ԵԳՊԱ-ի հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2014թ. նոյեմբերին, Տեմպուսի Վերիտաս՝ կրթական երրորդ աստիճանի բարեփոխման ծրագրի շրջանակներում.

Կենտրոնը ԵԳՊԱ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ասպիրանտների հետազոտական գործունեությանն օժանդակող, զարգացմանը նպաստող, հետազոտական աշխատանքները համակարգող եւ ուսումնական գործընթացին զուգակցող միավոր է: Կենտրոնը գործում է ըստ Գեղարվեստի ակադեմիայի՝ հետազոտության ոլորտում սահմանված ռազմավարական ծրագրի եւ նպատակների։

Տե՛ս հղումները՝



ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի նպատակները, գործառույթները եւ կառուցվածքը

ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը պրոֆեսորադասախոսական կազմի եւ ասպիրանտների հետազոտական գործունեությանն օժանդակող, զարգացմանը նպաստող, հետազոտական աշխատանքները համակարգող եւ ուսումնական գործընթացին զուգակցող միավոր է:

Հետազոտական կենտրոնը գործում է ըստ Գեղարվեստի ակադեմիայի՝ հետազոտության ոլորտում սահմանված ռազմավարական ծրագրի, որն է.

Ա. Հետազոտական ակտիվ եւ բարձրորակ գործունեությամբ մասնակցել համընդհանուր եւ հայ արվեստի պատմության եւ տեսության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի, հումանիտար գիտությունների ուսումնասիրությունների զարգացմանը եւ այդ ոլորտներում նպաստել նոր գիտելիքի ձեւավորմանը:

Բ. Արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի ոլորտներում բարձրորակ մասնագետների պատրաստումը

Գ. Արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի ոլորտներում մրցակցային գործունեության ապահովումը՝ ըստ միջազգային չափանիշների:

Ըստ այդմ՝

Կենտրոնի նպատակները.

Ա. Աջակցել արվեստի պատմության եւ տեսության, կերպարվեստի, կիրառական արվեստի եւ դիզայնի ոլորտների համար բարձր որակյալ մասնագետների պատրաստմանը,

Բ. Ստեղծել բարվոք պայմաններ եւ միջավայր ակադեմիայի պրոֆեսորա- դասախոսական կազմի հետազոտական աշխատանքների ծավալման համար, կենտրոնացնել եւ կոորդինացնել այդ գործունեությունը,

Գ. Մշակել ու իրականացնել գիտա-հետազոտական ծրագրեր՝ ընդգրկելով ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմին, այլ նաեւ մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերի ուսանողներին:

Դ. Կապեր հաստատել եւ հետազոտական ոլորտում համագործակցել արվեստի եւ հումանիտար հետազոտությունների գծով միջազգային տարբեր համալսարանների, հետազոտական կենտրոնների եւ այլ գիտահետազոտական շրջանակների հետ, նպաստել Ակադեմիայի դասախոսների եւ ասպիրանտների ներգրավմանը միջազգային գիտական ասպարեզում

Ե. Նպաստել ԵԳՊԱ-ում իրականացվող հետազոտությունների արդյունքների ներդրմանը մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերում,

Զ. Ապահովել ասպիրանտական ծրագրի ուսանողների հետազոտության համար լավագույն պայմաններ, աջակցել ասպիրանտի՝ որպես երիտասարդ հետազոտողի կայացմանը,

Է. Նպաստել Ակադեմիայի գիտական հետազոտությունների որակի ապահովման մեխանիզմների ներդրմանը եւ միջազգայնացմանը,

Ը. Ներդնել եւ զարգացնել արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի եւ կիրառական արվեստի, հումանիտար հետազոտությունների մատենագիտական- տեղեկատվական ֆոնդը:

Կենտրոնի գործառույթները

Հետազոտական կենտրոնի գործունեությունը բաժանվում է երեք աշխատանքային բլոկների.

