|
Որակավորման
աստիճանը՝
համակարգչային
գրաֆիկայի
մագիստրոս,
ուսման
ձևը՝
առկա,
տևողությունը
2
տարի:
Մագիստրոսի
աստիճանի
կրթական
ծրագիրը
բաղկացած
է
բակալավրի (տևողությունը
4
տարի)
և
մագիստրոսի
(տևողությունը 2
տարի)
աստիճանների
կրթական
ծրագրերից:
Մագիստրատուրա
կարող
են
ընդունվել
մասնագիտության
գծով
բակա-լավրի
աստիճան
ունեցող
անձիք
բուհի
կողմից
մշակված
մրցույթի
կարգով:
Երևանի
գեղարվեստի
պետական
ակադեմիան
«համակարգչային
գեղար-վեստական
նախագծումե
մասնագիտության
մագիստրոսի
կրթական
ծրագրով
մասնագետներ
է
պատրաստում
ստեղծագործական,
հետազոտական-նախագծային,
փորձարարական,
ուսումնա-մեթոդական,
հրատարակչական,
էլեկտրոնային
գովազդի
և
բիզնեսի,
համակարգչային
գեղարվեստական
նախագծային
և
այլ
աշխատանքների
համար:
Մագիստրական
ծրագիրը
կազմված
է
մասնագիտական
և
տեսական-հետազոտական
բաժիններից:
Մագիստրոսի
աստիճանի
ավարտական
ատեստավորումն
ըստ
ուսանողի
նախասիրության,
կատարվում
է
մագիստրական
թեզի
կամ
համակարգչային
նախագծի
պաշտպանության
ձևով:
Դիպլոմային
նախագծի
պաշտպանության
դեպքում
շրջանավարտը
ներկայացնում
է
նաև
ընդարձակ
բացատրագիր
կամ
ներկայացված
նախագծի
հետ
առնչվող
հետազոտական
ուսումնասիրություն (գրավոր):
Ավարտական
նախագծում
պետք
է
արտահայտված
լինեն
ուսանողի
ոչ
միայն
մասնագիտական
գիտելիքները
և
ստեղծագործական
կարողությունները,
այլ
նաև
փորձարարական
և
հետազոտական
աշխատանքի
ունակությունները:
Ավարտական
նախագծի
թեման,
ծավալը,
հաստատում
է
մասնագիտական
ամբիոնը:
Դիպլոմնիկին
տրվում
է
դիպլոմային
աշխատանքի
ղեկավար,
անհրաժեշտության
դեպքում
նաև
մասնագետ-խորհրդատու,
նշանակվում
է
ընդդիմախոս:
|
|