2 տարի մագիստրատուրա/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է դիզայն մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա հիմունքով: Կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ դիզայնի ոլորտում, ովքեր կհամապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: Մասնավորապես ծրագիրը պատրաստում է մասնագետներ արդյունաբերության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), ստեղծագործական-նախագծային, գովազդային և այլ ոլորտների դիզայներական աշխատանքների համար: Ծրագրում ընդգրկված են հետևյալ առարկաները` կոմպոզիցիա, էրգոնոմիկա, արխիտեկտոնիկա, բիոնիկա, գծագրական երկրաչափություն, էքստերիեր-ինտերիեր, նախագծում և այլն:

Մագիստրոսական ծրագիրը ուսանողին հնարավարություն է ընձեռում ուսման ընթացքում խորացնել իր գիտելիքները հետևյալ բնագավառներում` դիզայնի պատմություն և փիլիսոփայություն, տեխնոլոգիա, ուրբանիզմ, կանաչապատում, բնապահպանություն, էներգետիկա, կոնսերվացիա, արվեստ, դիզայն և հանրային տիրույթ, ռիսկեր և ճկունություն, անշարժ գույք:

Պրակտիկաները կազմակերպվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում և մասնավոր սեկտորում:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Նախագծային տեխնիկական գծանկար
  • Նախագծային վերլուծություն
  • Համակարգչային եռաչափ մոդելավորում
  • Նախագծում
  • Նախագծային մոդելավորում նյութով
  • Արվեստի կառավարում/Մասնագիտական օտար լեզու/Դեկորատիվ գունանկար – կամընտրական
  • Լանդշաֆտի դիզայն/Ինտերիեր, էքստերիեր դիզայն/Մասնագիտական օտար լեզու/Նորագույն օրգանական նյութերի արտադրման տեխնոլոգիա – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

2-րդ տարի

  • Համակարգչային եռափաչ մոդելավորում
  • Նախագծում
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր): Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման առկա հիմունքով բարձր որակավորման մասնագետներ են պատրաստվում խեցեգործության կոմպոզիցիոն ստեղծագործական, ինչպես նաև նյութի վրա կատարողական աշխատանքների համար: Ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի մտահղացումները կոմպոզիցիոն լուծումներով արտահայտելու ունակությունների և հմտությունների, քննադատական և վերլուծական մտքի զարգացման վրա: Ուսուցանվում են նաև կիրառական արվեստի (խեցեգործության) տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ուսումնասիրվում են կիրառական արվեստի պատմությունը, խեցեգործության ազգային ակունքներն ու ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային  ձեռքբերումները:

Մասնագիտական դասընթացներ

Մագիստրատուրա

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Համակարգչային նախագծում
  • Աշխատանք նյութի վրա
  • Կոմպոզիցիա
  • Դեկորատիվ նկար/Մասնագիտական օտար լեզու/Դեկորատիվ քանդակ – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

 

2-րդ տարի

  • Աշխատանք նյութի վրա
  • Կոմպոզիցիա
  • Նյութերի տեխնոլոգիաներ
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացման և մագիստրոսական թեզի պաշտպանության ձևով:  Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալըհաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել բարձր որակավորման մասնագետներ համակարգչային գրաֆիկայի, եռաչափ գրաֆիկայի (3D), WEB կայքերի նախագծման և արդյունաբերական արտադրանքի փաթեթավորման, ֆիրմային ոճերի ձևավորման, համակարգչային գովազդի, էլեկտրոնային բիզնեսի և այլ ոլորտների համար:

Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում ուսանողների գեղագիտական ընկալումների, ինչպես նաև մտահղացումները համակարգչային նախագծերի վերածելու ունակությունների զարգացմանը: Ուսանողները սովորում են կոմպոզիցիոն նախագծերում օգտագործել ժամանակակից ավտոմատացված տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Պրակտիկաներն ուսանողներին տալիս են բավարար հմտություններ արդյունաբերական տարբեր բնագավառների և մասնավոր սեկտորի աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու համար:

Մասնագիտական դասընթացներ

Մագիստրատուրա

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Համակարգչային գրաֆիկա
  • Կոմպոզիցիա
  • Կոնցեպտուալ դիզայն
  • Վեբ ծրագրավորում
  • Դեկորատիվ գծանկար/Մասնագիտական օտար լեզու/Դեկորատիվ գունանկար – կամընտրական
  • Թեմատիկ լուսանկարչություն/Մասնագիտական օտար լեզու – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

2-րդ տարի

  • Կոմպոզիցիա
  • Վեբ ծրագրավորում
  • Նախագծի կառավարում
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացման և մագիստրոսական թեզի և պաշտպանության ձևով: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը հաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում նաև հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն:

Գործնական փուլում ծրագիրը առաջարկում է պրակտիկա համապատասխան ձեռնարկություններում, իսկ ձեռք բերված հմտությունները ներկայացվում են հանրությանը՝ ուսանողների կողմից կազմակերպված մոդելավորման աշխատանքների ցուցադրություններով:

Մասնագիտական դասընթացներ

Մագիստրատուրա

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդները
  • Օրնամենտալ ոճավորում
  • Գեղարվեստական էսկիզների համակարգչային մշակում
  • Դեկորատիվ գունանկար
  • Կոմպոզիցիա
  • Աշխատանք նյութի վրա
  • Ժամանակակից նորաձևության միտումները/Մասնագիտական օտար լեզու/Մարկետինգ – կամընտրական
  • Զարդանախշի նախագծում/Մասնագիտական օտար լեզու/Պատմական և բեմական հագուստ – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

2-րդ տարի

  • Կոմպոզիցիա
  • Աշխատանք նյութի վրա
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի ներկայացմամբ և մագիստրոսական թեզի պաշտպանության ձևով:: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը հաստատում է համապատասխան ամբիոնը: