Էլեկտրոնային հարթակը ստեղծվել է TEMPUS HEN-GEAR ծրագրի շրջանակներում։ Դրա շահագործումը բուհի կողմից հետապնդում է երկու հիմնական նպատակ․ պարբերաբար կատարել ԵԳՊԱ գործունեության մասին շրջանավարտների կարծիքի հավաքագրումը, վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև ստեղծել շրջանավարտների և գործատուների միջև անմիջական կապ հարթակում աշխատանքային հնարավորությունների և շրջանավարտների ինքնակենսագրությունների տեղադրման միջոցով։ HEN-GEAR էլեկտրոնային հարթակից օգտվելով՝ ուսանողները ստանում են հնարավորություն՝

• ստեղծել EUROPASS ֆորմատի ինքնակենսագրություններ (Եվրոպական ստանդարտով), որը հավաստագրվում է Ակադեմիայի կողմից,

• պարբերաբար թարմացնել դրանք,

• օգտվել աշխատանքի տեղավորման անվճար ծառայություններից և ստանալ տեղեկություններ աշխատանքային հնարավորությունների մասին,

• նպաստել Ակադեմիայի գործունեության որակի ապահովմանը՝ լրացնելով առաջարկվող հարցաշարը։ Ի՞նչ է անհրաժեշտ HEN-GEAR հարթակում գրանցվելու համար։

• լինել ԵԳՊԱ ավարտական կուրսի ուսանող,

• այցելել https://hengear.anqa.am/ էլեկտրոնային հասցեն,

• գրանցվել հարթակում և լրացնել հարցաշարը,

• հարցաշարը լրացնելուց հետո պահպանել կամ տպել տրամադրվող տեղեկանքը,

• ներկայացնել տեղեկանքը Կարիերայի կենտրոն։