|
“ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ”
ԽՈՐԱԳՐՈՎ
ՄՐՑՈՒՅԹ - ՑՈՒՑԱՀԱՆԵՍ
Դեկտեմբերի
8-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանում բացվեց “Կրթության և գիտության հայ
նվիրյալները” խորագրով կերպարվեստի ստեղծագործությունների
մրցույթ-ցուցահանդես, որին ներկա
էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ
Սարգսյանը և այլոք: Ցուցահանդես-մրցույթը,
որը նվիրված էր ՀՀ անկախության տոնին`
հայտարարել էին ՀՀ կրթության և գիտության
նախարարությունն ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Բաց ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին ինչպես ճանաչված,
վաստակավոր նկարիչներ և քանդակագործներ, այնպես էլ տարբեր բուհերի ուսանողներ:
Ներկայացված էր 45 ստեղծագործություն` 30 կտավ և 15 քանդակ:
Մրցույթի հաղթողների համար սահմանվել էր
մեկ առաջին մրցանակ` 300 000 դրամ, երկու
երկրորդ մրցանակ` 150 000 դրամ և երեք
երրորդ մրցանակ` 100 000 դրամ:
Մրցույթին
մասնակցեցին նաև ԵԳՊԱ քանդակի 4-րդ կուրսի
ուսանողներ Բագրատ Բալաբեկյանը և Գոռ
Միրիջանյանը: Նրանքա իրենց "Մովսես
Խորենացի" և “Ղազար
Փարպեցի”
աշխատանքներով արժանացան համապատասխանաբար
երկրորդ և երրորդ մրցանակներին:
Կրթության և գիտության նախարար, մրցույթի
հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանի
խոսքով` “Ցուցահանդես-մրցույթի նպատակն էր
մասնագետների և ուսանողների
ուշադրությունը սևեռել կրթության և
գիտության բնագավառի նվիրյալների
կենսագրության և գործունեության վրա,
որովհետև այս դարում գիտելիքն արժեք է և
այն դարեր շարունակ ծնվել ու փոխանցվել է
հայ ազգի նվիրյալների շնորհիվ “:
| |
 |
|
ԲԱԳՐԱՏ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ |
ԳՈՌ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ |
| |
|
 |
 |
|
“Մովսես
Խորենացի”
քանդակը |
“Ղազար
Փարպեցի”
քանդակը |
Ս. ՍԱՐԳՍԻ
ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հետևյալ անվանակարգերում
հաղթողներ ճանաչվեցին հետևյալ ստեղծագործողները.
Գեղանկարչություն
2-րդ
մրցանակ
1. Աբրահամյան Լևոն` «Երեկո»
2. Հովհաննիսյան Սարգիս`«Վերադարձ»
3-րդ մրցանակ
Ներկարարյան Դավիթ`«Աղջիկը և տիկնիկը»
Քանդակ
1-ին մրցանակ
Բալաբեկյան Բագրատ`«Մայրություն» (ԵԳՊԱ)
2-րդ մրցանակ
Մարգարիտա Մատուլյան` «Իշխան և իշխանուհի»
3-րդ մրցանակ
Արթուր Մելքոնյան` «Մայրություն»
Գրաֆիկա
2-րդ մրցանակ
1. Գասպարյան Զառա «Սիրո ծնունդ»
2. Սարգսյան Գոռ`«Լուսանկար»
3-րդ մրցանակ
Արտաշես Աբրահամյան` «Միաբանություն»
Դեկորատիվ, կիրառական արվեստ
2-րդ մրցանակ
Պողոսյան Աննա`«Խորհրդավոր ընթրիք»,
«Խաչելություն», «Հայտնություն»
3-րդ մրցանակ
Միհրան Մանուկյան`«Գարնանային քայլերգ»
|