ԵԳՊԱ ՈԱ կենտրոն

ԵԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը հիմնադրվել է 2011թ. սեպտեմբերն, որի գործունեությունը ուղղված է խթանելու Ակադեմիայի դասավանդման և ուսուցման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապահովել կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:  ԵԳՊԱ ՈԱ կենտրոնը ակադեմիայի կառուցվածքային անկախ ստորաբաժանում է: Հիմնադրվելուց ի վեր ծավալել է ակտիվ գործունեություն` նպաստելով Ակադեմիայի  արդյունավետ գործունեության շարունակական բարելավմանը: Ակադեմիայի համար իր ներքին և արտաքին շահակիցների կարիքները/պահանջները առաջնային են, այդ պատճառով Որակի ապահովման կենտոնը մշակել է  տարբեր գործիքներ, մեխանիզմներ`  գնահատելու  այդ կարիքները/պահանջները:  

ԵԳՊԱ ՈԱ կենտրոնը իր աշխատանքներում ներգրավում է ներքին և արտաքին շահակիցներին՝ նրանց շրջանում պարբերաբար կատարելով հարցումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն են տալիս տեղեկանալ ԵԳՊԱ-ի տրամադրած ծառայությունների որակի մասին՝ շարունակական բարելավումներ կատարելու նպատակով: ՈԱ կենտրոնը մշակում և կիրառում է ՈԱ գործիքներ ու մեխանիզմներ, խթանում ակադեմիայի որակի ներքին ապահովման գործընթացներին: Կենտրոնի նպատակներից են՝ նպաստել դասավանդման և ուսուցման գործընթացի շարունակական բարելավմանը, համակարգել ինքնագնահատման գործընթացները, ապահովել հավաստիություն արտաքին գնահատումների համար և այլ:

ԵԳՊԱ ՈԱ կետրոնի կանոնակարգը տե՛ս այստեղ:

Կանոնակարգ

Ուղեցույց

Գործունեությունը

Որակի ապահովման կենտրոն

Ղեկավար՝ Ն. Մինասյան

Էլ. հասցե՝ qadepartment@yafa.am

Հեռ. (+37410) 56-36-08