1. 2014 թվականից Կենտրոնը՝ հանձին տնօրեն Նազենի Ղարիբյանի, մասնակցում է Պոլ Գետտի հիմնադրամի եւ Լոնդոնի Քուրթոլդ Արվեստի ինստիտուտի համատեղ կազմակերպած «Crossing Frontiers: Christians and Muslims and their art in Eastern Anatolia and Caucasus» միջազգային ճամփորդական հետազոտական սեմինարներ նախագծին՝ որպես ավագ մասնագետ: Տես http://courtauld.ac.uk/research/research-forum/research-groups-and-projects/crossing-frontiers
  2. 2014թ. Կենտրոնը մասնակցում է Տեմպուսի Վերիտաս բուհական կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների միջազգային նախագծին` այդ շրջանակներում մշակելով արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի մասնագիտությունների գծով հետազոտական նոր ծրագիր; Տես http://brusov.am/en/student-life/evs/tempus/veritas
  3. 2015 թվականից աշխատանքային բանակցություններ են վարվում Ֆրանսիայի Էքս-են-Պրովանսի համալսարանի հայ արվեստի եւ ճարտարապետության ամբիոնի եւ Միջերկրածովյան միջնադարյան հնագիտության լաբորատորիայի, ինչպես նաեւ Թբիլիսիի Արվեստի ինստիտուտի միջնադարյան արվեստի եւ ճարտարապետության բաժնի հետ՝ Հայաստանում եւ Վրաստանում բազմամյա միջազգային միջգիտակարգային եւրոպական ծրագիր նախապատրաստելու վրա, որի թեման է «Մահվան ընկալումը եւ թաղումնային մշակույթը վաղմիջնադարյան Հայաստանում եւ Վրաստանում»;
  4. 2017թ. Կենտրոնը դիմել է ամերիկյան ARISC հումանիտար հետազոտությունների հիմնադրամին՝ ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա քաղաքում Հայաստանում առաջին՝ Խորհրդային կյանքի եւ մշակույթի թանգարան հիմնադրելու միջազգային ծրագրի համար, որին մասնակցում են Իտալիայի եւ ԱՄՆ մասնագետներ:
  5. 2017-18 ուսումնական տարվա համար նախատեսվում է կազմակերպել դրամաշնորհային մեկամյա ծրագրի ներակադեմիական մրցույթ՝ Գեղարվեստի ակադեմիայի դասախոսների եւ ուսանողների համար։