Խեցեգործական աշխատանքների տպավորիչ ցուցահանդես

Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահի այցելուներն այս օրերին հիանալու լավ առիթ ունեն: Դեկորատիվ- կիրառական արվեստի կերամիկայի բաժնի ուսանողների աշխատանքները թե՛ կատարողական, թե՛ գեղագիտական տեսակետից շատ տպավորիչ են: Ուսումնական այս տարվա արդեն երկրորդ ցուցահանդեսը մասնակից ուսանողների շնորհալիության լավագույն վկայությունն է, … Continued

Սեպտեմբերյան առաջին ցուցահանդեսը

Գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահի այս տարվա առաջին ցուցահանդեսի հեղինակը գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի առաջին  կուրսի ուսանողուհի Ռիմա Նանյանն է: Ցուցասրահում ներկայացված նկարները արվեստագետի հասուն մտածողության եւ մոտեցումների արդյունք են: Մոնոտիպային այս գործերը տեխնիկական կատարման բնույթով տարբերվում են, եւ … Continued

Իրարամերժ մոտեցումներ՝ մեկ վայրում

Գեղակադեմիայի քանդակի բաժնի այս տարվա շրջանավարտներ Նարեկ Կնյազյանի եւ Արտակ Մաթեւոսյանի «Երկուսը մեկ տեղ» խորագրով ցուցահանդեսը՝ «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացված,  ուշագրավ է մի քանի առումներով: Նախ՝  նորարարական շունչ ունի, ընդծված ոճ եւ մտածողություն: Խորագրի՝  առաջին հայացքով անհավակնոտությունը որոշակի … Continued

Կուրսային աշխատանքների ցուցադրություն

Գեղարվեստի պետակադեմիայի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի 2016-2017թթ. կուրսային աշխատանքները՝ ներկայացված «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, լավ տպավորություն թողեցին, գնահատվեցին դրական:  Թեմատիկ առումով դրանք բազմազան էին,  գերակշռող մասը սոցիալական մոտիվներով, հայաստանյան հայտնի ֆիրմաների եւ խանութների («Մառանիկ», «Նոյան», Multi Group, Sali),  մետրոյի  գովազդային … Continued

Որտեղ երեխա, այնտեղ՝ ուրախություն

Հնչյունների թոթովանքից հետո առաջին բանը, որ անում են երեխաները, նկարելն է: Բոլոր երեխաները սիրում են նկարել, աշխարհը, շրջակա միջավայրը բոլորովին չճանաչած՝ նրանք պատկերներ են գծում: Իրենք չեն էլ հասկանում, դա ենթագիտակցաբար է արվում:  Չնայած ասում ենք, թե մենք բոլորս երեխա … Continued

Ավանդույթների պահպանման եւ զարգացման ճանապարհով

Կարպետագործություն, գոբելեն Ձեռարվեստի՝ մասնավորապես հայկական գորգագործական մշակույթի հնագույն ավանդույթների պահպանանն ու զարգացմանը նպաստում է Գեղարվեստի պետակադեմիան՝ ուսումնական ծրագրերի մեջ դեռ տարիներ առաջ ներառելով կիրառական արվեստի այս կարեւոր ճյուղը եւ մշտապես  ուշադրության մեջ պահելով այն: Տպավորիչ ցուցահանդես բացվեց այս օրերին «Ալբերտ … Continued

Քանդակի բաժնի 3-րդ կուրսի սկիզբը

Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի հերթական ցուցահանդեսը քանդակի բաժնի 3-րդ կուրսի ուսանողների՝ վերջին 1,5 տարվա աշխատանքներն են ընդգրկում: Այսպիսի յուրաքանչյուր ցուցահանդես ուսման ընթացքում ստացած գիտելիքների տեսանելի արդյունքն է: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, գնահատելով ուսանողների աշխատանքը, նշեց, որ հստակ երեւում է … Continued

Հայաստանը՝ Սանկտ Պետերբուրգի նկարիչների հայացքով

Առաջին զգացողությունը, որ ունենում ես Գեղարվեստի պետակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում  կայացած Սանկտ Պետերբուրգի Ա. Շտիգլիցի անվան   գեղարվեստա – արդյունաբերական ակադեմիայի դասախոսներ՝ Լեւոն Բեյբությանի, Կոնստանտին Կոնստանտինովի եւ նկարչության ուսուցչուհի Օլգա Վեսելովայի հայաստանյան տպավորությունների ցուցահանդեսից, նկարներում ուղղակիորեն սփռված ջերմությունն է, … Continued

Պարզության գրավչությունը

Վիկտորյա Շահբազյանը Գեղարվեստի պետակադեմիայի գրաֆիկայի բաժնի ավարտական կուրսում է սովորում: Դիպլոմային աշխատանքի («Արվեստանոց») նախապատրաստական էսքիզների ցուցադրությունը «Ալբերտ  եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, հաջողությամբ ընդունվեց: Իր տեսակի մեջ բավական հետաքրքրական մի էքսպոզիցիա, որ թողնում է թեմատիկ  ընդհանրությամբ ամբողջական մի պատմության տպավորություն, որի … Continued

Տարվա առաջին անակնկալները

Գեղարվեստի ակադեմիայի այս տարվա առաջին՝ գծանկարի եւ գունանկարի միացյալ ամբիոնի դասախոսների աշխատանքների ցուցահանդեսը հաշվետու համարվում է նախ՝ ուսանողների համար եւ այդ առումով ավելի է կարեւորվում, քանի որ դասախոս – ուսանող հարաբերությունների մթնոլորտը, հատկապես արվեստի բուհերում, բավական նշանակություն ունի ուսումնական գործընթացներում: … Continued

Անկաշկանդ մտածողությամբ

«Երկխոսություն»` այսպես է խորագրել իր անհատական ցուցահանդեսը Գեղակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մանվել Մաթեւոսյանը, որի թվով 14 գործ այս օրերին ցուցադրվում է «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Բազմանշանակ խորագիր, որ ներառում է ամենատարբեր երեւույթներ, դրանց տարբեր ասպեկտներ, քանի … Continued

Կենսահաստատ վրձնումներ

Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսում   «Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա … Continued

Իտալական մթնոլորտ` գեղարվեստի ակադեմիայում

Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Իտալիան ակնհայտորեն գերակշիռ մաս ունի: Որեւէ ժողովրդի մշակույթը նրա ազգային հիմնինքնության՝ լեզվի արտահայտության դրսեւորումն է տարբեր ձեւերի մեջ. այդ պատճառով աշխարհում կարեւոր երեւույթ է նկատվում մայրենի լեզվի շաբաթի անցկացումը: Իտալերեն լեզվի շաբաթը, որ անց է կացվում … Continued

Լույսի թափանցումներ՝ որպես աղոթք կամ խոստովանություն

Ցուցահանդեսներ կան, իսկ դրանք հազվադեպ են պատահում, երբ ներկայացված գործը, դրա շուրջը խմբված մարդիկ եւ ինքը՝ հեղինակը, կարճ ժամանակ անց այնպես են մերձենում միմյանց, մտերմանում, որ մի ամբողջության են վերածվում, ջնջվում են սահման ու պայմանականություն, սրահում մթնոլորտը փոխվում, ասես էներգիաների … Continued

Գունային զգայնություններ

Խոստումնալից սկիզբ Յուրաքանչյուր ցուցահանդես նոր տպավորություններ, խոհեր է ծնում: Վերաբերմունքը եւ գնահատականը՝ արվեստասերի կամ մասնագետ – դիտորդի սուբյեկտիվ ընկալումն է. որքան էլ ՝ այդպես, կա գեղեցիկի մի չափանիշ, որ անսակարկ է՝ զգայական աշխարհի հետ անկեղծ հաղորդակցումը: Նկարչական որեւէ գործի հուզական … Continued

Նվիրված երկրի անկախության 25 – ամյակին

Արվեսագետը, նրա ստեղծագործությունը սուբյեկտիվության մեջ է գրավիչ ու հետաքրքիր: Նկարչի համար աշխարհը ոչ միայն սեփական գույների ու ձեւերի վերածելն է կարեւոր, կտավի մակերեսներին ու դրանց խորքում զգացմունքի հետքերը թողնելը, այլեւ որոշակի երեւույթների հանդեպ վերաբերմունքի անհատականությունը: Պատերազմական օրերին ավերածություններ ու դժբախտ … Continued

Դիլիջան

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն իրենց ամառային պրակտիկայի աշխատանքները ներկայացնում են ցուցահանդեսով։ Եվ այս տարին ևս բացառություն չէր։ Սեպտեմբերի 9-ին, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի գեղանկարի բաժնի առաջին կուրսի ուսանողների՝ Դիլիջանում … Continued

Բարության ու խաղաղության պատգամը

Պատահական չէ, որ  երեխաների պաշտպանության միջազգային օրը ընտրվել է ամռան առաջին օրը: Ամառ, որի արեւը ամենից շատ է, ուր  լույս ու ջերմություն է միայն:  Ու մանկությունը ամենից շատ ունի դրա կարիքը, պաշտպանության կարիք՝ իր խաղաղ, ապահով գոյության,  որովհետեւ աշխարհի խաղին … Continued

Վերապրում գույնի մեջ

ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Անկասկած՝ «Ֆիզիկական գույնից հոգին վերապրում է ոչ միայն  զգայական տպավորություն, այլեւ ունենում է հոգեկան ապրում» (Ռուդոլֆ Շտայներ) : Պատահական չէ, որ  մարդկանց աուրանները  չափվում են գույնով…ուրեմն գույնը մեկնաբանություն է, ու դրա առաջին զգայողը նկարիչն է: Որքան … Continued

Գոհար Գնունու ստեղծագործական աշխարհը

Գոհար Գնունու անհատական ցուցահանդեսը «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, յուրատեսակ վերաբերմունք է ակադեմիական իր ուսումնառության վեց տարիների. նա սովորում է գեղակադեմիայի գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսում եւ մի քանի օրից  դիպլոմային պաշտպանության է ներկայանալու: Ինչպես նշեցին կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ … Continued

Պլակատի ազդեցիկ լեզուն

«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին ցուցահանդեսը՝ պլակատի ժանրին նվիրված, ներկայացնում է Գեղակադեմիայի դիզայնի ամբիոնի դոցենտ Էդվարդ Ամիրբեկյանի տարիների աշխատանքների ընտրանին: Ցուցահանդեսի բացմանը ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով հեղինակին՝ նկատեց, որ նմանաբնույթ ուսանողական ցուցահանդեսների պարբերական ներկայության մեջ, այա մեկը տարբեր է, … Continued

Գրիգոր Աղասյանի հոբելյանական ցուցահանդեսում

«Մտահղացումից իրականացում» Իսահակյան փողոցի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի մուտքին հարող տարածքր հյուրընկալ էր երեկվա հետմիջօրեին. ցուցասրահի նկարները նույնպես՝ նոր, գեղեցիկ, տրամադրող: Ցուցահանդեսը նվիրված էր Գրիգոր Աղասյանի ծննդյան 90-ամյակին: Բարձր կուլտուրայի տեր նկարիչ, ընտիր մանկավարժ, որին չճանաչողներն անգամ, լսելով այն … Continued

Նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին

Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա պատկերահանդեսի բացմանը արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, պրոֆսոր Վիգեն Ղազարյանը համեմատությամբ անդրադարձ արեց պատմության մի դրվագի՝ Պուշկինի արձանը կանգնեցնելու առիթով Դոստոեւսկու ճառին, որտեղ գրողը մասնավորաբար հիշում է Լիսաբոնյան մեծ երկրաշարժի օրերին, ժողովրդի … Continued

«Կրթությունը 21-րդ դարում»

Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում բացվեց «Կրթությունը 21-րդ դարում» ցուցահանդեսը,  որին մասնակցում են Ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություն: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուս․ խորհրդի նախագահ Էդուարդ … Continued

Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես՝ «ԷՍՏԱՄՊ»

Գեղարվեստի ակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահում նկարչական տրամադրությունները` ներդաշնակված երաժշտական մթնոլորտով, շատ ավելի տպավորիչ դարձրեցին երեկվա ցուցադրությունը: Գրաֆիկայի ամբիոնի 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողները պատասխանատվությամբ էին մոտեցել ցուցահանդեսին, եւ ներկայացված աշխատանքները գնահատանքի արժանացան: Ցուցահանդեսի բացման խոսքում կերպարվեստի ֆակուլտետի դեկան … Continued

Մրցութային ցուցահանդես

Մրցութային ցուցահանդես՝  նվիրված  Սբ Սարգիս զորավարի տոնին   Ազգային-հոգեւոր ավանդույթների խորհուրդը, դրանց պահպանման անհրաժեշտությունը  եւ ամրապնդումը հանրային գիտակցության մեջ տեւական աշխատանք է պահանջում: Իր հիմնական,  բովանդակային նպատակից բացի, այն նաեւ որոշակի հմայք է հաղորդում մեր կյանքին.-  զուտ տոնակատարությունները կարեւոր, բայց … Continued

Երկխոսություն արվեստի բուհերի միջեւ

Երեւանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մայրաքաղաքի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի: Տարիների  հետեւողական եւ լուրջ աշխատանքի արդյունքում ձեւավորված ավանդույթները ցուցասրահի նշանակությունը վաղուց դուրս են բերել բուհական շրջանակներից: Բացի ուսանողների աշխատանքների ցուցադրություններից, այստեղ հաճախ իրենց գործերով հանդես … Continued

Համադրումներ

Տոմա Դադայանի անհատական ցուցահանդեսը Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում գունային ակտիվությամբ անմիջապես գրավում է դիտողին եւ ստեղծում տոնական  տրամադրություն. եւ՛ հնչող երաժշտությունն  է այդպիսին, եւ՛ հանդիսականի հետաքրքրությունը, ե՛ւ ծաղիկները…Այն տաք գույները, որ ներկայացված են կտավին, իր ներաշխարհից ծնված զգացումների … Continued

