|
Որակավորումը՝
դիզայնի
մագիստրոս,
ուսման
ձևը՝
առկա,
տևողությունը
2
տարի:
Մասնագիտության
հիմնական
ծրագիրը
կազմված
է
բակալավրի (ուսման
տևողությունը 4
տարի)
և
մագիստրոսի (ուսման
տևողությունը 2
տարի)
կրթական
ծրագրերից:
Մագիստրատուրա
կարող
են
ընդունվել
տվյալ
մասնագիտության
բակալավրի
աստիճան
ունեցող
անձիք
բուհի
կողմից
հաստատված
մրցույթի
կարգով:
Մագիստրական
ուսումնական
ծրագրի
նպատակն
է
ուսանողին
տալ
ոչ
միայն
մասնագիտական,
այլ
նաև
փորձարարական-հետազոտական
գիտելիքներ,
զարգացնել
նրա
ոչ
միայն
գեղագիտական
բարձր
չափանիշներին
համահունչ
ինքնատիպ
դիզայներական
լուծումներ
գտնելու,
այլ
նաև
ստեղծագործական
կոլեկտիվում
համատեղ
աշխատելու
ունակությունն
ու
արտադրական
կառավարման
կարողությունը:
Մագիստրական
ծրագիրը
կազմված
է
ինչպես
մասնագիտական,
այնպես
էլ
տեսական-հետազոտական
բաժիններից:
Մագիստրոսի
աստիճանի
ավարտական
ատեստավորումը
ըստ
ուսանողի նախասիրության,
կատարվում
է
մագիստրական
թեզի
կամ
դիզայներական
բարդ
նախագծի
պաշտպանության
ձևով:
Դիպլոմային
նախագծի
պաշտպանության
դեպքում
շրջանավարտը
ներկայացնում
է
նաև
ընդարձակ
բացատրագիր
կամ
ներկայացված
նախագծի
հետ
առնչվող
հետազոտական
ուսումնասիրություն (գրավոր);
Ավարտական
նախագծում
պետք
է
արտահայտված
լինեն
ուսանողի
ոչ
միայն
մասնագիտական
գիտելիքները
և
ստեղծագործական
կարողությունները,
այլ
նաև
հետազոտական
աշխատանքի
ունակությունները:
Ավարտական
աշխատանքի
թեման,
ծավալը,
հաստատում
է
մասնագիտական
ամբիոնը:
Դիպլոմնիկին
տրվում
է
նաև
դիպլոմային
աշխատանքի
ղեկավար,
անհրաժեշտության
դեպքում
մասնագետ-խորհրդատու,
նշանակվում
է
ընդդիմախոս:
|