|
Արվեստի Միջազգային Ակադեմիան (Բուրգանով կենտրոնը)
կազմակերպել էր քանդակի բնագավառում առաջին միջազգային սիմպոզիումը ԱՊՀ երկրների
արվեստի բուհերի ուսանողների համար, որին մասնակցել է նաև ԵԳՊԱ-ի 4-րդ կուրսի
ուսանող,
կերպարվեստի և կինոյի բնագավառում Հանրապետության
նախագահի 2008 թվականի երիտասարդական մրցանակակիր
Գուրգեն Պետրոսյանը և
արժանացել Միջազգային Արվեստի Ակադեմիայի
տնօրենի՝ Ա.Ն. Բուրգանովի շնորհակալագրին, ինչպես նաև ստացել է
համապատասխան վկայական գերազանց գնահատականներով: Այս սիմպոզիումի արդյունքում 2009
թ. սեպտեմբերի 14-ին Մոսկվայի պետական թանգարանում (Բուրգանով տուն)
բացվել է ցուցահանդես
«Համագործակցություն» անվան տակ (www.burganov.ru/162/):
|
 |