Գունային արձագանքները

Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների աշխատանքները ամառային պրակտիկայի արդյունքներն են: Լինելով ուսումնական ընթացքի կարեւորագույն մաս՝ այս տարի անցկացված Դիլիջանում եւ Ծաղկաձորում, դրանք ուսանողներին շատ անհրաժեշտ եւ օգտակար են: Նկարչի համար ստեղծագործելու ամենաարդյունավետ եւ … Continued

ԻԽՏՈՒՍ

Խոսուն լռություն… Ներդաշնակ ու գրավիչ մթնոլորտ են ստեղծել Ալբեր եւ Թովէ Բոյաջյան պատկերասրահում  Գեղարվեստի պետակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Սարին  Ոսկյանի եւ Հայկ Ղազարյանի աշխատանքները՝ շատ հաջողված թե գաղափարական,  թե կատարողական առումով: Գեղարվեստական այս մտահղացումը՝ ձկների միջոցով մարդու … Continued

«ԷՍՏԱՄՊ» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

Գեղակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահը անցած շաբաթ ներկայացրեց գրաֆիկայի ամբիոնի բակալավրի 2-րդ կուրսի 5 աւսանողուհիների աշխատանքներ, որոնց հեղինակները նախընտրել էին ավելի գեղանկարչական բնույթի գործեր: Այսօր նույն ամբիոնի մագիստրատուրայի ավարտական կուրսի 8 ուսանողներից 6-ի աշխատանքների ցուցահանդեսը գոհունակությամբ ընդունվեց ակադեմիայի ռեկտորի, … Continued

«Մի կտոր կրակ» ցուցահանդեսի բացումը։

Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը, մասնակցել է նաև Վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկում է երիտասարդական տոներին (նոյեմբերի … Continued

Հինգ քայլ՝ ստեղծագործական թարմ մտածողությամբ

Ստեղծագործական ազատությունն ու մտածողության անկաշկանդությունը արվեստագետի հաջողության  նախապայմաններից է, որ մղում է առավել անկեղծության եւ անհատական ձեռագրի կայացման: Եվ՝ լավ, որ ուսանող երիտասարդության համար այս երեւույթները բուհական կյանքից սկսվեն: Գեղակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահի վերջին ցուցադրությունը՝ խորագրված «5 Քայլ»,  … Continued

70-ամյակին նվիրված ուսանողական ցուցահանդես

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (նախկինում՝ Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ) ստեղծվել է 1945թ.: Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին ռեկտորը եղել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ  Արա Սարգսյանը: Բուհի կայացմանը սատարել են  Ռուսաստանի և Եվրոպայի գեղարվեստի ակադեմիաներում (Մյունխենում, Մոսկվայում,Լենինգրադում, Թբիլիսիում) ուսում ստացած լավագույն հայ արվեստագետներ՝ … Continued

Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

Օրերս Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց ԵԳՊԱ-ի դասախոս Վարդան Պողոսյանի նկարների  անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հեղինակի վերջին 10 տարիների 50-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական  աշխատանքները։  Զարմանալի և գունագեղ էր ողջ սրահը․ նրա վրձինը թաթախվում … Continued

Աշոտ Հարությունյան՝ անհատական ցուցահանդես

Սեպտեմբերի 16-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը մարդաշատ էր։  Բացվեց Գրաֆիկայի ամբիոնի դոցենտ, դասախոս Աշոտ Հարությունյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԵԳՊԱ-ի ռեկտոր Ա․ Իսաբեկյանը, Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը, ովքեր իրենց ողջույնի և … Continued

Զգացողական աշխարհի գունային տարբաժանումը

Ավետիք Ավետիսյանի անհատական առաջին ցուցահանդեսում Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջեան» ցուցասրահում բացվող յուրաքանչյուր նոր ցուցահանդես ավելի է համոզում, որ բուհի ուսումնական ընթացքի թերեւս ամենաակտիվ վայրը հենց սա է, որտեղ խաչվում են ստեղծագործական մոտեցումներ, գաղափարներ, մտածողության ձեւեր ու ոճեր, եւ … Continued

Գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի ցուցահանդես

Գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի ցուցահանդես «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հերթական ցուցահանդեսը բացվեց երեկ, «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում.  պլակատի ցուցահանդեսի զուսպ, մետաֆորային լեզվին այս անգամ փոխարինել են  ցավի գունային – … Continued

«ԱՆՑՅԱԼԸ ԿԱՆՉՈՒՄ Է – THE PAST IS CALLING»…

«Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում բացված պլակատի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այս անգամ տեղափոխվեց Կոմիտասի պուրակ:          

«ԱՆՑՅԱԼԸ ԿԱՆՉՈՒՄ Է – THE PAST IS CALLING»…

«Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում բացված պլակատի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իր շարունակությունն ունեցավ Կասկադ Համալիրում:          

«ԱՆՑՅԱԼԸ ԿԱՆՉՈՒՄ Է – THE PAST IS CALLING»…

Պլակատի ցուցահանդես` նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին   «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում բացված պլակատի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես ասաց ռեկտոր Արամ Իսաբեկյանը, այս համատեքստում գեղակադեմիայի առաջին լուրջ ցուցադրությունն է: Ներկայացված աշխատանքները դիզայնի, կիրառական արվեստի, համակարգչային գրաֆիկայի, նաեւ … Continued

Ներշնչանք

Մարտի 9-ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի այդ նույն բաժնի դասավանդող դասախոս Վահագն Ղուկասյանի կոմից կազմակերպվեց «Ներշնչանք» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի նպատակն էր կարևորել ուսումնառության տարիների ընթացքում առաջդրանաքների  իրականացման պարտադրանքային պրոցեսի … Continued

Դեկորատիվ ապրումներ

Տաթեվ Հարթենյանի անհատական ցուցահանդեսը «Ալբեր և Թովէ Բոյաջեան» ցուցասրահում։ Տաթև Հարթենյանի գեղարվեստական արտահայտության հիմնական եղանակը վերացարկումն է, երբ հայացքը իրերի մեջ որոնում է այնպիսի երևույթներ, որոնք սովորական աչքի համար ոչ միայն աննկատ, նաև անսովոր են: Առարկայական աշխարհի հիմքը կազմող երկրաչափական … Continued

Դիլիջանյան նկարաշար

2014- ի ամառային ուսանողական պրակտիկայի արդյունքները   Ամառային պրակտիկան Գեղարվեստի պետակադեմիայի ուսումնական ընթացքի կարեւոր մասն է կազմում` ուսծրագրով նախատեսված: Անցած տարվա դիլիջանյան մեկշաբաթյա պրակտիկան բավական արդյունավետ է եղել, վկայությունը Ալբեր եւ Թովէ Բոյաջեան ցուցասրահի երեկվա նկարահանդեսն էր, որտեղ կերպարվեստի ֆակուլտետի … Continued

Սասունցի Դավիթ` գրաֆիկական շարքը

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ` ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ  ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջեան»  պատկերասրահում բացվել է գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսը, ներկայացված է «Սասունցի Դավիթ»   էպոսի գրաֆիկական շարքը, որն արվեստագետի ուրույն մոտեցումը, մեկնաբանությունն  է ազգային մեր դյուցազնավեպին: … Continued

