|
|||||||
|
|
ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ
ԱԿԱԴԵՄԻԱ Yerevan State Academy of Fine Arts |
||||||
![]() |
|||||||
| Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոն | ||
|
|
||
|
Ամբիոնի
վարիչ`
ՀՀ
մշակույթի
վաստակավոր
գործիչ,
արվեստագիտության
դոկտոր, պրոֆեսոր
Վիգեն
Ղազարյան Երևանի
Գեղարվեստի
Ակադեմիայում
1945թ
-ից
գործում
է
արվեստի
տեսության
և
պատմության
ամբիոնը,
որի
առաջին
վարիչն
էր
պրոֆեսոր
Ե.
Մարտիկյանը:
Նրանից
հետո
ամբիոնը
գլխավորել
են
պրոֆեսորներ
Վ.Հարությունյանը,
Ռ.
Մադոյանը,
Հ.
Փիլիպոսյանը,
Լ.Ստեփանյանը:
Այժմ
այն
ղեկավարում
է
արվեստագիտության
դոկտոր
պրոֆեսոր
Վիգեն
Ղազարյանը:
Տարբեր
տարիներին
արվեստի
պատմության
և
տեսության
ամբիոնում
աշխատել
են
հայկական
արվեստի
ճանաչված
պատմաբաններ
և
գեղարվեստական
քննադատներ
Գարեգին
Լևոնյանը,
Ալեքսեյ
Ջիվելեգովը,
Ռուբեն
Դրամբյանը,
Գևորգ
Գոյանը,
Սարգիս
Մելիքսեթյանը,
Լևոն
Խալաթյանը
և
ուրիշներ:
Այժմ
ամբիոնում
դասավանդում
են
հանրապետության
լավագույն
արվեստաբաններ,
ճարտարապետության
տեսաբաններ
և
հնագետներ,
այդ
թվում՝
Հ.Սիմոնյանը,
Ֆ.Տեր-Մարտիրոսովը,
Վ.Ղազարյանը,
Ա.Աղասյանը,
Մ.Հասրաթյանը,
Մ.Ստեփանյանը,
Ա.Մանուչարյանը,
Եվգ.
Քալանթարյանը,
և
ուրիշներ:
Ամբիոնի
դերն
ու
նշանակությունն
էլ
ավելի
մեծացավ,
երբ
ակադեմիայում,
ստեղծագործական
ֆակուլտետներին
կից,
բացվեց
արվեստաբանության
բաժինը
/1983թ./,
որը
կոչված
է
հանրապետությունն
ապահովելու
կերպարվեստի
պատմաբանների
և
գեղարվեստական
քննադատների
կադրերով:
Ամբիոնի
գործունեության
գլխավոր
խնդիրն
է
ուսանողներին
տալ
խորացված
և
համակարգված
գիտելիքներ
պլաստիկ
արվեստների
/գունանկարչություն,
գրաֆիկա,
քանդակագործություն,
ճարտարապետություն,
գեղարվեստական
ստեղծագործության
դեկորատիվ
և
կիրառական
ձևեր/
ընդհանուր
պատմության,
ինչպես
նաև՝
տեսական
հիմունքների
մասին՝
առանձնահատուկ
ուշադրություն
դարձնելով
ազգային
կերպարվեստի
և
ճարտարապետության
ուսումնասիրության
վրա:
Ամբիոնի
առջև
դրված
է
ևս
մեկ
կարևոր
խնդիր.
ուսանողության
մեջ
դաստիարակել
գեղագիտական
բարձր
ճաշակ,
արվեստի
ընկալման,
վերլուծության
ու
գնահատման
պրոֆեսիոնալ
ունակություն:
Այս
նպատակով,
ամբիոնում
մշակվում
են
պլաստիկ
արվեստի
պատմության
և
տեսության
տարբեր
բնագավառներին
առնչվող
դասախոսական
ծրագրեր,
կազմվում
են
մեթոդական
ձեռնարկներ
ու
դասագրքեր:
Նույն
նպատակին
են
ծառայում
նաև
սեմինար
և
ֆակուլտատիվ
պարապմունքները,
գրավոր
ուսուցման
զանազան
եղանակները
/ռեֆերատ,
գրախոսություն,
կուրսային
աշխատանք/,
այսպես
կոչված՝
«թանգարանային
պրակտիկան»
/գեղարվեստական
ցուցահանդեսների,
պատկերասրահների,
ճարտարապետական
հուշարձանների,
հնագիտական
վայրերի
այցելություն
և
անմիջական
ուսումնասիրություն/:
Ամբիոնի աշխատակիցները զբաղվում են ոչ միայն դասախոսական, այլ նաև գիտահետազոտական գործունեությամբ: Արվեստագիտության դոկտորներ և թեկնածուներ Մ.Հասրաթյանը, Վ.Ղազարյանը, Ա.Աղասյանը, Ֆ.Տեր-Մարտիրոսովը, Ի.Կուրցենսը, Եվգ. Քալանթարյանը և այլոք հայկական կերպարվեստին և ճարտարապետությանը նվիրված գրքերի և հոդվածների հեղինակ են: Նրանց, ինչպես նաև ասպիրանտների ու բարձր կուրսերի ուսանողների մասնակցությամբ, ամբիոնը կազմակերպում է գիտական նստաշրջաններ և կոնֆերանսներ, նպաստում է ինստիտուտի «Արվեստը, պատմությունը և մեր ժամանակը» խորագիրը կրող գիտա-մեթոդական ժողովածուի հրատարակմանը:
Ակադեմիան
պետականորեն
հաստատված
պլանների
և
առարկայական
ծրագրերի
միջոցով
բարձր
որակի
մասնագետներ
է
պատրաստում
գիտական, ստեղծագործական, արվեստաբանական,
արվեստի քննադատության, թանգարանային գործի, զբոսաշրջության և
մանկավարժական գործունեության համար։ Ուսուցման
ձևը`
առկա։
Ուսուցման
տևողությունը
բակալավրիատի
ուսումնական
ծրագրով` 4
տարի,
մագիստրատուրայի
ուսումնական
ծրագրով` 2
տարի։ Ամբիոնի դասախոսներ`
Ճարտարապետության դոկտոր,պրոֆեսոր Մուրադ Հասրաթյան Ճարտարապետության դոկտոր,պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոն Հմայակյան պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Հակոբ Սիմոնյան պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Արմենուհի Ստեփանյան
արվեստագիտոթյան
թեկնածու, դոցենտ
Եվգենյա
Քալանթարյան արվեստագիտոթյան թեկնածու,դոցենտ Վարդան Ազատյան արվեստագիտոթյան թեկնածու,դոցենտ Քնարիկ Ավետիսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Մալոյան արվեստագիտոթյան թեկնածու, դասախոս Աննա Գալստյան
արվեստագիտոթյան
թեկնածու,
դասախոս
Արթուր
Ավագյան
Դասախոսներ`
Ռուզան
Միքայելյան,
Մարինա
Ստեփանյան,
Հայկանուշ
Հակոբյան
|
|