|
Ակադեմիան
պետականորեն
հաստատված
պլանների
և
առարկայական
ծրագրերի
միջոցով
բարձր
որակի
մասնագետներ
է
պատրաստում
ստեղծագործական աշխատանքների համար
համակարգչային գրաֆիկայի, գրքի տպագրության
համակարգչային գրաֆիկական ձևավորման,
մուլտիմեդիայի,
WEB կայքերի նախագծման և
գեղարվեստական ձևավորման, գովազդի, միջավայրի
համակարգչային գեղարվեստական ձևավորման և
այլ բնագավառներում։
Ուսուցման
ձևը`
առկա։
Ուսուցման
տևողությունը
բակալավրիատի
ուսումնական
ծրագրով` 4
տարի,
մագիստրատուրայի
ուսումնական
ծրագրով` 2
տարի։
Ընդունելությունը
կատարվում
է
մրցութային
կարգով` «Գծանկարչություն»,
«Գեղանկարչություն», «Կոմպոզիցիա»
առարկաների
քննությամբ։
Արտասահմանի
քաղաքացիները
ակադեմիա
ընդունվում
են
ըստ
ՀՀ
կառավարության
հաստատած
կարգի,
առանց
ընդունելության
քննությունների։
Բակալավրի
ավարտական
որակավորման
ատեստացիան
կատարվում
է
դիպլոմային
պաշտպանության
և
ավարտական
պետական
քննության
ձևով:
Դիպլոմային
աշխատանքն
ավարտված
համակարգչային
նախագիծ
է, որտեղ
ուսանողը
դրսևորում
է
ուսումնառության
տարիներին
ձեռք
բերած
իր
գիտելիքները,
ինքնուրույն
աշխատելու
և
լուծումներ
գտնելու
իր
ունակությունը,
համակարգչային
գրաֆիկական
ծրագրերին
տիրապետելու
կարողությունը:
Դիպլոմանտին տրվում
է
ղեկավար,
անհրաժեշտության
դեպքում
նաև՝
մասնագետ-խորհրդատու,
նշանակվում ընդդիմախոս:
Աշխատանքի
թեման
հաստատում է
մասնագիտական
ամբիոնը:
Դիպլոմանտը պաշտպանության
է
թույլատրվում
մասնագիտական
ամբիոնի
դրական կարծիքի
դեպքում:
Ավարտական պետական
քննական
ծրագիրը ներառում
է
հայ և
համաշխարհային
կերպարվեստի,
կիրառական արվեստի,
դիզայնի,
հիմնահարցերը:
|
|