ՌեԱնիմանիա

«Ով ենք մենք` որտեղից ենք գալիս և ուր ենք գնում…» շարքի հերթական հանդիպման շրջանակներում ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում 3 օր շարունակ անցկացվեց «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն։ Մասնաճյուղը և Գյումրեցի կինոսերները նոյեմբերի 17-19՝ հնարավորություն ունեցան դիտելու տարվա լավագույն  միջազգային անիմացիոն … Continued

Տաթևի «վերացական» բնությունը

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հերթական միջոցառումներից էր նույն բուհի դասախոս, հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ `Տաթև Հարթենյանի անհատական ցուցանդեսը: Ցուցահանդեսում ընգրկված նկարները հիմնականում վերացական ոճով են և արտահայտում են բնությունը` ներդաշնակված գծի,  գույնի և երկրաչափական ձևերի միջոցով: Տաթևի աշխատանքները կարելի է դիտարկել … Continued

100-ամյա տարելից

Հոբելյանական ցուցահանդես` նվիրված էդուարդ իսաբեկյանի 100 ամյակին Գեղագիտական ու գաղափարական համարժեքումներ   Էդուարդ Իսաբեկյանի 100 ամյակը նշանավորվեց Ազգային պատկերասրահում նկարչական աշխատանքների հոբելյանական հրաշալի ցուցահանդեսով,  միջնասրահում` Վարպետի կյանքային առավել նշանավոր դրվագների լուսանկարների ցուցադրությամբ եւ «Իգդիր» գրքի շնորհանդեսով`Որմնանկարների սրահում: Ցուցահանդեսը ներկայացնում է … Continued

Ցուցահանդես-մրցույթ

Նկարիչների միության առաջին հարկի սրահում նոյեմբերի 11-ին բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդես` կազմակերպությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ԵԳՊԱ ուսանողական խորհրդի:  Ցուցահանդեսը մրցութային է, կրում է մասնակիցներից մեկի նկարի համանուն` §Մի կտոր կրակ» խորհրդանշական խորագիրը: … Continued

Ուսանողների աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 28-ին Երևանում գործող ԿԱՌԼԼԵՎՈՆԻ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ակադեմիայի գեղանկարի և քանդակի բաժնի մի շարք ուսանողների շուրջ երեսուն ստեղծագործություն: Բացման խոսքով հանդես եկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր … Continued

Ով ենք մենք . . .

Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եվ ուր ենք գնում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում 2014 թվականից արդեն ձևավորվել է փոխշփման նոր տիպի հարթակ. «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» խորագրով: Վերջին ամիսներին ակադեմիա է … Continued

Աշխատանքների ցուցադրություն

Սույն թվականի հոկտեմբերի 15–ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկա և գեղանկար բաժինների ուսանողների պրակտիկայի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցադրությունը: Պրակտիկան տեղի էր ունեցել հունիս ամսին Դիլիջան քաղաքում և Գյումրիում, որի ժամանակ ուսանողների հետ են եղել նաև դասախոսներ Ս.Պողոսյանը … Continued

Հայաստանյան գույներ

Պետերբուրգցի ուսանողների հայաստանյան գույները Սկսենք Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի “Ալբեր եւ Թով Բոյաջյան” ցուցասրահի սեպտեմբերյան առաջին ցուցահանդեսի մթնոլորտի գրավչությունից. այն տրամադրող էր, անմիջական ու բաց: Ցուցասրահը հյուրընկալել էր պետերբուրգցի երիտասարդ ուսանողների մի խմբի եւ նրանց ղեկավարներին`Ալեքսանդր Շտիգլիցի գեղարվեստական-արդյունաբերական պետական ակադեմիայի … Continued

Մանկության Հայացք

Մանկությունը երազի է նմանվում, մանավանդ երբ տարիների ժապավենը հատում է վտանգավոր սահմանը: Մանկության հուշը նկար է ասես, երազի նկար: Ամեն անգամ երեխաների նկարչական որեւէ ցուցահանդես նայելիս, լուսագծի հետքերով վազող աղջնակի կամ տղեկի պատկեր է աչքիս գալիս, -նա ետ չի նայում, … Continued

ԵԳՊԱ-ի արվեստը Թբիլիսիում

Մայիսի 13-ին, Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայում, տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Վրաց արվեստագետներին և արվեստասերներին ներկայացվել էին ԵԳՊԱ-ի ուսանողներից կազմված մի խումբ, ովքեր իրենց գեղանկարներով, գրաֆիկական գործերով, քանդակներով, զարդարվեստով, հագուստի և համակարգչային դիզայնով … Continued

«ԱԼՖԱ» անհատական ցուցահանդես

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահն այսօր հյուրընկալել էր նկարիչների և այլ արվեստագետների։ Ցուցասրահում հաճելի անցուդարձ էր։ Բացվեց ԵԳՊԱ-Ի գեղանակար առաջին կուրսի ուսանողուհի  Անի Գևորգյանի աշխատանքների անահատական ցուցահանդեսը։ Երիտասարդ նկարչուհու աշխատանքները հավաքված էին «Ալֆա» խորագրի ներքո։  Նկարչուհին ներկայացրեց իր գեղանկարչական գործերը՝ … Continued

Առկախում

Սյուրռեալիզմից արդեն ծանոթ ենք լինելու և պատկերելու այն բարդ փոխհարաբերությանը, որ առաջ քաշեց մշակույթի պատմաբան, փիլիսոփա Միշել Ֆուկոն Ռենե Մագրիտի արվեստում: Հնարավո՞ր է արդյոք զատել պատկերումն ինքը և այն, ինչ պատկերված է: Ահա այն հիմնական խնդիրը, որ առաջ է գալիս, … Continued

Անհատական ցուցահանդես

Ապրիլի 22-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի գեղանկարի բաժնի ուսանող Արմեն Զաքարյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը ողջունեցին ԵԳՊԱ-ի ռեկտոր՝ Ա․ Իսաբեկյանը։ Վերջինս գոհ է կատարված աշխատանքից և կարծում է, որ ցուցահանդեսները վարակում են ուսանողներին. շնորհավորանքներին միացան նաև … Continued

Միասին

Մանվել Ղալաչյան, Լիլիթ Արսենյան Երիտասարդ ստեղծագործողներ՝ Մանվել Ղալաչյանի և Լիլիթ Արսենյանի «Միասին» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը այցելուների առաջ իր դռները բացեց ապրիլի 14-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։ Այսօր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան  50 գրաֆիկական և … Continued

Ֆրանսիան հայի աչքերով

Այսօր, ապրիլի 2-ին, Երևանի Գեղարվեստի Պետականա Ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում «Ֆրանկոֆոնիայի օրեր» մեկամսյակի շրջանականերում բացվեց «Ֆրանսիան հայի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցում էին ԵԳՊԱ-ի գեղանկարի, գրաֆիկայի և քանդակի բաժնի ուսանողները։ Ցուցահանդեսը կազմակերպել էր ԵԳՊԱ-ի Միջազգային կապերի բաժնի … Continued

Բարեգործական ցուցահանդես

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում այսօր բացվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսը կազմակերպել է ակադեմիայի ուսանողական խորհուրդը: «Ցուցահանդեսի նպատակը Կարեն Մկրտչյանին օգնելն է, ցուցահանդեսից ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է Կարենի հաշվին: Նման … Continued

