4 տարի բակալավրիատ/առկա
ԵԳՊԱ-ն առաջարկում է դիզայն մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա հիմունքով: Կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ դիզայնի ոլորտում, ովքեր կհամապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: Մասնավորապես ծրագիրը պատրաստում է մասնագետներ արդյունաբերության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), ստեղծագործական-նախագծային, գովազդային և այլ ոլորտների դիզայներական աշխատանքների համար: Ծրագրում ընդգրկված են հետևյալ առարկաները` կոմպոզիցիա, էրգոնոմիկա, արխիտեկտոնիկա, բիոնիկա, գծագրական երկրաչափություն, էքստերիեր-ինտերիեր, նախագծում և այլն:
Մագիստրոսական ծրագիրը ուսանողին հնարավարություն է ընձեռում ուսման ընթացքում խորացնել իր գիտելիքները հետևյալ բնագավառներում` դիզայնի պատմություն և փիլիսոփայություն, տեխնոլոգիա, ուրբանիզմ, կանաչապատում, բնապահպանություն, էներգետիկա, կոնսերվացիա, արվեստ, դիզայն և հանրային տիրույթ, ռիսկեր և ճկունություն, անշարժ գույք:
Պրակտիկաները կազմակերպվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում և մասնավոր սեկտորում:
- Գծագրական երկրաչափություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Նախագծում
- Բիոնիկա
- Պլաստիկ անատոմիա
- Աշխատանք նյութի վրա
- Արխիտեկտոնիկա
- Շրիֆտ
- Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Նախագծում
- Դիզայնի պատմություն
- Աշխատանք նյութի վրա
- Հեռանկար
- Էրգոնոմիկա
- Քանդակ
- Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
- XV-XXIդդ. արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Նախագծում
- Աշխատանք նյութի վրա
- Նյութերի տեխնոլոգիա
- Գունատեսություն
- Համակարգչային նախագծում
- XX-XXI դդ. հայ արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Նախագծում
- Աշխատանք նյութի վրա
- Համակարգչային նախագծում
- Մեքենաներ և մեխանիզմներ
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:
4 տարի բակալավրիատ/առկա
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման առկա հիմունքով բարձր որակավորման մասնագետներ են պատրաստվում խեցեգործության կոմպոզիցիոն ստեղծագործական, ինչպես նաև նյութի վրա կատարողական աշխատանքների համար: Ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի մտահղացումները կոմպոզիցիոն լուծումներով արտահայտելու ունակությունների և հմտությունների, քննադատական և վերլուծական մտքի զարգացման վրա: Ուսուցանվում են նաև կիրառական արվեստի (խեցեգործության) տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ուսումնասիրվում են կիրառական արվեստի պատմությունը, խեցեգործության ազգային ակունքներն ու ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային ձեռքբերումները:
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Աշխատանք նյութի վրա
- Նյութերի տեխնոլոգիա
- Բիոնիկա
- Պլաստիկ անատոմիա
- Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Աշխատանք նյութի վրա
- Նյութերի տեխնոլոգիա
- Քանդակագործություն
- Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
- XV-XXIդդ. արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Աշխատանք նյութի վրա
- Նյութերի տեխնոլոգիա
- Քանդակագործություն
- Գրավյուրա
- XX-XXI դդ. հայ արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Քանդակագործություն
- Աշխատանք նյութի վրա
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:
4 տարի բակալավրիատ/առկա
ԵԳՊԱ-ն առաջարկում է համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել բարձր որակավորման մասնագետներ համակարգչային գրաֆիկայի, եռաչափ գրաֆիկայի (3D), WEB կայքերի նախագծման և արդյունաբերական արտադրանքի փաթեթավորման, ֆիրմային ոճերի ձևավորման, համակարգչային գովազդի, էլեկտրոնային բիզնեսի և այլ ոլորտների համար:
Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում ուսանողների գեղագիտական ընկալումների, ինչպես նաև մտահղացումները համակարգչային նախագծերի վերածելու ունակությունների զարգացմանը: Ուսանողները սովորում են կոմպոզիցիոն նախագծերում օգտագործել ժամանակակից ավտոմատացված տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Պրակտիկաներն ուսանողներին տալիս են բավարար հմտություններ արդյունաբերական տարբեր բնագավառների և մասնավոր սեկտորի աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու համար:
- Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Web դիզայն
- Եռաչափ մոդելավորում
- Պոլիգրաֆ հիմունքներ
- Շրիֆտ
- Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
- XV-XXIդդ. արտասահմանյան արվեստի պատմություն
- Գրաֆիկական դիզայնի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Վիզուալիզացիա
- Էլեկտրոնային մեդիա
- Պոլիգրաֆ տեխնոլոգիա
- Գրավյուրա
- Համակարգչային մոդելավորում
- Համակարգչային նախագծում
- Էլեկտրոնային կայքի ձևավորում
- XX-XXI դդ. հայ արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Եռաչափ գրաֆիկա
- Նախատպագրություն
- Էլեկտրոնային գովազդ
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:
4 տարի բակալավրիատ/առկա
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում նաև հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն:
Գործնական փուլում ծրագիրը առաջարկում է պրակտիկա համապատասխան ձեռնարկություններում, իսկ ձեռք բերված հմտությունները ներկայացվում են հանրությանը՝ ուսանողների կողմից կազմակերպված մոդելավորման աշխատանքների ցուցադրություններով:
- Ազգային տարազի պատմություն
- Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Տեխնոլոգիա
- Կոնստրուկտավորում
- Աշխատանք նյութի վրա
- Գունատեսություն
- Բիոնիկա
- Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ. հայ արվեստի պատմություն
- XV-XXI դդ. արտասահմանյան արվեստի պատմություն
- Հին աշխարհի հագուստի պատմություն
- Եվրոպական հագուստ
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Օրնամենտալ ոճավորում
- Դեկորատիվ գունանկարչություն
- Աշխատանք նյութի վրա
- Մարկետինգ
- Ազգային տարազի զարդանախշ
- XX-XXI դդ. հայ արվեստի պատմություն
- Կոմպոզիցիա
- Օրնամենտալ ոճավորում
- Դեկորատիվ գունանկարչություն
- Աշխատանք նյութի վրա
- Պորտֆոլիոյի ձևակերպում
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: