LANGUAGE
WEB MAIL  CONTACT US

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա (ԵԳՊԱ)

  • Հասցե` 0009, Իսահակյան. 36, Երևան, Հայաստանի Հանրապետություն
  • Հեռ.` (+374 10) 560726
  • Ֆաքս` (+374 10) 560726
  • Էլ. փոստ` yafa@yafa.am
  • Էլ. փոստ` info@yafa.am



ԵԳՊԱ Ռեկտոր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր

Տնտեսական գծով պրոռեկտոր




Կերպարվեստի ֆակուլտետի դեկան

Դիզայնի ֆակուլտետի դեկան




Գյումրիի մասնաճյուղի տնօրեն

Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն




Կադրերի բաժնի վարիչ

Գլխավոր հաշվապահ

Հատուկ բաժնի պետ




Արտասահմանյան կապերի բաժնի վարիչ

Ոսումնական մասի վարիչ




Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ

Կերպաւվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

Գեղանկարչության ամբիոնի վարիչ




Քանդակագործության ամբիոնի վարիչ

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ

Դիզայնի ամբիոնի վարիչ




Միասնական ամբիոնի վարիչ

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ

Գծանկարչության ամբիոնի վարիչ




Ցուցասրահի տնօրեն

Գրադարանի վարիչ

  • Ս. Իսաբեկյան
  • Հեռ.` (+374 10) 560737
  • Էլ. փոստ` library@yafa.am

Արհեստակցական կազմակերպության նախագահ




Քարտուղար

Yerevan State Academy of Fine Arts  
LOCATION

ԵԳՊԱ Ռեկտոր

  • Ա. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 560726; 587455
  • Բջջ` (+374 91) 407159
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր

  • Ս. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 560615; 268093
  • Բջջ` (+374 94) 268093
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Տնտեսական գծով պրոռեկտոր

  • Ս. Եզդողլյան
  • Հեռ` (+374 10) 580754; 535644
  • Բջջ` (+374 91) 204810
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Կերպարվեստի ֆակուլտետի դեկան

  • Խ. Ազիզյան
  • Հեռ` (+374 10) 580786; 270362
  • Բջջ` (+374 93) 871161
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիզայնի ֆակուլտետի դեկան

  • Ա. Ավետիսյան
  • Հեռ` (+374 10) 543671; 253120
  • Բջջ` (+374 91) 455497
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Գյումրիի մասնաճյուղի դեկան

  • Հ. Ղուկասյան
  • Հեռ` (+0312) 31297; 32556
  • Բջջ` (+374 91) 342726
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն

  • Ղ. Ղազարյան
  • Հեռ` (+02680) 7059
  • Բջջ` (+374 91) 786140
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Կադրերի բաժնի վարիչ

  • Ն. Կարապետյան
  • Հեռ` (+374 10) 560737; 525599
  • Բջջ` (+374 93) 235323
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գլխավոր հաշվապահ

  • Գ. Բարսեղյան
  • Հեռ` (+374 10) 562134; 528094
  • Բջջ` (+374 93) 556099
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Հատուկ բաժնի պետ

  • Բ. Գրիգորյան
  • Հեռ` (+374 10) 567981; 555696
  • Բջջ` (+374 77) 055696
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Արտասահմանյան կապերի բաժնի վարիչ

  • Մ. Պատվականյան
  • Հեռ` (+374 10) 542706; 556634
  • Բջջ` (+374 91) 507461
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Ոսումնական մասի վարիչ

  • Հ. Մակվեցյան
  • Հեռ` (+374 10) 269818
  • Բջջ` (+374 91) 994950
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ

  • Ս. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 560615; 268093
  • Բջջ` (+374 94) 268093
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Կերպաւվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

  • Վ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 580786; 666318
  • Բջջ` (+374 77) 666318
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գեղանկարչության ամբիոնի վարիչ

  • Ա. Գրիգորյան
  • Հեռ` (+374 10) 258861
  • Բջջ` (+374 91) 355124
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Քանդակագործության ամբիոնի վարիչ

  • Գ. Բաղդասարյան
  • Հեռ` (+374 10) 586369; 270718
  • Բջջ` (+374 93) 876826
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ

  • Հ. Փայասլյան
  • Հեռ` (+374 10) 543670
  • Բջջ` (+374 91) 407475
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Դիզայնի ամբիոնի վարիչ

  • Գ. Գևորգյան
  • Հեռ` (+374 10) 543671; 253120
  • Բջջ` (+374 94) 55497?
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Միասնական ամբիոնի վարիչ

  • Ս. Գալենց
  • Հեռ` (+374 10) 225268
  • Բջջ` (+374 91) 954342
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ

