Որակավորումը՝
կերպարվեստի
պատմության
եվ
տեսության
մագիստրոս,
ուսման
ձևը՝
առկա,
տևողությունը՝
2
տարի:
Մագիստրատուրայի
ծրագրին
նախորդում
է
բակալատուրայի 4
ամյա
ծրագիրը:
Արվեստագիտության
մագիստրոսի
կրթական
ծրագրի
նպատակն
է
բարձր
որակավորման
մասնագետներ
պատրաստել
արվեստաբանական
խորը
գիտելիքներ
պահանջող
գործունեության
համար
ինչպիսիք
են՝
գիտահետազոտական,
փորձագիտական,
գեղարվեստական
–
քննադատական,
լրագրողական,
ուսումնամեթոդական
և
այլն:
Մագիստրական
ծրագիրը
կազմված
է
ինչպես
մասնագիտական,
այնպես
էլ
տեսական-հետազոտական
բաժիններից:
Կերպարվեստի
պատմություն
և
տեսություն մասնագիտության
մագիստրոսի
ավարտական
որակավորման
ատեստացիան
կատարվում
է
մագիստրական թեզի
պաշտպանության
ձևով:
Մագիստրական
թեզը,
որի
թեման
հաստատում
է
համապատասխան
ամբիոնը,
պետք
է
վերաբերի
մասնագիտության
որևէ
հիմնահարցի:
Շրջանավարտը
պաշտպանության
ներկայացվող
թեզում
պետք
է
արտահայտի
ուսումնառության
տարիներին
ստացած
գիտելիքները,
թեզի
թեմայի
ուսումնասիրման կարևորությունը,
արդիականությունը,
նյութի հավաքման
և
ըստ անհրաժեշտության
օգտագործման
իր
ունակությունը,
գրական
հայերենով
շարադրելու
և
եզրահանգումներ անելու
կարողությունը: