Նոյեմբերի 23-27-ը Լատվիայի Գեղարվեստի
ակադեմիան Յունեսկօ-ի Լատվայի ազգային
կոմիտեի հետ համատեղ իրականացրեց
Բալթյան երկրներ-Կովկաս, «Ինքնության
նշաններ- Բազմազանության նշաններ»
նախագիծը:
Ծրագիրն իրականացվեց յոթ տարբեր երկրներ
ներկայացնող 15 արվեստի ուսանողների և յոթ
դասախոսների կողմից, որոնք ներկայացնում էին
Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանը, Վրաստանը,
Ադրբեջանը և Ֆրանսիան:
Հինգ օր տևած ծրագրի ընթացքում մասնակիցները
միասին աշխատեցին «Ինքնության նշաններ-
Բազմազանության նշաններ» անունով
խճանկարի վրա: Ծրագրի հիմնական նպատակը արվեստի
միջոցառումների և քննարկումների միջոցով
միջմշակութային երկխոսություն ապահովելն էր
կովկասյան երկրների, բալթյան և կովկասյան
շրջանների, ինչպես նաև Ֆրանսիայի հետ:
Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի
շրջանակներում մասնակիցներն ընդգռկվեցին տարբեր
միջոցառումների մեջ՝ ներկայացնելով արվեստն ու
մշակույթը Լատվիայում, մասնակցելով միջմշակութային
երկխոսության մասին դասախոսության, ինչպես նաև
յուրաքանչյուր մասնակից-երկրի մշակութային
ինքնության մասին քննարկման:
Սույն
նախագիծին անդամակցում է նաև
Հայաստանը:
Այստեղ
իրենց մասնակցությունն իրականացրին
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի
Դիզայնի
ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Ավետիսյանը,
Սոֆյա Գալստյանը և դիզայնի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի
ուսանող Մարտին
Հարությունյանը: