Արամ Իսաբեկյան

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականին և իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես պահպանել է   նորարարական գիտելիքների որոնման իր բարի ավանդույթը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր ջանքերն ուղղված են եղել տարածաշրջանում գեղարվեստական կրթության ապահովման համար հատուկ առաջարկների ներկայացմանը: Հետամուտ լինելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձի արդյունավետ փոխանակմանը՝ ԵԳՊԱ-ին հաջողվել է ստեղծել արվեստի ուսուցմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստող միջավայր:

ԵԳՊԱ-ի ուսանողներն արվեստի դասընթացներն անցնում են հատուկ մշակված  ուսումնական   ծրագրերով: Այդ  ծրագրերն  այնպես են կազմված, որ ուսանողները կարողանան  համակողմանիորեն  ծանոթանալ մեր պատմական ու մշակութային հարուստ  ժառանգությանը և  ըստ արժանվույն գնահատել  այն: Մենք  այն համոզմունքն  ունենք, որ   ուսանողները  պետք է  ուսումնասիրեն  և ճանաչեն  ոչ միայն իրենց, այլ նաև  մյուս ազգերի պատմական ու մշակութային ժառանգությունը, քանի որ հաղորդակցվելու են միանգամայն տարբեր մշակույթներով ու սովորույթներով ազգերի հետ:

 

Արամ Իսաբեկյան

Ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ

 

Share