  1. Ակադեմիայի հետազոտական աշխատանքի կոորդինացում, վերահսկում եւ հետազոտական ոլորտի զարգացմանը միտված գործողություններ,
  2. Ասպիրանտուրայի գիտա-հետազոտական գործընթացի կազմակերպում եւ վերահսկում, ասպիրանտական ծրագրի զարգացմանը միտված գործողություններ,
  3. Հետազոտական թղթային եւ թվային գրադարանի ստեղծում եւ զարգացում:

Կենտրոնի կառուցվածքը

  1. տնօրեն
  2. գրադարանավար
  3. աշխատակիցներ

Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պարտականությունները.

ՏՆՕՐԵՆ

  1. Ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետազոտական աշխատանքի կոորդինացում եւ վերահսկում,
  2. Հետազոտական աշխատանքների հրատարակության ապահովում՝ հոդվածների եւ առանձին մենագրությունների տեսքով, ինչպես Ակադեմիայի Տարեգրքում, այնպես էլ տեղական եւ միջազգային ամսագրերում եւ հրատարակչություններում,
  3. Ակադեմիայի Տարեգրքի խմբագրական եւ հրատարակչական աշխատանքներ,
  4. Հանրապետական եւ միջազգային գիտաժողովերին, արվեստի հետազոտությանը նվիրված այլ միջոցառումներին մասնակցության կազմակերպում,
  5. Պրոֆեսորադասախոսական կազմի տեղական եւ միջազգային մակարդակներում միջբուհական շարժունակության մեխանիզմների մշակում, միջազգային հետազոտական ծրագրերին մասնակցության կոորդինացում:
  6. Արվեստի եւ հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտական նորարարական ծրագրերի եւ նախագծերի մշակում եւ համակարգում:
  7. ԵԳՊԱ գրադարանի աշխատանքի կոորդինացում եւ վերահսկում:
  8. PhD ուսանողների համար շարժունակության մեխանիզմների մշակում, հանրապետական եւ միջազգային գիտաժողովներին, միջազգային եւ միջբուհական հետազոտական ծրագրերին մասնակցության օժանդակում եւ համակարգում:
  9. Կենտրոնի հետազոտական ծրագրերի իրականացման նպատակով տեղական եւ միջազգային ֆինանսական աղբյուրների որոնում:
  10. Թեկնածուական թեզերի նախապաշտպանության եւ պաշտպանության պատրաստման խորհրդատվություն:

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

  1. ԵԳՊԱ արվեստի եւ հումանիտար գիտությունների հետազոտական գրադարանի աշխատանքի ղեկավարություն եւ վարչարարություն:
  2. Գրադարանի ֆոնդի անընդհատ թարմացման, մասնագիտական գրականության որոնման եւ ձեռքբերման աշխատանքների կազմակերպման պատասխանատվություն:
  3. Գրադարանի կատալոգի թարմացման եւ թվայնացման աշխատանքների կազմակերպման եւ վերահսկողության պատասխանատվություն:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

  1. Ցանկացած տիպի օպերատորական աշխատանք, որ կապված է կենտրոնի գործունեության հետ:
  2. Հետազոտական կենտրոնի աշխատանքների հաղորդակցության (communication) եւ հասարակության հետ կապի իրականացում,
  3. Հետազոտական կենտրոնի հաշվետու աշխատանքների պատրաստում եւ կոորդինացում:
  4. Միջազգային դրամաշնորհ կազմակերպությունների, տարբեր հետազոտական հաստատությունների, հետազոտական ծրագրերի եւ այլ միջոցառումների կազմկոմիտեների հետ ցանկացած գրառության եւ նամակագրության իրականացում:
  5. Հետազոտական գրադարանի ընթացիկ աշխատանք, դասախոսների եւ ուսանողների սպասարկում:
  6. Հետազոտական գրադարանի կատալոգի թվայնացման աշխատանքներ: Տնօրենը եւ հետազոտական կենտրոնը բոլոր հարցերում սերտ համագործակցում են Ակադեմիայի գիտական մասի հետ:

Կենտրոնի տնօրեն՝ Նազենի Ղարիբյան

Գործունեությունը՝