“էմանացիա”

Մի խումբ երիտասարդ քանդակագործներ իրենց ցուցահանդեսում կիրառել են նոր ձև` «էմանացիա»: Լույսերը անջատվում են ու ցուցասրահում միայն քանդակներն են մնում: Նրանց տեսնելու համար պետք է նախ լույսի ու ստվերի խաղը հասկանալ: Այսպիսի ցուցահանդես Հայաստանում դեռ չի եղել: Երևանի Գեղարվեստի Պետական … Continued

Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը տրամադրված էր գրաֆիկա 4-րդ և  դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ոսանողներին, որոնց ստեղծագործությունների ցուցադրումով այսօր՝ դեկտեմբերի 5-ին,  բացվեց «Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է նախագծի ղեկավար Արա Հովհաննիսյանի, … Continued

«Բրոնզ և Ծավալ»

Նոյեմբերի 26-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց «Բրոնզ և ծավալ» խորագրով խորհրդավոր վերնագրերով՝ «Որտեղ է սկիզբը այն վերջի, որով ավարտվում է սկիզբը», «Իգական սեռի աթոռ», «Մարմին առած բանալին», «Պոլեոնտոլոգիական ակտ», «Երևանյան ժամանակակից թռչուն», «Ճշգրիտ շարժում» քանդակների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացման … Continued

Ցուցահանդես

Նոյեմբերի 15-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց Թբիլիսիի Ապոլոն Քութաթելաձեի անվան արվեստների պետական ակադեմիայի ուսանողների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն, ով հակիրճ խոսքով ներկաներին ներկայացրեց իրենց միասնական աշխատանքների, … Continued

Մանուկյան և երիտասարդ արվեստագետներ

Սերունդների հերթափոխը կյանքի շարունակականության հիմքն է: Կյանքը, ինչպես և արվեստը առաջընթաց չէին ունենա, եթե չծնվեին նոր մարդիկ, ի հայտ չգային նոր արվեստագետներ… Հոկտեմբերի 14-ին Գյումրու Սթիլ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողների և շրջանավարտների խմբակային … Continued

Մանուկյան և երիտասարդ արվեստագետներ

Սերունդների հերթափոխը կյանքի շարունակականության հիմքն է:Կյանքը, ինչպես և արվեստը առաջընթաց չէին ունենա, եթե չծնվեին նոր մարդիկ, ի հայտ չգային նոր արվեստագետներ… Հոկտեմբերի 14-ին Գյումրու Սթիլ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողների և շրջանավարտների խմբակային ցուցահանդեսը: … Continued

Հոբելյանական ցուցահանդես

Այս տարի լրացավ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը: Իր գործունեության ընթացքում ակադեմիան ծավալել է ակտիվ գործունեություն` շարունակաբար քաղաքին ու հանրապետությանը տալով ձևավորված արվեստագետներ: Ակադեմիայում դասավանդող դասախոսներն ապրում են ակտիվ ստեղծագործական կյանքով, ինչը ուսանողների համար ևսհանդիսանում է օրինակ: … Continued

Ցուցահանդես՝ «4-ից 1» խորագրով

Հոկտեմբերի 8-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարչուհի-կեռամիստ Անի Քանանյանի անհատական ցուցահանդեսը՝ «4-ից 1» խորագրով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին, ցուցահանդեսի ղեկավար Մարիա Բաբյանը, Էդիկ Վարդանյանը, ընկերներն ու հարազատները, ովքեր ողջունեցին և բարեմաղթանքները հղեցին երիտասարդ … Continued

«Բու» խորագրով ցուցահանդես ԵԳՊԱ-ում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց վերոհիշյալ բուհի երկրորդ կուրսի ուսանող՝ Վահե Թևոսյանի «Բու» խորագիրը կրող ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Նինա Կնդիաշվիլին, բազմաթիվ դասախոսներ, նկարչի ծնողները, ընկերները … Continued

«Լույս» նկարչական խմբի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5 -ին տեղի ունեցավ Գյումրիում գործող «Լույս» նկարչական խմբի ցուցահանդեսը: Խմբի անդամները ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողներն էին: Խումբը համադրել էր նույն ակադեմիայի Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Գեղամ Ալեքսանյանը: Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են ինչպես … Continued

Ցուցադրում են երիտասարդ մոդելավորողները

Հունիսի 11-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ակադեմիայի մոդելավորման բաժնի երրորդ կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին լավագույն էսքիզներն ու պատրաստի հագուստները, որոնք ուսանողներն ստեղծել էին ուսանողական 3 տարիների ընթացքում: Ինչպես … Continued

ԵԳՊԱ-ն մասնակցել է «Новое будущее” ցուցահանդեսին

2013թ-ի մայիսի 5-ին “Նոր Սերունդ” հայկական երիտասարդական նախաձեռնությունը  Սանկտ Պետերբուրգում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել էր “Новое будущее” խորագիրը կրող կրթության ու կարիերայի ցուցահանդես, որին ներկայացվել էին Հայաստանի ամենահայտնի բուհերն ու նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Ի թիվս հայկական այլ բուհերի, ներկայացված է … Continued

Թանգարանային գիշերը Գյումրիում

Արդեն 9-րդ տարին է, ինչ մայիս ամսվա մեջ մեկ օր Հայաստանը թանգարաններ է այցելում գիշերով… «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքն այս տարի անցկացվեց մայիսի 18-ին` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Հայաստանում միջոցառմանը մասնակցում … Continued

«Իմ բնօրրանը»

Հայրենի գյուղի կամ քաղաքի ճանաչումն ու ցուցադրումը տվյալ դաշտից դուրս արվեստագետների մոտ առաջացնում է այն դուրս հանելու և ներկայացնելու ցանկություն: 2013թ-ի մայիսի 15-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Քնարիկ Չարխիֆալաքյանի «Իմ … Continued

Քանդակների երկխոսություն

Մայիսի 13-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում քանդակների երկխոսություն էր: Արվեստասեր հանրությունն ականատեսն էր անհանգիստ մտքերի, բուռն ապրումների ու դրանցից ծնված հոգեվիճակներից ներշնչված մարմնացած  քանդակների երկխոսությանը: «Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի մտահղացումը հենց քանդակագործներինն էր՝ ակադեմիայի Քանդակի բաժնի մագիստրատուրայի … Continued

Շնչող գույներ

Մայիսի 10-ին Գյումրիի Ստիլ պատկերասրահում բացվեց ԵԳՊԱ-ի Գյումու մասնաճյուղի տնօրեն գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Հետահայաց անհատական ցուցահանդեսում ներկայացված էր արվեստագետի ավելի քան վեց տասնյակ աշխատանքներ, որոնք նա ստեղծել է 1982 թվականից մինչև այսօր: Ցուցահանդսի բացմանը ներկա էին Շիրակի … Continued

«Real Art»` երկրորդ փուլ

ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության ամբիոնը, Արաքս Մարգարյանի գլխավորությամբ, համադրողական փորձառության շրջանակներում իրագործում է «Real Art» նախագիծը, որի նպատակն է համախմբել ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներին, նրանց աշխատանքները ցուցադրել, վերլուծել, աշխատանք տանել ստեղծագործական ներուժի բացահայտման ու ճիշտ կիրառման ուղղությամբ: Այս ամենը … Continued

Լքվածները

2013 թ. մայիսի 2-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց գրաֆիկայի բաժնի 3 կուրսի ուսանող Ռազմիկ Փանոսյանի “Լքվածները” խորագրով անհատական ցուցահանդեսը: Որպես ցուցահանդեսի գլխավոր լեյթ-մոտիվ ընտրված թեման միտվում է բացահայտելու մարդ-անհատի և նրան շրջապատող իրերի միջև առկա մենության զգացումը. … Continued

Համեղ պատառ նկարչական խոհանոցից

Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահն արվեստասեր հասարակության առաջ հերթական անգամ բացեց իր դռները` ներկայանալով արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսով: Ապրիլյան վերջին օրն ակադեմիայի ցուցասրահը դարձյալ մարդաշատ էր: Այս անգամ արվեստի մասին զրուցելու, քննարկելու և, ինչո՞ւ չէ, քննադատելու առիթ … Continued

Ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին

2013թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ ապրիլի 23-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում բուհի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական ցուցահանդեսը՝ նվիրված Եղեռնի զոհերի վառ հիշատակին: Ցուցահանդեսին ներկայացված էին ակադեմիայի … Continued

Հետաքրքիր նախագիծ

Ապրիլի 6-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ մի նախագիծ, որտեղ ներդաշնակվել ու համատեղվել էին տարբեր կամ, միգուցե, թվացյալ տարբեր հարթություններում գտնվող արվեստի դրսևորումներ: Ցուցահանդես-ներկայացումն իր մեջ ներառում էր ասմունք, բեմադրություն, երաժշտություն, նկարչություն, հագուստների ցուցադրություն: Հարկ է … Continued

«Ձմեռը` մեր աչքերով»

Արվեստը բնության զուգահեռն է և ոչ նրա շարունակությունը…   Բնության և արվեստի տարբերության հանգամանքը չի խանգարում նրանց լրացնել միմյանց և ստեղծել ոչ պակաս գեղեցիկ համադրություն, որտեղ բնությունը փոխակերպվում և ցուցադրվում է իբրև արվեստի գործ: Ձևերի բազմազանությունը, տարբեր հեղինակների գործերի ներդաշնակումը … Continued

Ցուցադրում է ավագ սերունդը

Ապրիլի 10-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբեր և Թովէ Բոյաջիան ցուցասրահում հերթական ցուցահանդեսն էր: Այս անգամ ցուցասրահի պատերը զարդարալ էին ակադեմիայի Գեղանկարի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի՝ Անատոլի Գրիգորյանի, Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Էդվարդ Վարդանյանի, Մասիս Գրիգորյանի, Վիլիկ Զաքարյանի, Ժորա Հայրապետյանի, Գրիգոր … Continued

Առողջ ապրելակերպ – առողջ ապագա

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական բաժնի և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մարդու վերարտադրողական գծով համագործակցող կենտրոնի համատեղ ջանքերով ապրիլի 4-ին ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում բացվեց Առողջ ապրելակերպ-առողջ ապագա ցուցահանդես մրցույթը: Ցուցահանդեսի համակարգող … Continued

«9-ի սկիզբը»

Նկարչի ճեպանկարների ալբոմը նման է օրագրի, որտեղ յուրաքանչյուր տող-գիծ գրված է անկեղծությամբ: Երբեմն մեքենայաբար արված ճեպանկարը նկարչի մասին ավելի շատ բան է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված մեծ կտավի գործը: 2013 թվականի մարտի 25-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում … Continued

«Ներշնչանք Գյումրիից»

2013 թվականի փետրվարի 28-ին Լիբանանի Հայկազյան համալսարանի «Մաթոսյան» ցուցասրահում տեղի ունեցավ վեց գյումրեցի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես` «Ներշնչանք Գյումրիից» (Inspiration from Gyumri) խորագրով: Հայկազյան համալսարանը հիմնվել է 1955 թվականին Բեյրութում. այն ունի սեփական ցուցասրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ և քննարկումներ: … Continued

“Մեկ ակնթարթ կյանքից”

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջիան» ցուցասրահում անցկացվող արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսները գնալով զարմացնում և հիացնում են արվետասերներին: Մարտի 21-ին կայացած «Մեկ ակնթարթ կյանքից» խորագրով կերամիկական աշխատանքների ցուցահանդեսը նույնպես բացառություն չէր: Այս անգամ կերպարների և գույների խորհրդավոր ու … Continued

«7 ժամ դրախտում»

Արտակ Պետրոսյանի անհատական ցուցահանդես Անգլուխ, իրենց ես-ը կորցրած, թեթև, թռչող կերպարներ, որոնք 2012-2013 թվականների ընթացքում արդեն երկրորդ անգամ են ներկայացվում երիտասարդ քանդակագործ Արտակ Պետրոսյանի կողմից: 20.02.2013 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ քանդակի բաժնի մագիստրոսի առաջին կուրսի … Continued

“Ճեպանկար” խորագրով ցուցահանդես

Մարի 11-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում տեղի ունեցավ ակադեմիայի Գրաֆիկայի բաժնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների կազմակերպած “Ճեպանկար” խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ռեկտորը նշեց, … Continued

Շախմատ` նկարների լեզվով

Մարտի 4-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջիան» ցուցասրահում տեղի ունեցավ շախմատին նվիրված նկարների ցուցահանդեսի բացումը: Նկարների հեղինակները ԵԳՊԱ-ի և Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանի ուսանողներն էին: Ցուցահանդեսի հյուրերն էին`Շախմատի ակադեմիայի ղեկավար, գրոսմաստեր Սմբատ Լպուտյանը, Նկարիչների միության նախագահ … Continued

“Contemporary Istanbul” Արտ Էքսպո

Նոյեմբերի 22-ից 25-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց «Contemporary Istanbul» («Ժամանակակից Ստամբուլ») 7-րդ միջազգային արտ-էքսպոն: Աշխարհում խոշորագույներից մեկը հանդիսացող այս էքսպոյում մասնակցում էին շուրջ 100 պատկերասրահներ և մոտ 600 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցադրված նմուշների մեջ էին այնպիսի հանրահայտ արվեստագետների գործեր, … Continued

Աշոտ Գևորգյան. անհատական ցուցահանդես

Քանդակները` ձեռքի, մտքի և երևակայության աշխատանք   Դեկտեմբերի 3-ին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում տեղի ունեցավ նույն բուհի քանդակագործության բաժնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանող, ՀՀ Նախագահի 2011թ․ մրցանակի դափնեկիր Աշոտ Գևորգյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը։ Բացման … Continued

«Պրոեկտ» ցուցահանդեսը կայացավ

Նոյեմբերի 23-ին Գյումրու Ստիլ կերպարվեստի թանգարանում բացվեց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանի և նույն բաժնի բակալավրի շրջանավարտ Լևոն Առաքելյանի  «Պրոեկտ» համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները երիտասարդ նկարիչներից յուրաքանչյուրին բնորոշ ստեղծագործական ուղու, յուրահատուկ աշխարհընկալման ու ձեռագրի վկայությունն … Continued

Միքայել Հարությունյան

Յուրօրինակ վրձնահարվածները`պատանի գեղանկարչի ինքնատիպ ձեռագրի վկաներ   Նոյեմբերի 22-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց 15-ամյա գեղանկարիչ Միքայել Հարությունյանի անհատական ցուցահանդեսը։ Պատանի գեղանկարիչը արվեստասերների դատին հանձնեց բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների և թեմատիկ նկարների թվով 30 աշխատանք։ Նշենք, որ պատանի Միքայելն ստեղծագործելու … Continued

“Հայարտ” մշակութային կենտրոն

Նոյեմբերի 15-ին “Հայարտ” մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացումը։ Այն կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը … Continued

Անդրանիկ Պետրոսյան՝ անհատական ցուցահանդես

Պետրոսյան Անդրանիկը սովորումէ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժնի չորրորդ կուրսում: Նոյեմբերի մեկին մասնաճյուղի ցուցասրահում բացվեց Անդրանիկի ստեղծագործությունների անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները ունեին ընդգծված յուրահատկություն , որը կայանում է ծավալապատկերային շեշտված մտածողության մեջ: Թեմատիկ բազմազանությունը խոսում էր … Continued

Արտակ Պետրոսյան՝ անհատական ցուցահանդես

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում բացվեց վերոհիշյալ բուհի քանդակի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արտակ Պետրոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:Ցուցահանդեսին ներկայացված էին հեղինակի վերջին մեկ տարվա կատարված յուրօրինակ աշխատանքները:              

Ցուցահանդես “Միասին”

Արդեն 10-րդ տարին է, ինչ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողներն այստեղ ունենում են խմբակային կամ անհատական ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ արտահայտվում է նրանց տաղանդը, մտածելակերպը, ընկալումները ժանրային արտահայտչական ձևերում։ Այսօր, նոյեմբերի 5–ին, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց  խմբակային ցուցահանդես։ «Միասին» … Continued

«Օգնենք Նելլիին»

Հունիսի 25–ին Երևանի Գեղարվեստի պետական Ակադեմիայի Ալբերտ և Թով բոյաջյան ցուցասրահում բացվեց հերթական ցուցահանդեսը` «Օգնենք Նելլիին» խորագրով: Ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները տարբեր նախաձեռնություններով գումար են հավաքում` Նելլին օգնելու համար, ով հիվանդ է սուր լեյկոզով։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի … Continued

Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1 -ին, նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը մայրաքաղաքը լի է լինում փոքրիկների խինդ ու ծիծաղով, գունավոր փուչիկներով, հետաքրքիր միջոցառումներով, տոնախմբություններով, կավճանկարներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ և նվերներով, նույնը կարող էինք … Continued

Թանգարանային Գիշեր

  Արդեն երկրորդ տարին է, որ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Հագուստի մոդելավորման ամբիոնը Թանգարանային Գիշեր միջոցառման շրջանակներում  կազմակերպում է հագուստի ցուցադրություն Գյումրու Ժողովրդական արհեստների և կենցաղի թանգարանի բակում: Այս ներկայացված էին մասնաճյուղի մոդելավորող ոսանողների աշխատանքները:       … Continued

Մեկուսացած մարմիններ

Նրա արվեստում հոգին մարմնի միտքն է դառնում,որը մարմնի միջնորդությամբ ենթադրում է ընկալել աշխարհը: Ժամանակակից իրականությունում գերիշխող են դարձել մարդկային մարմնի ապրանքայնացման միտումները ՝մոռացության տալով հրեական հայտնի «մարմինը միքրոկոսմոս է՝համապատասխան մաքրոկոսմոսի»,-գաղափարախոսությունը և անտեսելով մարմնի ավելի անիրական,ոչ շոշափելի կողմի ներկայությունը:Արման Թադևոսյանը փորձում … Continued

«ANIMA 2012»-ի Հայ մասնակիցները

2012 թ. փետրվարի 4-ից մարտի 5-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի է ունեցել մի նախագիծ, որի նպատակը մասնակիցներին անիմացիոն ֆիլմերի պատրաստման մեջ մասնագիտացնելն էր: Դասընթացներին մասնակցել են 48 արվեստագետներ Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Գերմանիայից և Հայաստանից: Հայաստանից նախագծին ներգրավված էին երկու երիտասարդ … Continued

Քանդակի բաժնի խմբակային ցուցահանդես

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում իրականցվել է ցոցադրություն, որի հիմնական նպատակն էր ներկայացնել ԵԳՊԱ-ի Գյումրում մասնաճյուղի քանդակագործության բաժնի երրորդ կուրսի ուսանողներների աշխատանքները: Ցուցադրության նպատակն էր քննարկել տարիների կատարած աշխատանքը, լսել մասնագիտկան խորհուրդներ, ապահովել հետագան զարգացումներին, նախապատրաստվել բակալավրի դիպլոմային հատվածի … Continued

«Մայիսի 9, Շուշիի ազատագրում»

Արցախյան պատերազմում բեկումնային դարձած, հայոց մերօրյա զինուժի փառքը համարվող Շուշիի ազատագրման մասին արդեն քսան տարի գրվում, խոսվում, քննարկվում, մեկնաբանվում է: Նոր խոսք թերևս, հնարավոր չէ գտնել: Սակայն մայիսի 8-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում բացված ցուցահանդեսում ԵԳՊԱ-ի դիզայնի և համակարգչային … Continued

Выставка-акция “ВНУТРЕННЕЕ ВРЕМЯ”

Необычная, можно сказать, в своем роде уникальная выставка-акция, московского режиссера Арутюна Джинаняна (JINO) открывается перед «днем тишины» 4-го Мая в 18.00. В Ереванском Музее Современного Искусства. И это не случайно. Уникальность выставки в том, что одновременно будут представлены разные виды … Continued

Ցուցահանդես «Նատյուրմորտ»

  ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղում Ապրիլի 20-ին բացվեց ուսանողներ Լևոն Ավետիսյանի, Մհեր Հովհաննիսյանի, Սարգիս Մկրտչյանի և Սիմոն Սրապյանի համատեղ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բացեց մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը:                

Ցուցահանդես ՀՀ նկարիչների միության սրահում

2012 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների գեղանկարչական և քանդակագործական աշխատանքների ցուցահանդես: Այն նվիրված էր Մեծ Եղեռնի 97-ամյա տարեդարձին:   Ցուցահանդեսը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ակադեմիայի դասախոսները այսօրվա ակտիվ մասնակիցներն են … Continued

«Կարմիր և Սև»

Գյումրու մասնաճյուղ, Տաթև Հարթենյան, անհատական նախագիծ     Տաթև Հարթենյանի անհատական նախագծում ներկայացված գործերը կրում են կանացի առեղծվածային աշխարհի համընդգկող խորհուրդը: Ծաղիկների ոճավորմամբ կատարված աբստրակցիաներում է թաքնված նկարչուհու զգացմունքային ներաշխարհի բանալին: Դա երազանքների, սիրո, տենչանքի, լույսի ու խավարի, թռիճքի ու … Continued

«ՍԻՆԹԵԶ» խմբակային ցուցահանդես

Արվեստ սիրող և հատկապես ստեղծող մարդը միշտ ուզում է իր ասելիքը փոխանցել մյուսներին, Բոյաջյան ցուցասրահն էլ սիրով ներկայանալու դաշտ է ստեղծել նրանց համար: Այսօր` ապրիլի 3-ին, Բոյաջյան ցուցասրահում կայացավ ԵԳՊԱ-յի գրաֆիկայի, քանդակի և գեղանկարի բաժնի ուսանողների «Սինթեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը: … Continued

Հանուն Հայաստանի թռչունների պաշտպանության

Այսօր բացվեց Թռչունների օրվան և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը նպատակ ուներ բարձրացնել հանրային իրազեկվածությունը թռչունների և կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից` Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: … Continued

«Արտադրություն, ինքնություն, նորարարություն» ցուցահանդես

«Ես հայ եմ» նախաձեռնող խումբը Մարտի 30-ից ապրիլի 1-ը «Տուն դեպո» սրահում (Արցախի փող. 23/6, «Տուն դեպո» առևտրի կենտրոն) կազմակերպել է «Արտադրություն, ինքնություն, նորարարություն» խորագրով ցուցահանդես, որի նպատակն է ի մի բերել հայկական նորարարությունները և արտադրանքը առևտրաարտադրական, առողջապահական, գիտակրթական, մշակութային … Continued

«Կարմիր ու գիծ»

Քեզ ու շատերի նման հասարակ մարդու գործողությունը, հանգիստն ու շարժումն արտահայտելու եղանակներից մեկն այս անգամ կարող ես տեսնել «շարժվող» ճեպանկարների այս շարքում: Նկարները լիովին արտահայտում են մարդու շարժումը մի գծով, շարժման ընդգծվածությունը:     Ճեպանկարների շարքը լիովին արտահայտում է մարդու … Continued

«Մենակ և Մերկ»

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահն այս տարի ևս շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու աջակցել երիտասարդ և ոչ միայն երիտասարդ ստեղծագործողներին: 2012 թ.-ի մշակութային բացումն ազդարարվեց ԵԳՊԱ–ի գեղանկարի բաժնի 4–րդ կուրսի ուսանողներ Արեն Շահնազարյանի և Գևորգ Գրիգորյանի «Մենակ և Մերկ» … Continued

Ցուցահանդես՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ

2012 թ. փետրվարին ԵԳՊԱ-ի գեղանկարի առաջին կուրսի ուսանող Արմեն Զաքարյանը մասնակցեց Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ ՀՀԳԱԱ-ի ցուցասրահում բացված ցուցահանդեսին իր «Խրճիթ» գեղանկարային աշխատանքով: Ցուցահանդեսը  նվիրված էր երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ մրցույթին:        

Վավ Հակոբյան` անհատական ցուցահանդես

  Art Café Arvestanots- ում փետրվարի 6-ին տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի երրորդ գեղանկարի կուրսի ուսանող՝ Վավ Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացումը, այն կգործի մինչև փետրվարի 18-ը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի պապի` Ռաֆայել Հակոբյանի հիշատակին: Ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում 2010-2011թթ աշխատանքները:   … Continued

Մովսես Գեորգիսյանի ծննդյան օրվան նվիրված ցուցահանդես

2012 թ. հունվարին, Երևանի Նկարիչների միության սրահում բացված Մովսես Գեորգիսյանի ծննդյան օրվան նվիրված ցուցահանդես, որին մասնակցեց ԵԳՊԱ-ի գեղանկարի առաջին կուրսի ուսանող Արմեն Զաքարյանը: Նա արժանացավ պատվոգրի «Մովսես Գեորգիսյան» կտավի համար, որը հեղինակը նվիրեց Մովսես Գեորգիսյանի թանգարանին:         … Continued

«Աստիճան դեպի երկինք»

Դեկտեմբերի 25-ին Ռուսկան արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Աստիճան դեպի երկինք» խորագրով երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես, նվիրված Սուրբ Ծննդին: Ցուցահանդեսին մասնակցել են ԵԳՊԱ-ի ուսանող-քանդակագործներ Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Աշոտ Գևոգյանը, Համբարձումը Դավթյանը և գեղանկարիչ Հայդուկ Սմբատյանը: Ներկայացվել էր 13քանդակ և 8 գեղանկար: … Continued

«Մոբիլ թանգարան» Գյումրիում

1988 թ․ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո երբեմնի ինդուստրիալ, մշակութային հզոր Գյումրի քաղաքը հազիվ շնչում էր: Յուրահատուկ մարդկային որակների և առանձնահատուկ կոլորիտի տեր քաղաքն ասես կորցրել էր իր դեմքը: 1997 թ․ հիմնադրվում է Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնը։ Դա բեկումնալից եղավ Շիրակ … Continued

Գեղանկարի I կուրսի ուսանողների խմբակային ցուցահանդես

Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում արդեն ավանդույթ է դարձել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը: Դեկտեմբերի 6–ին բացվեց գեղանկարի բաժնի 1 կուրսի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ավելի քան 40 գեղանկարչական աշխատանքներ։     Բազմազան ու ընդգրկուն … Continued

Ցուցահանդես՝ «Պրոցես-2» խորագրով

Արվեստն այն ուղին է, որին համընթաց քայլելու համար մեծ ջանք, եռանդ, աշխատասիրություն և սեր է անհրաժեշտ։ Ահա այս հատկանիշներով են օժտել իրենց աշխատանքները Խաչիկ Եղիկյանը, Գեղամ Գեղամյանը և Դավիթ Սարգսյանը։ Այսօր Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում … Continued

«Դիզայնի 2բ» կուրսի սաների ցուցահանդես

Նոյեմբերի 15-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում Գեղարվեստի ակադեմիայի դիզայն 2 «բ» կուրսի սաները ներկայացան 2011թ. ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ցուցահանդես-հաշվետվությամբ: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրել էր 3-4-ական պաստառներ և գրաֆիկական ասոցիացիաներ: Որոշվեց պատրաստել թեմատիկ պաստառ, որն իր մեջ կներառի ցուցահանդեսի … Continued

Արամ Իսաբեկյան՝ անհատական ցուցահանդես

  Հոկտեմբերի 10-ին «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահի ցուցահանդեսների աշնանային շրջանը մեկնարկեց Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմամբ: Այգու թեմայով 25 աշխատանքից բաղկացած շարք է ստացվել, որոնցից 15–ն է ներկայացրել … Continued

«Գարեգին Նժդեհ 125»

ՀՀ ազգային ակադեմիայի պատկերասրահում տեղի ունեցավ Աշխարհի հայ նկարիչների միության նախագահի կազմակերպած  Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդես, որին մասնակցեց նաև վերոհիշյալ միության անդամ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արմեն Զաքարյանը։ Արդյունքում հրատարակվեց «Գարեգին Նժդեհ 125» ալբոմը, ուր … Continued