2007-2008
ուս. տարվանից ԵԳՊԱ-ն անցնում է գիտելիքի գնահատման ձևավորող համակարգին,
որը որոշակիորեն տարբերվում է գնահատման ամփոփիչ համակարգից: Վերջինիս
դեպքում ուսանողների գիտելիքները գնահատվում էին հիմնականում քննության
ընթացքում: Գնահատման ձևավորող համակարգի դեպքում ուսանողների
դասընթացներից ստացած գիտելիքների գնահատումը ձևավորվում է ամբողջ
կիսամյակի ընթացքում, իսկ քննությունը ամփոփիչ գնահատականի բաղադրիչներից
մեկն է: Թե որոնք կարող են կազմել գիտելիքի գնահատման բաղադրիչները որոշում
են համապատասխան ամբիոնները և դասախոսները: Բաղադրիչներ կարող են կազմել՝
-
դասընթացներին ուսանողների հաճախումները
-
առաջադրանքների կատարման քանակը և որակը
-
սեմինար և պրակտիկ պարապմունքներին ուսանողների ակտիվությունը
-
կուրսային առաջադրանքների և նախագծերի կատարման որակը
-
դասընթացի ավարտական քննությունը /ստուգարքը
-
հանձնարարված գրականության մշակումները
-
կոմպոզիցիոն մտածողության ինքնատիպությունը և այլն:
Կիսամյակի
ավարտին ԵԳՊԱ ուսանողների գնահատումը կատարվում է թվանշաններով, տառերով
/ԿՓԵՀ գնահատական/ և արտահայտվում տոկոսային հարաբերությամբ:
|
Տոկոսներ
|
Գնահատական
|
ԿՓԵՀ
գնահատական
|
Մեկնաբանություն
|
|
90%-100%
|
4.0
|
A
|
Անցողիկ գնահատականներ
|
|
80%-89%
|
3.5
|
B
|
|
70%-79%
|
3.0
|
C
|
|
65%-69%
|
2.5
|
D
|
|
60%-64%
|
2.0
|
E
|
|
51%-59%
|
|
FX
|
Ոչ բավարար՝որոշակի աշխատանքներ կատարելու և հանձնելու հնարավորություն
ունի
|
|
50%-ից ցածր
|
|
F
|
ԱՆԲԱՎԱՐԱՐ՝ենթակա
է դասընթացը կրկնելու
|
Բոլոր դասընթացները գնահատվում են ըստ բերված աղյուսակի:
Ուսումնական և արտադրական պրակտիկայում ուսանողների կատարած աշխատանքները
գնահատվում են ըստ պրակտիկայի ղեկավարի հաշվետվության և ուսանողների
ներկայացրած գործերի:
Անցողիկ շեմը
2.0-է կամ՝ E-ն.
«2.0»՝ «E» գնահատվում է ուսանողը եթե ինչ-որ չափով
թերացել է մասնակցել լսարանային պարապմունքներին, ունի բացթողումներ,
պահանջվող առաջադրանքները կատարել է միջին որակով, ներկայացրել է
նվազագույն քանակի արտալսարանային աշխատանքներ, որոշ չափով մասնակցել է
սեմինար և պրակտիկ աշխատանքներին, ավարտական քննությանը դրսևորել գիտելիքի
բավարար մակարդակ:
«FX» - ստանում է ուսանողը եթե թերացել է դասընթացներին
ակտիվ մասնակցելուց, բավարար չափով չի կատարել առաջադրանքները /կամ կատարել
է դրանց միայն մի մասը/, սեմինար և պրակտիկ պարապմունքներին բավարար
ակտիվություն չի ցուցաբերել, ավարտական քննությանը ներկայացրել է
առաջադրանքների մի մասը կամ տեսական դասընթացների քննությանը պատասխանել է
ոչ բոլոր հարցերին, թերի է մշակել հանձնարարված գրականությունը: Ամբիոնը
հնարավորություն է տալիս այդ ուսանողին մինչև հաջորդ կիսամյակի առաջին
ամսվա ավարտը բարելավել իր վիճակը և հանձնել դասընթացի ավարտական
քննությունը:
«F» - ստանում է ուսանողը եթե գիտելիքների գնահատման
նվազագույն շեմը /50%/ չի ապահովել: Դրական գնահատվելու համար ուսանողը
պետք է կրկնի տվյալ դասընթացը, որից հետո միայն իրավունք կունենա հանձնել
քննությունը:
Գնահատման ներկայացվող
համակարգը չի տարածվում նախորդ տարիներին ընդունված ուսանողների
վրա: