Մագիստրոսի կրթական ծրագիր

 

Մագիստրոսի ընդունելության ընթացակարգը

Սույն ընթացակարգի համար հիմք է հանդիսանում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի 4–րդ մասը, 8–րդ հոդվածի 4–րդ մասի 1–ին կետը և ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. դեկտեմμերի 6–ի« Հայաստանի հանրապետության μարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին»թիվ 1193հրամանը:

1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, մասնագիտական գործնական, նորարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու, և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

2. Մագիստրատուրայի ընդունելության տեղերի բաշխումը և ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

  • ԵԳՊԱ–ի մագիստրատուրայի տեղերը և ընդունելության ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
  • ԵԳՊԱ–ի բոլոր մասնագիտությունների մագիստրական ծրագրով ուսուցումը կազմակերպվում է առկա ձևով:
  • Ակադեմիան զանգվածային լրատվության միջոցով հայտարարություն է տալիս ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:
  • Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար ակադեմիայի ռեկտորի հրամանով և նախագահությամբ ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնագիտական գծով պրոռեկտորը, դեկանները, ուսումնական մասի վարիչը, որոշ ամբիոնների վարիչներ: Ռեկտորի հրամանով ստեղծվում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնական ստորաբա-ժանման պատասխանատու աշխատողները, դեկանները, ամբիոնի վարիչները: Մրցութային հանձնաժողովը հանգամանորեն ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների գործերը, գնահատականները, պահանջված այլ փաստաթղթերը և դրանց հիման վրա կարծիք ներկայացնում ընդունող հանձնաժողովին:
  • Ընդունող հանձնաժողովը մրցութային հանձնաժողովի կարծիքը հիմք ընդունելով, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամμ, իրականացնում է մրցույթ: Ռեկտորը ընդունող հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա, եթե առարկություն չունի, հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունվածներին:

ՀՀ բուհերում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի 8–րդ կետի պահանջներին համապատասխան ակադեմիայում մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով, կցելով հետևյալ փաստաթղթերը.

1)      բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճեները,

2)      ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի),

3)      հրատարակված կամ հրատարակության ներկայացրած գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:

1–ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ուսուցման տեղերի: 1–ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 5–ից մինչև հունիսի 15–ը, որին կարող են մասնակցել միայն բակալավրի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 4–ը:

2–րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմμերի 1–ը, ըստ կրթության ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1)      նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.

2)      մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

3)      տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,

4)      ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ակադեմիան մրցույթով անցած դիմորդների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին:

 

 

Print Friendly
FacebookPrintEmailShare

Գեղանկարչություն

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Գեղանկարչություն

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ կերպարվեստի տարբեր ոլորտների, մասնավորապես` հաստոցային գեղանկարչության, ստեղծագործական–հետազոտական, ուսումնամեթոդական, ստեղծագործական վերականգնողական, ազգային և համաշխարհային կերպարվեստի զարգացման փորձի ուսումնասիրման, ընդհանրացման, գեղագիտական...

Կարդալ ավելին

Քանդակագործություն

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Քանդակագործություն

Պատրաստում ենք բարձր որակավորման ստեղծագործող մասնագետներ հաստոցային և մոնումենտալ քանդակագործության, պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող քանդակների վերականգնման, ինչպես նաև մշակույթի ոլորտի հետազոտական աշխատանքների կատարման համար: Որակավորումը քանդակագործության մագիստրոս: Ուսման ձևը`...

Կարդալ ավելին

Գրաֆիկա

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Գրաֆիկա

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ գրաֆիկական արվեստի տարբեր ոլորտների, մասնավորապես`հաստոցային գրաֆիկայի, գրքի գեղարվեստական ձևավորման, իլյուստևացիայի հետազոտական, ուսումնամեթոդական, ստեղծագործական, ազգային և համաշխարհային գրաֆիկական արվեստի զարգացման փորձի ուսումնասիրման,...

Կարդալ ավելին

Կիրառական արվեստ

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Կիրառական արվեստ

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ գորգարվեստի, խեցեգործության հեղինակային–ստեղծագործական, հետազոտական, փորձարարական, ուսումնամեթոդական աշխատանքների համար: Որակավորումը` արվեստագիտության մագիստրոս, ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2 տարի:     Ընդունելության...

Կարդալ ավելին

Դիզայն

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Դիզայն

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ արտաքին և ներքին միջավայրի ձևավորման, գրաֆիկական դիզայներական նախագծերի, գովազդի և այլ ոլորտների դիզայներական, ստեղծագործական-նախագծային աշխատանքների համար: Որակավորումը` դիզայնի մագիստրոս, ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2...

Կարդալ ավելին

Համակարգչային գեղարվեստական նախագծում

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 2 մեկնաբանություններ

Համակարգչային գեղարվեստական նախագծում

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ ստեղծագործական, հետազոտական–նախագծային, փորձարարական, ուսումնամեթոդական, հրատարակչական, էլեկտրոնային գովազդի և բիզնեսի, համակարգչային գեղարվեստական նախագծային և այլ աշխատանքների համար: Որակավորման աստիճանը` համակարգչային գրաֆիկայի մագիստրոս,...

Կարդալ ավելին

Հագուստի մոդելավորում

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Հագուստի մոդելավորում

Պատրաստում ենք բարձր որակավորման հագուստի մոդելավորման և ոճավորման մասնագետներ փորձարարական–հետազոտական, ստեղծագործական, արտադրական կառավարման, վերլուծական, գիտամեթոդական ոլորտների գործունեության համար: Որակավորումը` հագուստի մոդելավորման մագիստրոս: Ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2...

Կարդալ ավելին

Կերպարվեստի պատմություն և տեսություն

Feb 1, 2012 Մագիստրոսի կրթական ծրագիր | 0 մեկնաբանություն

Կերպարվեստի պատմություն և տեսություն

Պատրաստում ենք բարձր որակավորման արվեստագետներ, արվեստի տեսության և պատմության գեղարվեստական քննադատության, թանգարանային և պատկերասրահային, արվետի մենեջմենթի, տուրիզմի և մշակույթի այլ ոլորտների գործունեության համար: Որակավորումը` կերպարվեստի պատմության եվ տեսության մագիստրոս, ուսման ձևը` առկա,...

Կարդալ ավելին
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube