|
2009
թվականի
սեպտեմբերի
30-ին
ՏԵՄՊՈՒՍ
IV
նախագծի
շրջանակներում
ECESIS (կառավարման
ժամանակակից
տեխնոլոգիաներով
ուսումնական
հաստատությունների
համացանցային
աշխատանք),
գրանտ
տրամադրող
հաստատության`
Կոբլենս-Լանդաու
համալսարանի
գլխավորած
պատվիրակությունը
այցելություն
կատարեց
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիա:
Պատվիրակության
մեջ
ընդգրկված
էին
Ուկրաինայից
(Դնեպրոպետրովսկ,
Լվով
և
Սումի),
Ռուսաստանից
(Տամբով,
Մոսկվա),
Մոլդովայից
(Կոմրատ),
և
Եվրոմիության
երկրներից
(Գերմանիա,
Լեհաստան
և
Իսպանիա)
կոնսորցիումի
անդամ
բոլոր
ներկայացուցիչները:
Նախագծի
շրջանակներում
կհիմնվի
Ուսումնառություն
Ողջ
Կյանքի
Ընթացքում
Կենտրոն
գործող
ադմինիստրատիվ
անձնակազմին
վերապատրաստելու
համար:
Նախագիծը
հնարավոր
կդարձնի
մշտապես
փոփոխվող
շրջակա
միջավայրում
գործելու
ունակ
մենեջերների
պատրաստումը:
«Տեղական կառավարման արդի տեխնոլոգիաների
մասին կրթական կենտրոնների ցանց»-ը խորագրով ծրագիրը
կայացավ 2010թ.-ի հունվարին իսպանական Վալյադոլիդ
քաղաքում: Մասնակցում էին ներկայացուցիչներ
Ուկրաինայից, Ռուսաստանից, Հայաստանից,
Մոլդովայից: ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը
հանդիպմանը ներկայացնում էր Հայաստանը:
|