից
(Գերմանիա,
Լեհաստան
և
Իսպանիա)
կոնսորցիումի
անդամ
բոլոր
ներկայացուցիչները:
Նախագծի
շրջանակներում
կհիմնվի
Ուսումնառություն
Ողջ
Կյանքի
Ընթացքում
Կենտրոն
գործող
ադմինիստրատիվ
անձնակազմին
վերապատրաստելու
համար:
Նախագիծը
հնարավոր
կդարձնի
մշտապես
փոփոխվող
շրջակա
միջավայրում
գործելու
ունակ
մենեջերների
պատրաստումը:
|
|