  • Ա. Բաղդասարյան
  • Հեռ` (+374 10) 340534
  • Բջջ` (+374 93) 227394
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գծանկարչության ամբիոնի վարիչ

  • Գ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 450994
  • Բջջ` (+374 93) 597014
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Ցուցասրահի տնօրեն

  • Ի. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 561855; 276677
  • Բջջ` (+374 91) 676763
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Գրադարանի վարիչ

  • Ս. Իսաբեկյան
  • Հեռ` (+374 10) 560737; 555179
  • Բջջ` (+374 94)
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am

Արհեստակցական կազմակերպության նախագահ

  • Ն. Կարապետյան
  • Հեռ` (+374 10) 560737; 525599
  • Բջջ` (+374 93) 235323
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am



Քարտուղար

  • Լ. Ղազարյան
  • Հեռ` (+374 10) 560726; 448919
  • Բջջ` (+374 93)
  • Էլ. Փոստ: yafa@yafa.am
Yerevan State Academy of Fine Arts   WEB MASTER 
ԵՐԵՎԱՆԻ  ԳԵՂԱՐՎԵՍՏԻ  ՊԵՏԱԿԱՆ  ԱԿԱԴԵՄԻԱ
Yerevan State Academy of Fine Arts
 
 
 

"Ցուցանմուշներ Բրիտանական խորհրդի հավաքածուից"
Rock, Paper, Scissors
 
 
 





       
       
       

 

 
   
       
       
       
       

 
       
       

 

 


       
       
       

     
       
       
       


   
       
       
       


   
       
 




       




       




     
 
     
 
 



 
     
 
       
 



 

 
     
 

Հենրի Մուր (Քարե թեքված ֆիգուր) 19777

 

Rock, Paper, Scissors-ը Բրիտանական խորհրդի հավաքածուի մեջ տեղ գտած քանդակագործների 1950-ականներից ցայսօր արված տպագրությունների ցուցահանդես է: Աչքի անցկացնելով արվեստագետներին՝ ակներևէ, որ տպագրության եղանակը, լինի դա օֆորտ, մետաքսե տպագրություն, լինոգրավյուրա, թե լիտոգրաֆիա, քանդակագործների համար շարունակում է մնալ սեփական գաղափարները զարգացնելու և պորտֆոլիոն ընդլայնելու լայն տարածում գտած միջոց: Ցուցադրանքում տեղ գտած աշխատանքները վերցված են հավաքածուի տպագրությունների հարուստ պահոցից՝ ներառյալ մի շարք նոր ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ:

 

Ցուցահանդեսը ներկայացնում է զանազան տպագրական եղանակներ՝ մեկնակետ ունենալով ականավոր քանդակագործներ Հենրի Մուրի և Էդուարդո Պաոլոցիի տպագրությունները, քանզի վերջիններիս ստեղծագործությունը գալու էր ոգեշնչելու հետագա սերնդի արվեստագետների գործերը: Rock, Paper, Scissors-ի նպատակն է զննել, թե արվեստագետներն ինչպես են զարգացրել երկչափի և եռաչափի միջև փոխազդեցությունը, ինչպես նաև տպագրված նյութերի տրամադրած հնարավորությունները: Այն ցույց է տալիս, որ տպագրությունները ոչ միայն գործածվում են որպես քանդակային գործերի զարգացման էսքիզներ, այլև տրամադրում բնօրինակի վավերագրություն:

 

Ցուցահանդեսին ներկայացված են հետևյալ արվեստագետների աշխատանքները.

 

Ռիչարդ Դիքըն (ծն. 1949)

Անիշ Քափուր (ծն. 1954)

Անյա Գալաչո (ծն. 1963)

Թրեյսի Էմին (ծն. 1963)

Լիամ Գիլիք (ծն. 1964)

Դեմիեն Հըրսթ (ծն. 1965)

Մայք Նելսոն (ծն. 1967)

Դեյվիդ Շրիգլի  (ծն. 1968)

Հեյլի Նյումեն (ծն. 1969)

Բիլ Վուդրոու (ծն. 1948)

Բրյուս ՄաքԼին  (ծն. 1944)

Գիլբերթ և Ջորջ (ծն. 1943 և 1942)

Բարրի Ֆլենեգան (1941 - 2009)

Էդուարդո Պաոլոցին (1924-2005)

Ուիլլիամ Թըրնբուլ (ծն. 1922)

Բերնարդ Միդոուս (1915 - 2005)

Հենրի Մուր (1898 - 1986)

 
 
 

Թեև ականավոր քանդակագործներ Հենրի Մուրը ( 1898-19860 և Էդուարդո Պաոլոցին

(1924-2005) լավագույնս հայտնի են իրենց մեծադիր եռաչափ գործերով, նրանք թողարկել են նաև բազմաթիվ տպագրություններ: Մուրի ստեղծագործությունը ներկայացված է ուշ շրջանի երկու լիտոգրաֆիաներով,բայց նույնիսկ այստեղ դեռ նկատելի է, որ նա ուսումնասիրում է տպագրության մեջ երկչափի և եռաչափի միջև հարաբերությունը: Այնուհանդերձ, ցուցադրանքում տեղ գտած ամենավաղ գործերը պատկանում են Պաոլոցիին, մի արվեստագետ, ով 1960-ականներին Բրիտանիայում տպագրության զարթոնքի կենտրոնում էր: Ի հակառակ Մուրի ձևային հետազոտություններին, Պաոլոցին տպագրությունը գործածում էր՝ ուսումնասիրելու համար ժամանակակից տպագրական տեխնիկաների ընձեռած հնարավորությունը,հատկապես, տեքստի ու պատկերի փոխհարաբերությունը և զանգվածային սպառումի հասարակության մեջ վերաներկայացման քաղաքականությունները:

Այս երկու միտումները, մի կողմից, երկրաչափի ու եռաչափի միջև հարաբերության ուսումնասիրությունը, մյուս կողմից, ձևի մեջ ընկալման  համար տպագիր նյութի ընձեռնած հնարավորությունների հետազոտությունը,պետք է ոգեշնչեին արվեստագետների հետագա սերունդների ստեղծագործությունը: Անիշ Քափուրը ( ծն. 1954) հետաքրքրված է, թե իր գործն ինչպես է ազդում ձևի և տարածության դիտողի ընկալման վրա՝ հաճախ  պրոցեսի ընթացքում գործածելով անխառն գունանյութեր:

Նրա տպագրությունները՝ իրենց վառ գույների և եթերային ձևերի շնորհիվ, պարգևում են զգայական փորձառություն: Թրեյսի Էմինը (ծն. 1963) հաճախ ստեղծում է մոնոտիպեր, որոնք նա ուղղակիորեն նկարում է տպագրական տախտակի վրա՝ այդ կերպ տրամադրելով իր մտքերի և զգացմունքներիչմշակված և յուրահատուկ մի արձանագրություն: Էմինի տպագրություններըհաճախ ելակետային են նրա քանդակային գործերի, օրինակ՝ վերմակների կամ ինստալացիաներիհամար:

Գիլբերթն ու Ջորջը( ծն. 1943 և 1942) իրենց քանդակների միջոցով ուսումնասիրում են ընդլայն քանդակային ձևի հղացքը: Նրանց փոստային բացիկների շարքը մտածված էր ուղարկել հասցեատիրոջը՝ տարբեր միջավայրերում դիրք բռնած երկու արվեստագետների պատկերով, որի հակառակ կողմում  բանաստեղծություն է կամ ոտանավոր: Անյա Գալաչոյի (ծն.1963) տպագրություններում առկա բնության վերամեկնաբանումները արտացոլում են բնական ձևի և փտումի հանդեպ նրա տևական հետաքրքրությունը: Բնությամբ հիացած մեկ այլ քանդակագործ է Բարրի Ֆլենեգանը (1941-2005), ում Լոխ  Նեսի օֆորտները հստակորեն տարբերվում են կենդանիների նրա քանդակային մշակումներից և տրամադրում՝ հեղինակի կյանքի ավելի անձնական արձանագրություն:

Տպագրությունները ոչ միայն ելակետ են քանդակային ձևի համար, այլև բնօրինակի արձանագրություն: Դեյվիդ Շրիգլիի( ծն. 1968) նկարազարդ քարտեզը տարածվում է քանդակների շարքի վրա՝ ցուցադրված 1997-ին Մյունսթեր քաղաքում ընթացող Քանդակային նախագծերում, մինչդեռ Մայք Նելսոնի (ծն. 1967) լուսանկարչական տպագրությունները փաստագրում են Մարջանե խութը կոչվող իր մի գործի տեղադրումը: Վերջապես, տպագրություններն իրենց բնույթի համաձայն առաջադրում են գեղարվեստական վերարտադրելիության թեման: Դեմյեն Հըրսթի( ծն. 1965) ոլորատիպերը իրականացվել են կենտրոնախույս ուժի գործադրմամբ. պտտելով թուղթը՝ նա թանաքների պատահական վրադրմամբ ստանում է շրջանաձև նախշանկարներ: Ի վերջո սա մեզ կանգնեցնում է հետևյալ հարցի առջև. որտե՞ղ  են ավարտվում քանդակագործների հետազոտությունները և սկսում նրանց տպագրական գործունեությունը: