|
Անկարելի
է
այսօր
պատկերացնել
կյանքն
առանց
ժամանակակից
դիզայնի:
Դիզայնը
մուտք
է
գործել
ոչ
միայն
արտադրություն,
այլ
նաև՝
կենցաղ:
Դիզայների
հիմնական
խնդիրն
է
շրջապատող
միջավայրը,
արտադրական
ու
կենցաղային
իրերը
գեղեցիկ
ու
հարմարավետ
դարձնելը:
Երևանի
Գեղարվեստի
Ակադեմիայի
դիզայնի
բաժինն
առաջին
ընդունելությունն
արեց
1964 -ին.:
Ամբիոնի
վարիչն
էր
պրոֆեսոր
Աշոտ
Միրզոյանը:
Այնուհետև
ամբիոնը
ղեկավարել
են
պրոֆեսորներ
Ալբերտ
Բաղդասարյանը,
Կարեն
Աղամյանը,
իսկ
այժմ՝
պրոֆեսոր
Գագիկ
Գևորգյանը:
Ակադեմիայում
դիզայնի
մասնագիտական
ուսուցման
մեջ
հատուկ
ուշադրություն
է
դարձվում
ուսանողների
կոմպոզիցիոն
մտածողության
ոչ
միայն
ինքնատիպ
ֆունկցիոնալ
լուծումներին,
այլ
նաև՝
դրանց
հումանիտար
կողմին:
Դիզայների
մասնագիտության
դիպլոմը,
որ
տալիս
է
ակադեմիան,
ընդունվում
է
նաև
արտասահմանյան
երկրներում:
Երեսունից
ավելի
տարիների
ընթացքում
դիզայնի
բաժնում
սովորել
և
ավարտել
են
շուրջ
հիսուն
սփյուռքահայ
ուսանողներ:
Ինչպես
ակադեմիայի
մյուս
բաժիններում,
այնպես
էլ՝
դիզայնի
բաժնում
մեծ
քանակությամբ
ժամեր
են
հատկացվում
գծանկարչություն,
գեղանկարչություն,
աշխատանք
նյութի
վրա
առարկաներին,
ինչպես
նաև՝
նեղ
մասնագիտական՝
էրգոնոմիկա,
բիոնիկա,
գունատեսություն
և
այլ
առարկաներին:
Ուսանողների
ընդհանուր
աշխարհայացքի
զարգացման
համար
կարևոր
նշանակություն
ունեն
արվեստի
պատմություն,
գեղագիտություն
/էսթետիկա/,
փիլիսոփայություն
և
այլ
առարկաները,
որոնք
նախատեսված
են
ակադեմիայի
ուսումնական
ծրագրով:
Այդ
առարկաները
դասավանդում
են
հանրապետության
ճանաչված
և
գիտական
աստիճան
ու
կոչում
ունեցող
մասնագետները:
Երրորդ
տարին
է,
ինչ
դիզայնի
ամբիոնում
բացվել
է
նաև
մետաղի
գեղարվեստական
ձևավորման՝
մեծ
հեռանկարներ
խոստացող
բաժինը:
Այսօր
դիզայնի
ամբիոնում
դասավանդում
են
հանրապետության
լավագույն
դիզայներներ
Գ.Գևորգյանը,
Կ.Աղամյանը,
Հ.Նիկոյանը,
Հ.Փայասլյանը,
Ս.Բախչիևը,
Ա.Մելիքյանը
և
ուրիշներ:
Ակադեմիան
պետականորեն
հաստատված
պլանների
և
առարկայական
ծրագրերի
միջոցով
բարձր
որակի
մասնագետներ
է
պատրաստում
ընդհանուր դիզայնի, ինտերիերի,
էքստերիերի, մետաղի գեղարվեստական
ձևավորման, դիզայներական գեղագիտական
որակներ պահանջեղ արտադրության, միջավայրի
դիզայներական ձևավորման և այլ ոլորտների
համար։
Ուսուցման
ձևը`
առկա։
Ուսուցման
տևողությունը
բակալավրիատի
ուսումնական
ծրագրով` 4
տարի,
մագիստրատուրայի
ուսումնական
ծրագրով` 2
տարի։
Ընդունելությունը
կատարվում
է
մրցութային
կարգով` «Գծանկարչություն»,
«Գեղանկարչություն», «Կոմպոզիցիա»
առարկաների
քննությամբ։
Արտասահմանի
քաղաքացիները
ակադեմիա
ընդունվում
են
ըստ
ՀՀ
կառավարության
հաստատած
կարգի,
առանց
ընդունելության
քննությունների։
|