|
Երևանի
գեղարվեստի
ակադեմիայի
այս
ամբիոնը
կոչված
է
կրթելու
դեկորատիվ-կիրառական
արվեստի
տարբեր
մասնագիտացումներով
պրոֆեսիոնալ
արվեստագետներ:
Ներկայումս
դեկորատիվ-կիրառական
արվեստի
ամբիոնում
գործում
են
խեցեգործության,
կիրառական
գրաֆիկայի,
գորգի,
գոբելենի
և
կարպետի,
նախկինում
նաև՝
ապակու
և
մետաղի
գեղարվեստական
մշակման
բաժիններ:
Ուսումնական
պրոցեսի
գիտա-մեթոդական
գործունեության
հիմքում
հայկական
արվեստի
ազգային
հարուստ
ժառանգության
իմացության
վրա
հիմնված
ազգային
ավանդույթների
արդիական
վերամշակումների
և
ժամանակակից
տեխնիկական
ու
տեխնոլոգիական
գիտելիքների
համադրումն
է:
Վերջինս
միանգամայն
նոր,
պրոֆեսիոնալ
որակ
է
հաղորդում
երիտասարդ
արվեստագետների
ստեղծագործություններին:
Ամբիոնի
շրջանավարտները
տարիներ
շարունակ
ներկայացրել
են
հայկական
դեկորատիվ-կիրառական
արվեստի
տարբեր
ճյուղերի
նվաճումները
հանրապետությունում,
ինչպես
նաև՝
միջազգային
ցուցահանդեսներում
և
մրցույթներում:
Ակադեմիայի
շրջանավարտները
տարեցտարի
համալրում
են
Հայաստանի
Հանրապետության
նկարիչների
Միության
դեկորատիվ-կիրառական
արվեստի
բաժինը:
Նրանք,
զուտ
ստեղծագործական
նվաճումների
հետ
մեկտեղ,
խթանել
են
նաև
թեթև
արդյունաբերության
զարգացմանը
հանրապետությունում
և
նրանից
դուրս՝
արժանանալով
բարձր
պարգևների
և
խրախուսանքների:
Դեկորատիվ-կիրառական
արվեստի
ամբիոնի
վարիչն
է
պրոֆեսոր
Ա.Լեյլոյանը:
Ամբիոնում
դասավանդում
են
պրոֆեսորներ
Ելիզավետա
Գրիգորյանը,
Լենմիր
Բաղդասարյանը,
Նորայր
Աղաջանյանը
և
ուրիշներ:
Ակադեմիան
պետականորեն
հաստատված
պլանների
և
առարկայական
ծրագրերի
միջոցով
բարձր
որակի
մասնագետներ
է
պատրաստում
խեցեգործության ստեղծագործական
աշխատանքների համար։
Ուսուցման
ձևը`
առկա։
Ուսուցման
տևողությունը
բակալավրիատի
ուսումնական
ծրագրով` 4
տարի,
մագիստրատուրայի
ուսումնական
ծրագրով` 2
տարի։
Ընդունելությունը
կատարվում
է
մրցութային
կարգով` «Գծանկարչություն»,
«Գեղանկարչություն», «Կոմպոզիցիա»
առարկաների
քննությամբ։
Արտասահմանի
քաղաքացիները
ակադեմիա
ընդունվում
են
ըստ
ՀՀ
կառավարության
հաստատած
կարգի,
առանց
ընդունելության
քննությունների:
|