ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ 85 ԱՄՅԱԿԸ
|
|
 |
|
|
|

|

 
|
|
 
|
 
|
|
|
|
|
|
|
 
|
 
|
|
 
|
 
|
|
|
|
|
|
|
 
|
 
|
|
 
|

|
|
|
|
|
|
|
|
2009 թ. ապրիլի 3-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի
«Ալբեր
և Թովե
Բոյաջյան»
ցուցասրահում բացվեց
«Իմ
Երևան»
խորագրով
ցուցահանդես։
Այդ օրը
պատահական չէր ընտրված:
85 տարի առաջ,
1924 թվականի
նույն օրը,
ՀՍԽՀ
Ժողկոմխորհրդի արտակարգ նիստում լսվեց ու
հաստատվեց Երևան քաղաքի զարգացման ու կարգավորման
թամանյանական հատակագիծը։
Ճիշտ 85 տարի անց, ԵԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետի
դեկան,
Հայաստանի նկարիչների միության
քարտուղար,
գեղանկարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանի
մտահղացմամբ և անմիջական ղեկավարությամբ, բացվեց
«Իմ Երևանը»
ցուցահանդեսը։
Ներկայացված
էին
հաստատության ուսանողների և
տարբեր սերնդի նկարիչներ
Գրիգոր Աղասյանի, Էդվարդ Արծրունյանի, Վլադիմիր
Սահակյանի,
Սուրեն Ազիզյանի, Գետիկ Բաղդասարյանի
և մյուսների գործերը, ինչպես նաև այստեղ ժամանակին
դասախոսած Սարյանի, Կոջոյանի և ուրիշների
աշխատանքների վերատպությունները:
Ցուցահանդեսի բացման խոսքը
ԵԳՊԱ
ռեկտոր Արամ Իսաբեկյանինն էր.
գնահատելով դեկանի և ուսանողների
ջանքերը, նա նկատեց, որ ցուցահանդեսը
դաստիարակչական, կրթողական
նշանակություն ունի և նրանց մեջ իրենց բնակավայրի,
քաղաքի հանդեպ վերաբերմունք է ձևավորում։
Արամ Իսաբեկյանը շնորհակալության խոսք ուղղեց և
դասախոսների, և հատկապես ուսանող նկարիչների, և
ակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետի
դեկան Խաչատուր Ազիզյանի հասցեին, որոնք մեծ սիրով
են պատրաստել հայկական նոր
ճարտարապետության հիմնադրին նվիրված
ցուցադրությունը:
«Արժեր
տեսնել այն խանդավառությունը, որ տիրում էր
սրահում ցուցահանդեսի բացմանը:
«Իմ
Երևան»-ը
խորագրով ցուցահանդեսը երևույթ էր իր ասելիքով ու
նշանակությամբ, իսկ Խ. Ազիզյանի մտահղացումը` խիստ
տեղին ու հրատապ: Գաղափարը կոչ էր, ահազանգ`
Երևանի դեմքը այլակերպումից փրկելու, անձնական
նեղմիտ նկրտումներից դրդված քաղաքն այլանդակելու
մոլուցքից սթափվելու հրամայականով:
Ուսանողների
բուռն ոգևորությունը, ակտիվ մասնակցությունը
ցուցահանդեսի իրականացման աշխատանքներին մեծ
հույսեր է արթնացնում Երևանը իրոք Քաղաքամայր
դարձնելու ապագայի հանդեպ»
(Շուշան Ռշտունի` արվեստաբան):
«Ցուցահանդեսը
ներկայացնում է ժառանգականության պատմական
օրինաչափությունը: Ներկայացված էին տարբեր սերնդի
արվեստագետներ, իսկ երկայացված
ստեղծագորխությունները սոսկ քաղաքային
բնապատկերներ չէին, այլ արտաքին աշխարհի գոյության
հոգևոր խնդիրների արտացոլում»
(Ռուզան
Միքայելյան` արվեստաբան):
Խաչատուր Ազիզյանը իր ելույթում ցուցահանդեսն
անվանեց ճանաչողական`
ասելով, որ
դրա
90 տոկոսը պատրաստել են ուսանողները:
Ակադեմիայի ուսանող Արարատ
Մինասյանը, որի աշխատանքները նույպես զարդարում
էին
ցուցահանդեսը, հավելեց, որ
«Երևանը մեր տունն է, ու նրանով
մենք պետք է այնպես քայլենք, ինչպես քայլում ենք
մեր բնակարանում»:
Ցուցահանդեսին
ներկա էր Երևանի գործող քաղաքապետ Գագիկ
Բեգլարյանը։
Շնորհակալություն հայտնելով հրաշալի մտահղացման
համար`
նա նշեց,
որ ինքը երազում է Երևանը այնպես տեսնել,
ինչպես երազում էր տեսնել
Ալեքսանդր Թամանյանը՜: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|