4 տարի բակալավրիատ/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է գեղանկարչություն մասնագիտության  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերի հիմքում ընկած են  դասական և ազգային մշակութային ավանդույթներն ու արժեքները: Ծրագրերը մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսանողները սովորում են գծի և գույնի միջոցով ստանալ ծավալատարածային պատկերներ, օգտագործել պլաստիկ ծավալներ, գտնել կոմպոզիցիոն կառուցվածքի ու գունային ինքնատիպ լուծումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում բնորդի հետ աշխատանքին, քանի որ բնորդի ճիշտ պատկերումն ու կոմպոզիցիայի գունային գամմայի  ընտրությունը գեղանկարչության մասնագիտական վարպետության հավաստի գրավականն են:

Բակալավրի  կրթական  ծրագրի 3-րդ տարվանից սկսած՝ դասավանդման և ուսումնառության  գործընթացը  հիմնականում իրականացվում  է  արվեստանոցներում, որոնք ղեկավարվում են անվանի արվեստագետների կողմից: Մագիստրոսական  կրթական  ծրագիրը  կենտրոնանում է ուսանողի ոչ միայն ստեղծագործական, այլև քննադատական մտածողության, ինչպես նաև հետազոտական ունակությունների զարգացման վրա:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Հայոց լեզու և հայ գրականություն
  • Հայոց պատմություն
  • Ինֆորմատիկա
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Պլաստիկ անատոմիա

 2-րդ տարի

  • Փիլիսոփայություն
  • Բնապահպանության հիմունքներ
  • Հեռանկարչություն
  • Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Նյութերի տեխնիկա և տեխնոլոգիա
  • Կամընտրական դասընթացներ

3-րդ տարի

  • Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
  • XV-XXIդդ. արտասահմանյան արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Հաստոցային յուղաներկի տեխնիկա
  • Կամընտրական դասընթացներ

4-րդ տարի

  • XX-XXI դդ. հայ արվեստի պատմություն
  • Քաղ. պաշտպանություն և արտ. իրավ. հիմ.
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Վերականգնման տեխնիկա
  • Կամընտրական դասընթացներ

Բակալավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:

4 տարի բակալավրիատ/առկա

ԵԳՊԱ-ն Հայաստանում միակ բարձրագույն կրթական  հաստատությունն է, որը տրամադրում է գրաֆիկա մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով:

Ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ հաստոցային գրաֆիկայի, գրքի գրաֆիկական ձևավորման բնագավառում: Ուսանողները սովորում են գծի միջոցով ստանալ ծավալային պատկերներ, ստեղծել  գրաֆիկական կոմպոզիցիոն  նախագծեր (հաստոցային, գրքի ձևավորման): Քանի որ նյութի վրա աշխատանքը գրաֆիկական արվեստի հիմնական արտահայտչամիջոցն է, հետևաբար ծրագրի շրջանակներում այն հատուկ ուշադրության է արժանանում: Ուսանողները ձեռք են բերում կոմպոզիցիային համապատասխան գրաֆիկական նյութերի ընտրության ու կիրառման հմտություններ:

Ծրագիրը նաև առաջարկում է գրաֆիկայի տեխնիկայի և տեխնոլոգիայի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ (լիտոգրաֆիա, լինոգրաֆիա, ցինկոգրաֆիա, օֆորտ, գրավյուրայի տարբեր տեսակներ և այլն): Գրաֆիկայի բաժնի ուսանողների պրակտիկան կազմակերպվում է ակադեմիայի լաբորատորիայում, հրատարակչություններում, տպարաններում: Ծրագրով ուսուցանվող գրաֆիկական տեխնիկաների և նյութերի բազմազանությունը լայն հնարավորություններ են ընձեռում ապագա արվեստագետներին՝ արտահայտելու իրենց մտահղացումները:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Գրքարվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Պլաստիկ անատոմիա
  • Աշխատանք նյութի վրա

2-րդ տարի

  • Հեռանկարչություն
  • Հնագույն շրջանի, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Շրիֆտ
  • Աշխատանք նյութի վրա

3-րդ տարի

  • Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
  • XV-XXIդդ. արտասահմանյան արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Աշխատանք նյութի վրա

4-րդ տարի

  • XX-XXIդդ. հայ արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Գունանկարչություն
  • Կոմպոզիցիա
  • Աշխատանք նյութի վրա

Բակալավրիատի 4-րդ տարում նախատեսվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:

4 տարի բակալավրիատ/առկա

ԵԳՊԱ-ն առաջարկում է Քանդակագործություն մասնագիտության  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերում հիմնական շեշտը դրվում է այն հմտությունների զարգացման վրա, որոնք թույլ կտան ստեղծել հաստոցային, մոնումենտալ, անիմալիստական և դեկորատիվ քանդակներ: Ուսանողները կատարում են անտիկ քանդակների կրկնօրինակներ: Քանդակում են բնորդներ, ինչպես առանձին ֆիգուրատիվ,  այնպես էլ հորինվածքային աշխատանքներում: Ուսանողներն  ուսումնասիրում են մարդու մարմնի կառուցվածքը, համաչափությունը և պլաստիկան: Ուսումնառության ընթացքում նրանք ձեռք են բերում կերպարի գեղարվեստական առանձնահատկությունների բացահայտման հմտություններ: Կրթական ծրագրի հիմքում ընկած է նաև ճարտարապետական նախագծերում քանդակի կիրառումը:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Գծանկարչություն
  • Քանդակագործություն
  • Կոմպոզիցիա
  • Պլաստիկ անատոմիա

 2-րդ տարի

  • Հեռանկարչություն
  • Հնագույն, հին շրջանի և միջնադարի արտասահմանյան արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Քանդակագործություն
  • Կոմպոզիցիա
  • Հարթաքանդակ

3-րդ տարի

  • Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIXդդ. հայ արվեստի պատմություն
  • XV-XXIդդ. հայ արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Քանդակագործություն
  • Կոմպոզիցիա
  • Ճարտարապետական նախագիծ

4-րդ տարի

  • XX-XXIդդ. հայ արվեստի պատմություն
  • Գծանկարչություն
  • Քանդակագործություն
  • Կոմպոզիցիա
  • Ճարտարապետական նախագիծ

Բակալավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն:

4 տարի բակալավրիատ/առկա

Արվեստի պատմության և տեսության կրթական ծրագիրը արվեստաբան-մասնագետներ է պատրաստում կերպարվեստի պատմության, գեղարվեստական քննադատության, թանգարանային գործունեության, զբոսաշրջության և կերպարվեստի մասնագիտական բարձր որակավորում պահանջող այլ ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով:

Ծրագիրը նաև առաջարկում է ուսումնասիրել հայ և համաշխարհային արվեստի պատմություն, հայ և արտասահմանյան ճարտարապետության պատմություն, ազգագրություն, հնագիտություն, հայ և համաշխարհային թատրոնի պատմություն, երաժշտության պատմություն, թանգարանային գործ, օտար լեզու և այլն:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացմանը: Գործնականում ծրագիրը առաջարկում է պրակտիկաներ ցուցասրահներում, պատկերասրահներում, թանգարաններում, պետական արխիվներում և հրատարակչություններում:

Մասնագիտական դասընթացներ

1-ին տարի

  • Աշխարհայացքների պատմություն – I, Հին աշխարհի դիցաբանություն
  • Աշխարհայացքների պատմություն II, Միջնադար – Համաշխարհային կրոններ
  • Արվեստաբանության ներածություն
  • Արվեստի պատմություն – I – Հին աշխարհ
  • Արվեստի պատմություն – II – Քրիստոնյա միջնադար
  • Հայ արվեստի պատմություն – I – Հնագույն և հին շրջան
  • Հայ արվեստի պատմություն – II – Վաղ միջնադար և Թագավորությունների շրջան (IV-XI)
  • Ճարտարապետության պատմություն – I – Հին աշխարհ
  • Ճարտարապետության պատմություն – II – Միջնադար (IV-XIV)
  • Հայ ճարտարապետության պատմություն – I _ Հնագույն և հին շրջան
  • Հայ ճարտարապետության պատմություն – II – Միջնադար (IV-XI)
  • Մահմեդական աշխարհի և հեռավոր արևելքի արվեստ

 2-րդ տարի

  • Աշխարհայացքների պատմություն – III, Նոր ժամանակներ – Հումանիզմ, լուսավորչականություն, ռոմանտիզմ
  • Աշխարհայացքների պատմություն – IV, Մոդեռնիզմ և պոստմոդեռնիզմ
  • Գծանկարչություն և գունանկարչություն
  • Արվեստի պատմություն – III – Նոր ժամանակներ
  • Արվեստի պատմություն – IV – Արդի և ժամանակակից շրջան
  • Հայ արվեստի պատմություն – III – Կիլիկյան շրջան և ուշ միջնադար (XII-XVIII)
  • Հայ արվեստի պատմություն – IV – Նոր և խորհրդային շրջան (XIX-XX)
  • Ճարտարապետության պատմություն – III Նոր ժամանակներ (XV-XVIII)
  • Ճարտարապետության պատմություն – IV-Արդի և ժամանակակից շրջան
  • Հայ ճարտարապետության պատմություն-III-Միջնադար (XIII-XVIII)
  • Հայ ճարտարապետության պատմություն- IV – նոր և խորհրդային շրջան (XIX-XX)
  • Ամերիկայի և Աֆրիկայի արվեստ (մինչգաղութային շրջան)
  • Ռուս արվեստի պատմություն-կայսերական և խորհրդային շրջան (XVIII-XX)
  • Հայ գաղթօջախների և սփյուռքի մշակույթ (XIV-XVIII)

3-րդ տարի

  • Կոմպոզիցիա
  • Երաժշտագիտություն
  • Թատերագիտություն
  • Գրականագիտություն/գրաքննադատություն
  • Կինոգիտություն
  • Ազգագրություն և արվեստաբանություն
  • Արվեստաբանության պատմություն – I (մինչև XIX)
  • Արվեստաբանության պատմություն – II (XIX-XX)
  • Արվեստի քննադատություն
  • Ստեղծագործության վերլուծություն
  • Հնագիտություն և արվեստաբանություն
  • Ճարտարապետության տեսություն

4-րդ տարի

  • Ստեղծագործության վերլուծություն
  • Գիտահետազոտության ներածություն
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – I, Միջնադարյան հայ արվեստի ինքնության հարցեր
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – III, Վանի թագավորության կրոնն ու արվեստը
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – IV, Անկախության շրջանի հայ արվեստի խնդիրները
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – V, Վերածննդի շրջանի արվեստի տեսություն և քննադատություն
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – VI, XX դարասկզբի հայ գեղարվեստական կյանքը
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – VII, Արդի ճարտարապետության այժմեական խնդիրները
  • Մասնագիտական թեմատիկ դասընթաց – VIII, Հայ արվեստագետները և արվեստի միջավայրը

Բակալավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: