|
Արդեն
մի
քանի
տարի
է,
ինչ
Երևանի
թանգարանային
կյանքում
գեղեցիկ
ավանդույթ
է
դարձել
«Եվրոպական
ժառանգության
օրեր»
ծրագրի
շրջանակներում
միջոցառումների
կազմակերպումը:
Այս
տարի
այն
նշվեց
սեպտեմբերի
19-ին:Այդ
օրվան
նվիրված
Մ.
Սարյանի
տուն-թանգարանում
տեղի
ունեցավ
գեղանկարչական
ցուցահանդես-մրցույթ
Հայաստանի
գեղարվեստի
ակադեմիայի
ուսանողների
մասնակցությամբ:
Այն
կրում
էր
«Նոր
Նախիջևանյան
բնանկար»
խորագիրը:
Թեման
ընտրվեց
Նոր
Նախիջևանի
բնության
պատկերումը,
քանի
որ
այս
տարի
լրանում
է
մեծ
գեղանկարչի՝
Մ.
Սարյանի
ծննդավայրի՝
Նոր
Նախիջևանի
/այժմ
Դոնի
Ռոստովի
շրջան/
հիմնադրման
230-ամյակը:
Հայաստանի
գեղարվեստի
ակադեմիայի
դեկան
Խ.
Ազիզյանի
աջակցությամբ
ընտրվեց
գեղանկարչության
բաժնի
վեց
ուսանող՝
Արմեն
Հարությունյան,
Նարեկ
Արզումանյան,
Աստղիկ
Մելքոնյան,
Սևադա
Պետրոսյան,
Գեղամ
Գեղամյան,
Հռիփսիմե
Առաքելյան:
Ուսանողները
միջոցառումից
հինգ
օր
առաջ
հրավիրվեցին
թանգարան,
ուր
անցկացվեց
էքսկուրսիա,
այնուհետև
ցուցադրվեց
Նոր
նախիջևանի
մասին
տեսաֆիլմ
և
բնությունը
պատկերող
լուսանկարներ,
որոնց
միջոցով
նրանք
ծանոթացան
Մ.Սարյանի
բնօրրանին:
Արդեն
բուն
միջոցառման
օրը՝
սեպտեմբերի
19-ին,
նրանք
եկան
թանգարան
և
Մ.Սարյանի
արվեստանոցում
կտավին
հանձնեցին
հարավ-ռուսական
այդ
երկրամասի
բնությունից
ստացած
իրենց
տպավորությունները:
Աշխատում
էին
նկարչի
որդու՝
կոմպոզիտոր
Ղ.
Սարյանի
երաժշտության
հնչյունների
ներքո:
Մթնոլորտը,
որտեղ
ստեղծագործում
էին
ուսանողները,
լեցուն
էր
Վարպետի
կտավներից
ճառագող
լույսով,
ստեղծագործական
լիցքերով:
Նկարները
մոտ
մեկ
ամիս
ցուցադրվեցին
նկարչի
արվեստանոցում:
Այդ
ընթացքում
թանգարանի
այցելուները
և
աշխատակազմը
հնարավորություն
ունեցան
իրենց
տպավորությունները
արտահայտելու
և
գնահատելու՝
նշումներ
կատարելով
յուրաքանչյուր
մասնակցին
հատկացված
թերթիկում:
Արդյունքում
հաղթող
ճանաչվեց
գեղանկարչության
բաժնի
2-րդ
կուրսի
ուսանող
Նարեկ
Արզումանյանի
աշխատանքը:
Արդյունքները
ամփոփելուց
հետո
ուսանողները
հրավիրվեցին
թանգարան,
որտեղ
նրանց
հանձնվեցին
մրցանակներ:
Ծրագրի
նպատակն
էր
կապ
ստեղծել
ուսանողների
և
թանգարանի
միջև,
քանի
որ
թանգարանը,
բացի
մշակութային
օջախ
լինելուց,
ծավալում
է
նաև
կրթադաստիարակչական-գործունեություն:
Հենց
այս
նպատակն
է
հետապնդում
Մ.
Սարյանի
տուն-թանգարանում
կազնակերպված
նմանօրինակ
միջոցառումները:
Թանգարանի
տնօրինությունը
կարծում
է,
որ
այս
միջոցառումը
հիմք
կդառնա
Մ.
Սարյանի
տուն-թանգարանի
և
Հայաստանի
գեղարվեստի
ակադեմիայի
միջև
մեծ
համագործակցության
և
բարի
ավանդույթ՝
բոլոր
ժամանակներում,
քանի
որ
երիտասարդ
նկարիչները
մշտապես
ոգեշնչման,
խրախուսման
կարիք
ունեն:
Մարտիրոս
Սարյանի
տուն-թանգարան
Տնօրեն՝
Ռուզան
Սարյան
Գեղանկարչական
ցուցահանդես-մրցույթի
կազմակերպիչ՝Ժաննա
Մանուկյան
|