Որակավորումը՝
հագուստի
մոդելավորման
մագիստրոս:
Ուսման
ձևը՝
առկա,
տևողությունը
2
տարի:
Մագիստրոսի
կրթական
ընդհանուր
ծրագիրը
կազմված
է
բակալավրի
(տևողությունը 4
տարի)
և
մագիստրոսի
(տևողությունը
2
տարի)
կրթական
ծրագրերից:
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիան
մագիստրական
կրթական
ծրագրով
բարձր
որակավորման
հագուստի
մոդելավորման
և
ոճավորման
մասնագետներ
է
պատրաստում
փորձարարական-հետազոտական,
ստեղծագործական,
արտադրական
կառավարման,
վերլուծական,
գիտա-մեթոդական
ոլորտների
գործունեության
համար:
Մագիստրոսի
աստիճանի
ավարտական
ատեստավորումը
կատարվում
է
մագիստրական
թեզի
կամ
ստեղծագործական
նախագծի (մոդելավորման)
պաշտպանության
ձևով:
Նախագծի
պաշտպանության
դեպքում
դիպլոմանտը
ներկայացնում
է
ընդարձակ
անոտացիա
կամ
հետազոտական
ուսումնասիրություն (գրավոր),
որտեղ
տալիս
է
նախագծի
ընդարձակ
բացատրությունը,
հիմնավորումը,
կատարման
տարբերակները,
նորույթը,
գունային
լուծումները,
գեղագիտական
որակը,
տեխնիկական
կատարումը,
արդիականությունը
և
այլն:
Ավարտական
աշխատանքի
ղեկավարման
համար
դիպլոմանտին
տրվում
է
ղեկավար:
Թեման
հաստատում
է
մասնագիտական
ամբիոնը: