Research

Հետազոտության զարգացումը ԵԳՊԱ կարևորագույն ոլորտներից մեկն է, որի նպատակային առաջնահերթությունները սահմանված են 2017-2021թթ. Ռազմավարական ծրագրի Նպատակ 3-ում։ Ըստ այդմ՝ խրախուսվում են արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի գծով նորարարական տեսական եւ փորձարարական հետազոտությունների իրականացումը, հետազոտության թեմաների եւ ուղղությունների թիրախավորված եւ կազմակերպված ընտրությունը, հետազոտության միջազգայնացումը, արվեստի հետազոտության ասպիրանտական ծրագրի մշակումն ու բարեփոխումը։ Մեծ տեղ է հատկացվում իրականացվող հետազոտությունների և դասավանդման գործընթացի փոխկապակցմանը և համակարգմանը, ինչպես նաեւ ուսանողներին հետազոտական աշխատանքներում ներգրավմանը, որ ապահովվում է կրթական ծրագրերի շրջանակներում ուսանողների մոտ հետազոտական կարողությունների ձևավորման, ասպիրանտների և դասախոսների կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները ուսանողների շրջանում տարածելու, ուսանողների հետազոտական աշխատանքները հրապարակելու, քննարկելու միջոցով: Արժևորվում է հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացումը, տարածումը և փորձի փոխանակումը գործընկերների ու ուսանողների հետ, որն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների ու քննարկումների միջոցով:

Հղում՝

ԵԳՊԱ ռազմավարական ծրագիր 2017-2021թթ., Նպատակ 3