Home

Դիմորդների փաստաթղթերը և մասնագիտությունների հայտագրման համար դիմում-հայտերը ընդունվում են ս/թ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (վերջին օրը մինչև ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր օր ժամը 9:30-ից մինչև 16:00-ն:

Ոչ աշխատանքային են համարվում ս/թ մայիսի 7, 9, 14, 21-ը:

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում hետևյալ դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը և ընդունելության դիմում հայտերը բուհեր ներկայացնել, եթե նրանք`

  • երկքաղաքացի կամ օտարերկրացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունը տվյալ տարում են ավարտում,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունը տվյալ տարում են ավարտում,
  • զորացրվում են այս տարվա գարնանային զորակոչին,
  • նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտ են: