LANGUAGE
WEB MAIL  CONTACT US

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա (ԵԳՊԱ)

  • Հասցե` 0009, Իսահակյան. 36, Երևան, Հայաստանի Հանրապետություն
  • Հեռ.` (+374 10) 560726
  • Ֆաքս` (+374 10) 560726
  • Էլ. փոստ` yafa@yafa.am
  • Էլ. փոստ` info@yafa.am



ԵԳՊԱ Ռեկտոր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր

Տնտեսական գծով պրոռեկտոր




Կերպարվեստի ֆակուլտետի դեկան

Դիզայնի ֆակուլտետի դեկան




Գյումրիի մասնաճյուղի տնօրեն

Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն




Կադրերի բաժնի վարիչ

Գլխավոր հաշվապահ

Հատուկ բաժնի պետ




Արտասահմանյան կապերի բաժնի վարիչ

Ոսումնական մասի վարիչ




Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ

Կերպաւվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

Գեղանկարչության ամբիոնի վարիչ




Քանդակագործության ամբիոնի վարիչ

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ

Դիզայնի ամբիոնի վարիչ




Միասնական ամբիոնի վարիչ

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ

Գծանկարչության ամբիոնի վարիչ




Ցուցասրահի տնօրեն

Գրադարանի վարիչ

  • Ս. Իսաբեկյան
  • Հեռ.` (+374 10) 560737
  • Էլ. փոստ` library@yafa.am

Արհեստակցական կազմակերպության նախագահ




Քարտուղար

Yerevan State Academy of Fine Arts  
LOCATION

ԵԳՊԱ Ռեկտոր

  • Ա. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 560726; 587455
  • Բջջ` (+374 91) 407159
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր

  • Ս. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 560615; 268093
  • Բջջ` (+374 94) 268093
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Տնտեսական գծով պրոռեկտոր

  • Ս. Եզդողլյան
  • Հեռ` (+374 10) 580754; 535644
  • Բջջ` (+374 91) 204810
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Կերպարվեստի ֆակուլտետի դեկան

  • Խ. Ազիզյան
  • Հեռ` (+374 10) 580786; 270362
  • Բջջ` (+374 93) 871161
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիզայնի ֆակուլտետի դեկան

  • Ա. Ավետիսյան
  • Հեռ` (+374 10) 543671; 253120
  • Բջջ` (+374 91) 455497
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Գյումրիի մասնաճյուղի դեկան

  • Հ. Ղուկասյան
  • Հեռ` (+0312) 31297; 32556
  • Բջջ` (+374 91) 342726
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն

  • Ղ. Ղազարյան
  • Հեռ` (+02680) 7059
  • Բջջ` (+374 91) 786140
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Կադրերի բաժնի վարիչ

  • Ն. Կարապետյան
  • Հեռ` (+374 10) 560737; 525599
  • Բջջ` (+374 93) 235323
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գլխավոր հաշվապահ

  • Գ. Բարսեղյան
  • Հեռ` (+374 10) 562134; 528094
  • Բջջ` (+374 93) 556099
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Հատուկ բաժնի պետ

  • Բ. Գրիգորյան
  • Հեռ` (+374 10) 567981; 555696
  • Բջջ` (+374 77) 055696
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Արտասահմանյան կապերի բաժնի վարիչ

  • Մ. Պատվականյան
  • Հեռ` (+374 10) 542706; 556634
  • Բջջ` (+374 91) 507461
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Ոսումնական մասի վարիչ

  • Հ. Մակվեցյան
  • Հեռ` (+374 10) 269818
  • Բջջ` (+374 91) 994950
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ

  • Ս. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 560615; 268093
  • Բջջ` (+374 94) 268093
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Կերպաւվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

  • Վ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 580786; 666318
  • Բջջ` (+374 77) 666318
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գեղանկարչության ամբիոնի վարիչ

  • Ա. Գրիգորյան
  • Հեռ` (+374 10) 258861
  • Բջջ` (+374 91) 355124
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Քանդակագործության ամբիոնի վարիչ

  • Գ. Բաղդասարյան
  • Հեռ` (+374 10) 586369; 270718
  • Բջջ` (+374 93) 876826
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ

  • Հ. Փայասլյան
  • Հեռ` (+374 10) 543670
  • Բջջ` (+374 91) 407475
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիզայնի ամբիոնի վարիչ

  • Գ. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 543671; 253120
  • Բջջ` (+374 94) 55497?
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Միասնական ամբիոնի վարիչ

  • Ս. Գալենց
  • Հեռ` (+374 10) 225268
  • Բջջ` (+374 91) 954342
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ

  • Ա. Բաղդասարյան
  • Հեռ` (+374 10) 340534
  • Բջջ` (+374 93) 227394
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գծանկարչության ամբիոնի վարիչ

  • Գ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 450994
  • Բջջ` (+374 93) 597014
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Ցուցասրահի տնօրեն

  • Ի. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 561855; 276677
  • Բջջ` (+374 91) 676763
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գրադարանի վարիչ

  • Ս. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 560737; 555179
  • Բջջ` (+374 94)
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Արհեստակցական կազմակերպության նախագահ

  • Ն. Կարապետյան
  • Հեռ` (+374 10) 560737; 525599
  • Բջջ` (+374 93) 235323
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Քարտուղար

  • Լ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 560726; 448919
  • Բջջ` (+374 93)
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am
Yerevan State Academy of Fine Arts   WEB MASTER 
ԵՐԵՎԱՆԻ  ԳԵՂԱՐՎԵՍՏԻ  ՊԵՏԱԿԱՆ  ԱԿԱԴԵՄԻԱ
Yerevan State Academy of Fine Arts
 
 

ԵԳՊԱ-ի ասպիրանտ Արթուր Հովհաննիսյանը Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերի մասնակից
Սեպտեմբեր 27 - հոկտեմբեր 6, Լիբանան, Բեյրութ
 







 
 

2009թ.-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվեցին Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերը: Բեյրութում էին մեկտեղված աշխարհի շուրջ 60 պետությունից ավելի քան 3000 արվեստի և սպորտի երիտասարդ` մինչև 35 տարեկան գործիչներ: Միջազգային այս հավաքին իր մասնակցությունն էր ցուցաբերում նաև հայկական պատվիրակությունը, որում ընդգրկված էին սպորտի, պարարվեստի, երգարվեստի, կերպարվեստի ներկայացուցիչներ: Գեղանկարչության բնագավառը ներկայացնում էր ԵԳՊԱ-ի գեղանկարի բաժնի շրջանավարտ, այժմ ԵԳՊԱ-ի ասպիրանտ Արթուր Հովհաննիսյանը:

Ֆրանկոֆոնիայի Միաջազգային խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Բեյրութի կենտրոնական մարզադաշտում: Արարողությանը ներկա էին Լիբանանի նախագահը, Լիբանանի վարչապետը, Ֆրանսիայի վարչապետը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեյին համախմբել տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդ գործիչների: Հարկ է առանձնացնել սեպտեմբերի 27-ին Բեյրութում Յունեսկոյի պալատի ցուցասրահում բացված ցուցահանդեսը: Վերջինիս ներկայացված էին տարբեր աշխարհամասերից մի շարք արվեստագետների մեկական գեղանկարչական, լուսանկարչական աշխատանքներ, ինչպես նաև քանդակներ: Ցուցադրությանը ներկայացված էր նաև Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ մշակույթի և քաղաքական գործիչներ, այդ թվում Մոնակոյի արքայազն` Ալբերտը, Լիբանանի մշակույթի նախարար` Թամամ Սալամը և ուրիշներ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ճանաչված արվեստագետների հետ, ինչպես նաև տրամադրվեցին ընդարձակ և լուսավոր արվեստանոցներ և համապատասխան նյութեր, որպեսզի խաղերի մասնակից արվեստագետները տեղում ստեղծագործեն: Այդ ընթացքում արվեստանոցներ էին այցելում բազմաթիվ հյուրեր, այդ թվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախագահ, Սենեգալի նախկին նախագահ` Աբդու Դիուֆը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի մշակութային միջոցառումների պատասխանատու` Բադիան Ալիոունեն, Նիգերիայի մշակույթի նախարարը և ուրիշները: Խաղերի ընթացքում ստեղծված աշխատանքները ցուցադրվեցին Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանի ցուցասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ: Այս ցուցադրությունից ընտրված երեք գեղանկարներ, այդ թվում Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունը, ցուցադրվեցին նույն համալսարանի կոնֆերանսների կենտրոնի ցուցասրահում: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Լիբանանի առաջին տիկինը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը անց էին կացվում 6-րդ անգամ: Չորս տարին մեկ պարբերականությամբ անցկացվող խաղերը կազմակերպվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում: Նախկինում այն հյուրընկալվել է Ֆրանսիայում, Նիգերիայում, Կանադայում, Մադագասկարում և Մարոկկոյում: Նպատակ է հետապնդում համախմբել տարբեր ազգերի մշակութային գործիչների, հնարավոր դարձնում վերջիններիս միջև սերտ շփումը, փորձի փոխանակումը: Հայաստանի Հանրապետությունը 2008թ-ին ընդգրկվելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքը, առաջին անգամ էր հնարավորություն ստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին:

