Համաձայն Բոլոնիայի կրթական ծրագրի,
2009 թվականի փետրվարի 2-ին, նախնական
բանակցություններից հետո, կնքվեց երկկողմանի
ուսումնակրթական համագործակցության պայմանագիր ԵԳՊ
ակադեմիայի և Ֆրանսիայի Լիմոժ-Օբյուսոն քաղաքի
Արվեստի ազգային բարձրագույն դպրոցի միջև։
Երկկողմանի պայմանագրի շրջանակներում 2009 թվականի
մայիսի 2-ից 9-ը ԵԳՊ ակադեմիան հյուրընկալեց Լիմոժ
քաղաքի Արվեստի ազգային բարձրագույն դպրոցի
ուսանողներից 9 հոգու, նույն հաստատության ռեկտոր՝
պարոն Բենուա Բավուզեին, նույն հաստատության երկու
դասախոսների՝ Դոմինիկ Թեբոյին և Էմանուել
Մաղթենին։ ԵԳՊ ակադեմիայի կողմից , որպես
դասախոսներ ծրագրին մասնակցում և հետևում էին,
քանդակագործներ՝ Գարեգին Դավթյանը, Էմին
Պետրոսյանը, նաև երիտասարդ դասախոս՝ գրաֆիկ Արմեն
Հովեսյանը։
Երկկողմանի պայմանագրի նպատակը համատեղ մեկ թեմայի
շուրջ ծավալված աշխատանքների նախագծումն էր։
Թեման՝
քաղաքը և գյուղը միացնող Հրազդանի կիրճի
գեղագիտական քաղաքաշինական ներդաշնակ համակցմաxն
խնդիրների շուրջ։
Թեժ
համատեղ աշխատանք հետևանքով, ուսանողները
կազմակերպեցին էսքիզների աշխատանքային
ցուցադրություն, որին ներկա էին ՀՀ Ֆրանսիայի
կրթության, գիտության և մշակութային հարցերի
վարչության պետ պարոն Մաղթենը, Երևանի
ճարտարապետա–շինարարական համալսարանի դասախոսները,
Կլերմոն–Ֆերանի ճարտարապետական ազգային
բարձրագույն դպրոցի պատվիրակությունը։ Այդ նույն
կազմը շարունակեց իր ուսունասիրական աշխատանքը
Երևանի ճարտարապետա–շինարարական համալսարանում,
մասնակցելով իրենց երկկողմ ուսանողների համատեղ
նախագծային աշխատանքների վերլուծությանը։
Երեկոն ավարտվեց ամփոփելով երկկողմ պայմանագրերի
հետագա փուլերի շարունակելիության էտապների
քննարկումով։