|
Այսօր
բացվեց
ուսանողների
արվեստի
ցուցահանդեսը
`
նվիրված
կանանց
միջազգային
օրվան,
որը
կազմակերպվել
էր
Հայաստանում
ՄԱԿ-ի
գրասենյակի
և
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիայի
համատեղ
ջանքերով:
Արվեստի
ավելի
քան
100
աշխատանքներ`
ներառյալ
գրաֆիկական
աշխատանքներ,
նկարներ,
բատիկ,
կերամիկական
աշխատանքներ,
ինչպես
նաև
գոբելեններ
ցուցադրվեցին
ՄԱԿ-ի
տանը
և
գրավեցին
ուսանողների,
դասախոսների,
միջազգային
հասարակության,
սոցիալ-քաղաքական
խմբերի,
մամուլի
և ընդհանրապես
հասարակության
ուշադրությունը:
Մարիա
Դոցենկոն`
ՄԱԿ-ի
տարածքային
կոորդինատորն
ասաց.«Արվեստի
այս
նմուշները
արտացոլում
են
այն,
թե
որքանով
է
երիտասարդ
սերունդը
հասկանում
կանանց
լիազորություններ
շնորհելու,
ինչպես
նաև
հավասար
իրավունքների
և
հնարավորությունների
առկայության
կարևորությունը:
Մենք
ուրախ
ենք
այս
ցուցահանդեսը
անցկացնելու
փաստի
համար
և,
ինչպես
միշտ,
պատրաստ
ենք
երիտասարդներին
ավելի
շատ
հնարավորություններ
ընձեռել»:
«ՄԱԿ-ի
տանը
երիտասարդ
նկարիչներին
իրենց
գործերը
ցուցադրելու
հնարավորությունը
տալու
նախաձեռնությունը
մեծ
հնարավորություն
է
նրանց
համար:
Այն
ոչ
միայն
խրախուսում
է,
այլ
նաև
արտոնություններ
է
տալիս
նրանց:
Նաև,
իհարկե,
այս
կերպ
նրանք
կարող
են
շատ
բան
իմանալ
ՄԱԿ-ի
արժեքների
մասին»,-ասաց
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիայի
ռեկտոր
պարոն
Արամ
Իսաբեկյանը:
Սա
առաջինն
էր
նմանատիպ
ցուցահանդեսների
շարքից.
ևս
մի
քանիսը
նախատեսված
են
2010
թ.
համար:
Վերջիններս
կլինեն
«Երիտասարդության
միջազգային
տարվա.
Երկխոսություն
և
փոխադարձ
ըմբռնում»
և
«Մշակույթների
վերականգնման
միջազգային
տարվա»
շրջանակներում:
Սա
Դաֆինա
Գերչևայի`
ՄԱԿ-ի
տարածքային
կոորդինատորի
և
Արամ
Իսաբեկյանի`
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիայի
ռեկտորի
համատեղ
նախաձեռնությունն
է,
որը
կոչված
է
ՄԱԿ-ի
արժեքների
առաջադրմանը`
օգնելով
Հայաստանի
երիտասարդ
նկարիչներին:
|