baner-77

ԵԳՊԱ-ն կազմակերպում է պրակտիկա բակալավրիատի ուսանողների համար: Յուրաքանչյուր ակադեմիական տարվա երկրորդ կիսամյակում առաջին, երկրորդ, երրորդ կուրսի ուսանողներին մեծ հնարավորություն է ընձեռվում իրենց պրակտիկան անցկացնել ՀՀ առաջատար կազմակերպություններում, ֆաբրիկաներում, գործակալություններում ու թանգարաններում:

Բակալավրիատի ավարտից առաջ ուսանողները անցնում են նախադիպլոմային պրատիկա՝ ծանոթանալով և աշխատելով տարբեր կազմարելություններում, ինչն հնարավորություն է տալիս լավագույն պատրաստել դիպլոմային աշխատանքները:

Միշարք առաջատար կազմակերպություններ են համագործակցում ԵԳՊԱ-ի հետ՝ օճանդակելով կազմակերպել ուսանողների պրակտիկաները: Դրանց թվում են՝

  • Քանաքեռի կարի ֆաբրիկա
  • Բուսաբանական այգի
  • «Յուրկա» կահույքի արտադրություն
  • Ավտոբեռնիչ ՓԲԸ
  • «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա
  • «Ֆիրատ» ՍՊԸ
  • «Մանե Թայլս» ՓԲԸ
  • Երևանի կենդանաբանական այգի
  • Հ. Շարաբյանի անվան ժող. արվեստների ստեղծագործական կենտրոն
  • ՀՀ ազգային պատկերասրահ
  • Տիգրան Մեծ հրատարակչություն
  • Արա Օհանյանի լաբորատորիա
  • Արզնու ապակե տարաների գործարան
  • Արտաշատի կերամիկայի գործարան
  • Տաշիրի կարի արտադրամաս
  • Տաշիր/Տիրամայր Հայաստան կենտրոն
  • Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

 

ԵԳՊԱ ուսանողական պրակտիկաների անցկացմանը համագործակցող կազմակերպությունների ցանկ