«Հայերը Վերսալի պալատում»

Հանդիպում – դասախոսություն Կլոդ Մութաֆյանի հետ   Ֆրանսահայ մաթեմատիկոս, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հայագետ Կլոդ Մութաֆյանը հայտնի անուն է մեր մտավորական շրջանակներում: Նա հեղինակ է հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող արժեքավոր մենագրությունների՝ «Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում», «Հայաստանի 12 մայրաքաղաքները», «Լևանտյան Հայաստան», … Continued

Հոռոմոսի վանքը եւ ճարտարապետական առանձնահատկությունները

Գեղարվեստի պետակադեմիայի Հետազոտական կենտրոնի «Հանդիպումներ»  շարքի  հյուրը անցած հինգշաբթի Մատենադարանի գիտաշխատող, արվեստաբան Էդդա Վարդանյանն էր, որ դասախոսություն կարդաց «Հոռոմոսի վանքի ժամատան քանդակազարդ գմբեթը» թեմայով:  Մեկ ու կես ժամ տեւողությամբ, հետաքրքրական տեղեկություններ եւ հանգամանալի մեկնաբանություններ պարունակող ելույթը իսկապես տպավորիչ էր. բանախոսը … Continued

Հոռոմոսի վանքի ժամատան քանդակազարդ գմբեթը

Հանդիպում արվեստաբան Էդդա Վարդանյանի մասնակցությամբ   ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը «Հանդիպումներ» շարքում այս անգամ հյուրընկալում է ԵԳՊԱ շրջանավարտ, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Փարիզի Ֆրանսիական Քոլեջի Բյուզանդագիտության կենտրոնի թղթակից անդամ Էդդա Վարդանյանին, որ կպատմի Հոռոմոսի վանքի հետ կապված իր վերջին հետազոտությունների եւ բացահայտումների … Continued

Հայ տպագիր Աստվածաշնչի 350 ամյակը

ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի կազմակերպած Հանդիպումների շարքի հերթական միջոցառումը նվիրված է ՈսկանԵրեւանցու Աստվածաշնչի տպագրության 350 ամյակին: Այդ առիթով հանդիպման հյուրը՝ Արվեստի պատմությանդասախոս Անի Ենոքյանը, կներկայացնի “Ոսկան Երեւանցու Աստվածաշնչի պատկերազարդման համակարգը” թեմայով իր վերջին հետազոտությունների արդյունքները: Հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի, հոկտեմբերի 13-ին, … Continued

Բյուզանդագիտական գիտաժողով

Օգոստոսի 22-27-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենում Բյուզանդագիտական 23-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրներից պատվիրակություններ։ Գիտաժողովը կարեւոր գիտական֊մշակութային իրադարձություն է Բելգրադում եւ կայանում է Սերբիայի նախագահի բարձր հովանավորությամբ։ Հանդիսավոր բացման նախորդ օրը մասնակիցների համար հատուկ ընդունելություն … Continued

Միջազգային գիտաժողով

Թբիլիսիում գտնվող Սեւծովյան միջազգային համալսարանում սեպտեմբերին կազմակերպվում է Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի առաջին միջազգային գիտաժողովը՝ պատմության, արվեստի եւ գրականության ոլորտներին վերաբերող թեմաներով։ Հայտերի վերջնաժամկետն է օգոստոսի 25։ Մանրամասների համար տես հայտում։ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոն

«Պատմական Տայք» միջազգային գիտաժողով

Հունիսի 22-24-ը Մատենադարանի մեծ դահլիճում կկայանա պատմական Հայաստանի Տայք նահանգի պատմությանը, մշակույթին եւ դավանանքին նվիրված միջազգային գիտաժողով, որ կազմակերպել են Հայաստանի Բյուզանդագիտական ազգային կոմիտեն, Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը եւ ՀՀԳԱԱ-ն: Կազմկոմիտեն սիրով հրավիրում է մասնակնցելու գիտաժողովի աշխատանքներին: Ակնկալում ենք ԵԳՊԱ արվեստի պատմության եւ … Continued

Birthright Armenia

Սփյուռքահայ երիտասարդ կադրերը Ակադեմիայում Մայիս ամսին ԵԳՊԱ հետազոտական կենտրոնն ընդունել էր Դեպի Հայք հիմնադրամի Birthright Armenia երիտասարդական ծրագրի հերթական մասնակցին, որ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթության մագիստրոս, հայազգի Լեւոն Բեդոեւն էր: Վերջինս ակադեմիայում անցկացրեց երկու հանդիպում-զեկուցում՝ “Յուրի Լերմոնտովի Մցիրի պոեմի նկարազարդումները” եւ “Մահմեդական աղոթքը … Continued

Դասախոսություններ Բոլոնիայում

Մարտ ամսին ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը Բոլոնիայի համալսարանի Մշակույթների եւ քաղաքակրթությունների պատմության ֆակուլտետի հրավերով դասախոսությունների շարքով հանդես եկավ հայագիտական եւ եթովպագիտական բաժնի ուսանողների համար։ Դասախոսությունների թեման էր «Հայաստանը հինգերորդ դարասկզբին. քրիստոնեական ինքնության որոնումներում», որ վերաբերում էր ընդհանուր առմամբ … Continued

Զեկույց-քննարկումներ

ԵԳՊԱ հետազոտական կենտրոնը եւ Գիտական մասը կազմակերպում են ԵԳՊԱ ասպիրանտական ուսանողների զեկույց-քննարկումներ՝ իրենց հետազոտական թեմաների շուրջ,  իրենց գիտական ղեկավարների, դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ: Առաջին զեկույցը կվարի ԱՆԻ ԱՃԱՌՅԱՆԸ` «Երեւանի թանգարանների ինտերիեր դիզայնը» թեմայով, որ կկայանա հինգշաբթի, փետրվարի 18-ին, ժամը 2.30, Գրադարանի ընթերցասրահում: Մուտքը ազատ է:  

Միջազգային գիտաժողովների հայտ

Սիրելի գործընկերներ, այս տարի Բելգրադում, օգոստոսի 22-27, կկայանա բյուզանդագիտության միջազգային 23-րդ գիտաժողովը, որ գումարվում է 4 տարին մեկ անգամ: Մասնակցել ցանկացողներին, մանրամասն տեղեկությունների համար խնդրում եմ այցելել գիտաժողովի կազմկոմիտեի կայքը  byz2016.rs : Լրացուցիչ հարցերի եւ կազմակերպչական խնդիրների համար՝ դիմել ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի … Continued

Տարեկան գիտական նստաշրջան

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը, որ տեղի կունենա սույն թվականի ապրիլի 25-29-ը: Զեկուցումների թեման ազատ է: Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը ԵՊՀ ՈՒԳԸ կայքի Հայտարարություններ բաժնում լրացնել առցանց հայտաձեւը. www.sss.ysu.am/conf, իսկ գիտական … Continued

Բրեյգելյան վերընթերցումներ

ԵԳՊԱ հետազոտական կենտրոնը նոր ուստարում վերսկսեց հանդիպումների շարքը անցյալ ուրբաթ, հոկտեմբերի 16-ին: Այս անգամ կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Բրեյգելյան վերընթերցումներ» թեմայով: Պիտեր Բրեյգել Ավագի երկու ստեղծագործության՝ «Գեղջկական պար» եւ «Պահքի ու Բարեկենդանի կռիվը» վերլուծությամբ եւ նորովի մեկնաբանությամբ հանդես եկան մագիստրատուրայի առաջին … Continued

Ցուցահանդես Լիվոռնոյում

Իտալիայի Լիվոռնո քաղաքի Լա Ֆորտեցա Նուովա կենտրոնական ցուցասրահում, մայիսի 21-28 բացվել էր ցուցահանդես՝ ի հիշատակ 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի եւ ի պատիվ հայ ժողովրդի, որ Լիվոռնոյի պատմության մեջ նշանակալի դեր է խաղացել 17-18-րդ դարերում: Ցուցահանդեսը կրում էր «Armenia. dal … Continued

Դիոնիսոս Արիսպագացու երկերը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած  “Հանդիպումներ” միջոցառումների շարքի յոթերորդ հանդիպումը կայացավ ապրիլի 22-ին  հայտնի արվեստաբան, ԵԳՊԱ-ի Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀԳԱ թղթակից անդամ ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ  հետ, ով ներկայացրեց “Դիոնիսոս Արիսպագացու երկերը” թեմայով … Continued

Հանդիպում Մայքլ Սթոունի հետ

Միջազգային հայագիտության մեջ հայտնի անուն է Մայքլ Սթոունը, նաեւ Հայաստանում` քաջածանոթ: Պրոֆեսորն այս օրերին Երեւանում է, նրա հետ հանդիպումը կայացավ երեկ, Գեղարվեստի պետակադեմիայի ուսանողության մի խմբի եւ դասախոսների հետ` ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած «Հանդիպումներ” … Continued

Երուսաղեմի սրբազան հատակագիծը եւ Վաղարշապատի եկեղեցիները

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ԵԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած “Հանդիպումներ” միջոցառումների շարքի հինգերորդ հանդիպումը կայացավ ապրիլի 9-ին արվեստի պատմության դոկտոր (PhD Սորբոն), դոցենտ Նազենի Ղարիբյանի հետ, ով ներկայացրեց “Երուսաղեմի սրբազան հատակագիծը եւ Վաղարշապատի եկեղեցիները” … Continued

Զվարթնոցի տաճարի խորհրդաբանական կերպարը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած “Հանդիպումներ” միջոցառումների շարքի չորրոդ հանդիպումը կայացավ ապրիլի 2-ին, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Զարուհի Հակոբյանի հետ, ով ներկայացրեց “Զվարթնոցի տաճարի խորհրդաբանական կերպարը” թեմայով իր վերջին հետազոտությունների արդյունքները:

Հետազոտական կենտրոնը տեղեկացնում է

ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը տեղեկացնում է. Միջազգային հետազոտական ծրագիր արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների գծով մագիստրոսական եւ ասպիրանտական ուսանողների համար: Ծրագրի ղեկավար կազմում Հայաստանից ընդգրկված է Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը http://www.courtauld.ac.uk/…/CrossingFrontiersResearchTrips…

Միքայել Արուտչյանի թատերական ձևավորումները

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված՝ ԵԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած “Հանդիպումներ” միջոցառումների շարքի երրորդ հանդիպումը կայացավ մարտի 26-ին դասախոս Ելենա Այդինյանի հետ, ով կներկայացրեց “Միքայել Արուտչյանի թատերական ձևավորումները 1920-ական և 1930-ական թթ. սկզբին” իր … Continued

Մասիսի լանջին նոր բացված անհայտ քաղաքի ավերակները

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված՝ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնը, “Հանդիպումներ” միջոցառումների շարքում, կազմակերպում են հայ արվեստի եւ մշակույթի սեմինարներ ԵԳՊԱ դասախոսների մասնակցությամբ: Մարտի 19-ին, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց “Մասիսի լանջին նոր բացված անհայտ քաղաքի ավերակները” թեմայի վերաբերյալ … Continued

Անի քաղաքը եւ Հոռոմոսի վանքը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված՝ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնը, “Հանդիպումներ” միջոցառումների շարքում, կազմակերպում են հայ արվեստի եւ մշակույթի սեմինարներ ԵԳՊԱ դասախոսների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը կայացավ մարտի 13-ին, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանի հետ, ով ներկայացրեց “Անի քաղաքը … Continued