ՀԳՊԱ ուսանողները մրցույթի հաղթող

ESPAQ ծրագրի շրջանակներում կազմակերպված պաստառների մրցույթի 3 անվանակարգերում հաղթող են ճանաչվել ՀԳՊԱ ուսանողներն ու Ուսանողական համայնքը: Պաստառների մրցույթի արդյունքներն ամփոփվել են Տեմպուսի ESPAQ ծրագրի համաժողովին: Մրցույթի նպատակն էր ընդգծել ուսանողների ներգրավման կարևորությունը բուհի որակի ապահովման գործընթացում: 1-ին մրցանակակիր՝ Նանա Գասպարյան, … Continued

Փոխամաձայնության հուշագրի ստորագրում

ՏԵՄՊՈՒՍԻ ESPAQ ծրագիրի ամփոփիչ համաժողովը մեկնարկեց «Ազգային ուսանողական փորձագիտական խմբի» ստեղծման փոխամաձայնության հուշագրի ստորագրումամբ՝ 8 հայկական գործընկերների մասնակցությամբ`ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավաժական համալսարան, Ճարտարապետության … Continued

ԷՍՊԱՔ նախագիծ. համակարգման ժողով Էդինբուրգում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական վարչության և որակի ապահովման կենտրոնի աշխատակիցները սույն թվականի մարտի 20-21-ին մասնակցեցին ՏԵՄՊՈՒՍ-ի ԷՍՊԱՔ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից SPARQS կազմակերպության կողմից (Շոտլանդիա) կազմակերպված կառավարման ժողովին: Մասնակից հաստատությունների ներկայացուցիչները երկօրյա ժողովի ընթացքում քննարկեցին ծրագրի ընթացիկ քայլերը՝ … Continued

Ուսումնական այց Լա Ռիոխայի համալսարան, Մադրիդ

ԵԳՊԱ ուսանողական համայնքի 3 ուսանողներ (Կարինե Դարբինյան, Հայկ Դանիելյան, Օֆելյա Ազիզյան) TEMPUS-ի ESPAQ (http://espaq.eu/en/) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 12-16-ը ուսումնական այցով գտնվում են Լա Ռիոխայի համալսարանում, Մադրիդ, Իսպանիա: Ուսումնական այցի ծրագով նախատեսված է մասնակիցներին ներկայացնել որակի ապահովման գործընթացի իսպանական մոդելը ինչպես … Continued

Ուսանող-փորձագետներն այցելեցին ԵԳՊԱ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած Ուսանող-փորձագետի պատրաստման դասընթացի մասնակից ուսանողներն ուսումնասիրում են բուհերի ինքնվերլուծությունները: Գործընթացի մասին առավել գործնական պատկերացում կազմելու համար «Ուսանողության ձայն» նախագծի անդամ ուսանողներն այցելեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոն: Այցի նպատակն … Continued

Ուսանողների չափանիշի քննարկում

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 13-ին: Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեց ինստիտուցիոնալ հավատագրման տասը չափանիշներից 4-րդ՝ Ուսանողները: Քննարկում ծավալվեց ԵԳՊԱ-ի ուսանողների կարիերային նպաստող ծառայությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները ներկայացրեցին տարբեր … Continued

ԵԳՊԱ ուսանողները քննարկում են ՈԱ գործընթացը

posted in: Tempus ESPAQ | 0

TEMPUS-ի ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպման թեման Կրթության որակի ներքին և արտաքին ապահովումն էր: Նախորդ երկու հանդիպումների ժամանակ ուսանողները ներկայացնում էին որակյալ կրթության իրենց պատկերացումները և քննարկում դրանց կիրառելիությունը հայաստանյան բուհերում: Այս անգամ ամփոփվեցին նախորդ հանդիպումների … Continued

ԵԳՊԱ-ի ուսանողներն արձագանքում են ուսանողի ձեռնարկին

posted in: Tempus ESPAQ | 0

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. փետրվարի 16-ին: Կարևորելով ուսանողների ներգրավածությունն Ակադեմիայի ուսումնական գործընթացներին ու ապահովելով հետադարձ կապ` այս անգամ հանդիպման թիրախը ԵԳՊԱ-ի Ուսանողի ձեռնարկն էր: Ծավալված քննարկումը ևս մեկ հնարավորություն էր լսելու … Continued