Արթուր Հովհաննիսյան

 

1984թ. – Ծնվել է հուլիսի 8-ին ք. Երևան, Հայաստան

1999-2001թթ – Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղանկարի բաժնում

2007թ. – Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, գեղանկարի բաժին

2007թ. – Ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրա

2007թ. – ՀՀ նկարիչների միության անդամ է

2006թ. – ՀՀ նախագահի պետական երիտասարդական մրցանակի դափնեկիր

Ցուցահանդեսներ

4 անհատական ցուցահանդեսի հեղինակ է`

2001թ-ից – մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից է, այդ թվում`

2003թ. – Հանրապետական երիտասարդական ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում. Մրցանակ`«Լավագույն գեղանկարչական աշխատանքներ»

2003թ. - Հանրապետական երիտասարդական ցուցահանդես «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում. Մրցանակ` «Ոսկե ներկապնակ»

2004թ. - Հանրապետական երիտասարդական ցուցահանդես «Հայաստանն իմ հայրենիքն է» ՀՀ նկարիչների միությունում

2004թ. – Ցուցահանդես «Հազարամյակի զարգացման նպատակներ» ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

2005թ.- «Մշակույթի միջազգային փառատոն» ցուցահանդես Բաթումիի ազգային պատկերասրահում

2005թ. - “International visual art convention / expo 2005”

2005թ. – Ցուցահանդես նվիրված Մարտիրոս Սարյանի 125 ամյակին. «Ակադեմիա պատկերասրահ» ցուցասրահում

2005թ. – Ցուցահանդես նվիրված «Հայոց Մեծ Եղեռնի 90 ամյակին» ՀՀ նկարիչների միությունում

2006թ. – Երիտասարդական ցուցահանդես Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)

2007թ. – Միջազգային ցուցահանդես «Սալոն 2007» Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա, ՌԴ

2007թ. – «ԱՊՀ երկրների մշակույթի և գիտության գործիչների երկրորդ միջազգային ֆորում» Ցուցահանդես «Ազգերի արվեստը» Խաղաղության և համերաշխության պալատ, Աստանա,Ղազախստան

2008թ. – ՀՀ նկարիչների միության 75 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես

2008թ. – Հանրապետական երիտասարդական ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում

2009թ. – Ցուցահանդես “Love Magic”, Inter Art Gallery, Նյու Յորք, ԱՄՆ

2009թ.– Վենետիկի 53-րդ միջազգային բիենալե, Վենետիկ, Իտալիա

2009թ. – «Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղեր»-ի մասնակից, ցուցահանդեսներ` Բեյրութում Յունեսկոյի պալատի ցուցասրահում և Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանի ցուցասրահում, Բեյրութ, Լիբանան

 

Աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում` Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա:

www.armartist.com

 










''Gold fish''
(Fisherman dream) 2008 oil on canvas 120x150cm 
     



 


 

         
         

 

 
 

 

 
         
         
 

 

 
   

 

         


 


         
         
         


 

         


 
 

       
         
         
       
Վենետիկի 53-րդ միջազգային բիենալե, Վենետիկ, Իտալիա
 
 
 
 

2009թ-ի հունիս ամսին Ա. Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկյան 53-րդ միջազգային բիենալեյին: Աշխարհահռչակ այս ֆորումը իր հարկի տակ էր համախմբել ժամանակակից բազմաթիվ արվեստագետների: Վերջիններիս հետ, բիենալեյին ցուցադրված էին նաև դասական մեծանուն արվեստագետների ստեղծագործություններ: Վենետիկ քաղաքի ամբողջ տարածքով տեղաբաշխված ցուցասրահներում կարելի էր հանդիպել Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, Ֆրենսիս Բեկոնի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Յոզեֆ Բոյսի, Իվ Քլայնի և ուրիշների ստեղծագործությունների ցուցադրություններին: Ա. Հովհաննիսյանը ներկայացել էր`

«Երգչախումբ» և «Ազգային պար» ստեղծագործություններով:

 
«Երգչախումբ»
 
«Ազգային պար»