տարի մագիստրատուրա/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է գեղանկարչություն մասնագիտության  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերի հիմքում ընկած են  դասական և ազգային մշակութային ավանդույթներն ու արժեքները: Ծրագրերը մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսանողները սովորում են գծի և գույնի միջոցով ստանալ ծավալատարածային պատկերներ, օգտագործել պլաստիկ ծավալներ, գտնել կոմպոզիցիոն կառուցվածքի ու գունային ինքնատիպ լուծումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում բնորդի հետ աշխատանքին, քանի որ բնորդի ճիշտ պատկերումն ու կոմպոզիցիայի գունային գամմայի  ընտրությունը գեղանկարչության մասնագիտական վարպետության հավաստի գրավականն են:

Բակալավրի  կրթական  ծրագրի 3-րդ տարվանից սկսած՝ դասավանդման և ուսումնառության  գործընթացը  հիմնականում իրականացվում  է  արվեստանոցներում, որոնք ղեկավարվում են անվանի արվեստագետների կողմից: Մագիստրոսական  կրթական  ծրագիրը  կենտրոնանում է ուսանողի ոչ միայն ստեղծագործական, այլև քննադատական մտածողության, ինչպես նաև հետազոտական ունակությունների զարգացման վրա:

 1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Կոմպոզիցիա
  • Մոնումենտալ գեղանկարչության տեխնիկան և տեխնոլոգիան/Մասնագիտական օտար լեզու – կամընտրական
  • Վերականգման տեխնիկա և տեխնոլոգիա/Մասնագիտական օտար լեզու/Հաստոցային գրաֆիկա – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

2-րդ տարի

  • Կոմպոզիցիա
  • Վերականգման տեխնոլոգիա
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրոսական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

ԵԳՊԱ-ն Հայաստանում միակ բարձրագույն կրթական  հաստատությունն է, որը տրամադրում է գրաֆիկա մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով:

Ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ հաստոցային գրաֆիկայի, գրքի գրաֆիկական ձևավորման բնագավառում: Ուսանողները սովորում են գծի միջոցով ստանալ ծավալային պատկերներ, ստեղծել  գրաֆիկական կոմպոզիցիոն  նախագծեր (հաստոցային, գրքի ձևավորման): Քանի որ նյութի վրա աշխատանքը գրաֆիկական արվեստի հիմնական արտահայտչամիջոցն է, հետևաբար ծրագրի շրջանակներում այն հատուկ ուշադրության է արժանանում: Ուսանողները ձեռք են բերում կոմպոզիցիային համապատասխան գրաֆիկական նյութերի ընտրության ու կիրառման հմտություններ:

Ծրագիրը նաև առաջարկում է գրաֆիկայի տեխնիկայի և տեխնոլոգիայի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ (լիտոգրաֆիա, լինոգրաֆիա, ցինկոգրաֆիա, օֆորտ, գրավյուրայի տարբեր տեսակներ և այլն): Գրաֆիկայի բաժնի ուսանողների պրակտիկան կազմակերպվում է ակադեմիայի լաբորատորիայում, հրատարակչություններում, տպարաններում: Ծրագրով ուսուցանվող գրաֆիկական տեխնիկաների և նյութերի բազմազանությունը լայն հնարավորություններ են ընձեռում ապագա արվեստագետներին՝ արտահայտելու իրենց մտահղացումները:

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Ստեղծագործական գծանկար
  • Կոմպոզիցիա
  • Աշխատանք նյութի վրա
  • Հաստոցային գրաֆիկայի խառը տեխնիկա/Գեղարվեստական լուսանկարչություն/ Մասնագիտական օտար լեզու/Գրաֆիկական դիզայն – կամընտրական
  • Գունավոր էստամպ/Գրքի տպագրական տեխնիկա/Մասնագիտական օտար լեզու/Լիտոգրաֆիա – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

2-րդ տարի

  • Ստեղծագործական գծանկար
  • Կոմպոզիցիա
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի կատարման ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է Քանդակագործություն մասնագիտության  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերում հիմնական շեշտը դրվում է այն հմտությունների զարգացման վրա, որոնք թույլ կտան ստեղծել հաստոցային, մոնումենտալ, անիմալիստական և դեկորատիվ քանդակներ: Ուսանողները կատարում են անտիկ քանդակների կրկնօրինակներ: Քանդակում են բնորդներ, ինչպես առանձին ֆիգուրատիվ,  այնպես էլ հորինվածքային աշխատանքներում: Ուսանողներն  ուսումնասիրում են մարդու մարմնի կառուցվածքը, համաչափությունը և պլաստիկան: Ուսումնառության ընթացքում նրանք ձեռք են բերում կերպարի գեղարվեստական առանձնահատկությունների բացահայտման հմտություններ: Կրթական ծրագրի հիմքում ընկած է նաև ճարտարապետական նախագծերում քանդակի կիրառումը:

1-ին տարի

  • Գեղագիտություն
  • Հետազոտության մեթոդներ
  • Ճարտարապետական նախագծում
  • Կոմպոզիցիա
  • Զարդաքանդակ/Մասնագիտական օտար լեզու/Անիմալիստական քանդակ – կամընտրական
  • Հարթաքանդակ/Մասնագիտական օտար լեզու/Քանդակի մեծացում– կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

 

2-րդ տարի

  • Կոմպոզիցիա
  • Պորտֆոլիո նախագիծ
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն: Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև՝ բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է համապատասխան ամբիոնը:

2 տարի մագիստրատուրա/առկա

Արվեստի պատմության և տեսության կրթական ծրագիրը արվեստաբան-մասնագետներ է պատրաստում կերպարվեստի պատմության, գեղարվեստական քննադատության, թանգարանային գործունեության, զբոսաշրջության և կերպարվեստի մասնագիտական բարձր որակավորում պահանջող այլ ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով:

Ծրագիրը նաև առաջարկում է ուսումնասիրել հայ և համաշխարհային արվեստի պատմություն, հայ և արտասահմանյան ճարտարապետության պատմություն, ազգագրություն, հնագիտություն, հայ և համաշխարհային թատրոնի պատմություն, երաժշտության պատմություն, թանգարանային գործ, օտար լեզու և այլն:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացմանը: Գործնականում ծրագիրը առաջարկում է պրակտիկաներ ցուցասրահներում, պատկերասրահներում, թանգարաններում, պետական արխիվներում և հրատարակչություններում:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Էսթետիկա
  • Հետազոտության մեթոդներ
  • Հայաստանի ընթացիկ հնագիտական պեղումները
  • Պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները Հայաստանում
  • Հայկական քաղաքաշինությունը միջազգային զուգահեռներով
  • Միջնադարյան պատկերագրություն և խորհրդաբանություն
  • Սփյուռքահայ արվեստի զարգացման ուղիները
  • Կիրառական արվեստի ժամանակակից միտումները
  • Ժամանակակից արվեստաբանության խնդիրները
  • Ժամանակակից արվեստի տեսություններ
  • Աղբյուրագիտություն և մատենագիտություն
  • Հայագիտության ներածություն
  • Արվեստի կառավարում
  • Արվեստի սոցիոլոգիա
  • Գրաբար և վիմագրություն/Մասնագիտական թարգմանչություն – կամընտրական
  • Գրաբար և ձեռագրագիտություն/Մասնագիտական թարգմանչություն – կամընտրական
  • Հետազոտական աշխատանք

 2-րդ տարի

  • Արխիվային գործ
  • Թանգարանային գործ
  • Հետազոտական գործնական դասընթաց
  • Ինֆորմատիկա. Առցանց գիտական ռեսուրսների օգտագործում
  • Հետազոտական աշխատանք

Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական թեզի պաշտպանության ձևով: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին նշանակվում է ղեկավար և ընդդիմախոս: Ավարտական աշխատանքի թեման, ծավալըհաստատում է համապատասխան ամբիոնը: