|
||||||
|
|
ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ
ԱԿԱԴԵՄԻԱ Yerevan State Academy of Fine Arts |
|||||
![]() |
||||||
| Գրաֆիկայի ամբիոն | |
|
|
|
|
|
|
|
Ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Արա Բաղդասարյան
Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնը
ստեղծվել է 1945թ -ին: Առաջին ղեկավարն է եղել
հանրապետության ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր
Հակոբ Կոջոյանը: Ամբիոնում աշխատել են նաև Ռուբեն
Պետրոսյանը, Ահարոն Խուդավերդյանը, Արարատ
Ղարիբյանը: 1956 թ-ից դադարեցվել է
ամբիոնի գործունեությունը և վերսկսվել 1983-ին
գծանկարի ամբիոնի կազմում` /ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր,
վաստակավոր գործիչ Գ. Աղասյան/: 1988-ից
աղանձնանում է որպես առանձին ամբիոն, պրոֆեսոր,
վաստակավոր նկարիչ Մ. Սոսոյանի գլխավորությամբ:
Հետագայում, ամբիոնն գլխավորել են պրոֆեսոր,
վաստակլավոր նկարիչ Վ. Խաչիկյանը, այնուհետև
պրոֆեսոր Ա. Կիլիկյանը: Այժմ ամբիոնի վարիչն է
պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը: Անցյալ
տարիների ընթացքում գրաֆիկայի բաժինն ավարտել են
պրոֆեսիոնալ գիտելիքներով ու կարողություններով
օժտված մեծ թվով նկարիչներ, որոնք իրենց հիանալի
են դրսևորել ինչպես գրքի ձևավորման ու
նկարազարդարման, այնպես էլ՝ հաստոցային գրաֆիկայի
ու պլակատի բնագավառներում: Այդ արվեստագետները մեծ
ճանաչում են ստացել ոչ միայն մեր
հանրապետությունում, այլ նաև՝ նրա սահմաններից
դուրս և իրենց ստեղծագործություններով արժանի
ավանդ ներդրել հայկական գրաֆիկայի զարգացման
գործում:
Գրաֆիկայի բաժնում ուսման
տևողությունը 6 տարի է, որից՝ վերջին տարին
ամբողջությամբ տրամադրվում է դիպլոմային
աշխատանքների կատարմանը: Բաժնի ուսանողները 1-ին,
2-րդ,3-րդ կուրսերում կոմպոզիցիա առարկայի
ուսուցման ընթացքում ստանում են ընդհանուր
գիտելիքներ գրքի ձևավորման և հաստոցային գրաֆիկայի
կատարման եղանակների մասին: Իսկ 4-րդ կուրսից՝
ուսանողն, իր ընտրությամբ, մասնագիտանում է
գրաֆիկայի որևէ տեսակի մեջ: Մասնագիտական
ուսուցման կարևոր խնդիրներից է գրաֆիկայի
կատարողական տեխնիկայի վերաբերյալ կայուն
գիտելիքներ տալը: Ուսումնական պրոցեսում հատուկ
ուշադրություն է դարձվում իրականության ճիշտ
ընկալմանը և հարթության վրա ծավալատարածային
պատկերմանը: Ուսման վեց տարիների ընթացքում
ուսանողները կատարելությամբ տիրապետում են
փորագրական և տպագրական գրաֆիկայի տեսակներին ու
եղանակներին, գրքի նկարազարդման և ձևավորման
սկզբունքներին, գրքի մակետի կառուցվածքին ու
տպագրության տեսակներին: Մեծ ուշադրություն է
դարձվում նաև շրիֆտ և կիրառական գրաֆիկա
առարկաներին: Գրաֆիկայի ամբիոնը համալրված է
հանրապետության լավագույն գրաֆիկ-նկարիչներով՝
պրոֆեսորներ Վահրամ Խաչիկյան, Անդրանիկ Կիլիկյան,
Արա
Ամբիոնի դասախոսներ`
Դոցենտներ
`
Վիլմագ
Հարությունյան,
Աշոտ
Հարությունյան,
Աբրահամ
Սահակյան
Դասախոսներ`
Կարինե Գևորգյան, Տիգրան Սահակյան, Էդիկ Ղաբուզյան
|
|