Դիմորդների մասնագիտական կողմնորոշման աջակցման, աշխատաշուկայում ԵԳՊԱ ուսանողների ու շրջանավարտների մրցունակության բարձրացման, շրջանավարտների և բուհի միջև կապի ու համագործակցության զարգացման նպատակով ակադեմիայում 2013թ.-ից  գործում է Կարիերայի կենտրոնը:

Կարիերայի կենտրոնի առաքելությունը դիմորդների, ուսանողների ու շրջանավարտների կարիերայի ուղորդմանը նպաստող խորհրդատվության տրամադրումը և ակադեմիայի շահառուների միջև կապի խթանումն է:

 

ԵԳՊԱ Կարիերայի կենտրոնի հիմնական խնդիրներն են՝

  • Դիմորդների մասնագիտական կողմնորոշման աջակցումը,
  • ԵԳՊԱ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ ակադեմիայում տարվող աշխատանքների համակարգումն ու կազմակերպումը,
  • ԵԳՊԱ ուսանողների մոտ մասնագիտական ուսումնառությանը զուգահեռ աշխատաշուկայում պահանջվող գիտելիքների ու հմտությունների ձևավորմանը նպաստող աշխատանքների կազմակերպումը,
  • Ակադեմիայի ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև կապի հաստատումն ու համագործակցության խթանումը:

 

Կենտրոնի մատուցած ծառայություններն են՝

  • Դիմորդների և աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով
  • կենտրոնի աշխատակիցների կողմից տեղի են ունենում այցեր դպրոցներ և կազմակերպում են տեղեկատվական հանդիպումներ աշակերտների հետ,
  • ակադեմիայի ներսում կազմակերպվում են բաց դռների օրեր և ճանաչողական շրջայցեր բուհի ներսում,
  • կատարվում է ակադեմիայի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հանրությանը իրազեկման աշխատանքներ և այլն:
  • Ուսանողները և շրջանավարտները ԵԳՊԱ պաշտոնական կայքի (yafa.am), ակադեմիայի ֆեյսբուքյան էջի, Կարիերայի կենտրոնի ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև կենտրոնի բազայում առկա էլեկտրոնային հասցեների միջոցով տեղեկատվություն են ստանում
  • ոլորտի նորությունների,
  • տեղի ունեցող միջոցառումների,
  • աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի,
  • կամավորական ու կրթական ծրագրերի,
  • կազմակերպվող տարատեսակ դասընթացների մասին:
  • Կենտրոնը կազմակերպում է դասընթացներ, որոնք, զարգացնելով ուսանողի ոչ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, օգնում են վերջինիս մուտք գործելու աշխատաշուկա, հավուր պատշաճի ներկայանալու գործատուին և զարգացնելու սեփական կարիերան: Դասընթացներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝
  • «Ինքնակենսագրություն, ուղեկցող և մոտիվացիոն նամակներ գրելու հմտություններ»,
  • «Աշխատանք որոնելու և հարցազրույցին մասնակցելու հմտություններ»,
  • «Հաջողակ ներկայացում (PPT) կազմելու հմտություններ»,
  • «Բանակցություններ վարելու արվեստ»,
  • «Ժամանակի կառավարում»,
  • «Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ» և այլն:
  • Կենտրոնն իրականացնում է «HEN-GEAR» հարթակի շահագործումը: Հարթակը հնարավորություն է տալիս
  • ուսանողներին գրանցվել ու ստեղծել սեփական էջը, ինչպես նաև տվյալները լրացնելուց հետո ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխանող CV և թարմացնել այն,
  • անմիջական կապի մեջ լինել գուրծատուների հետ, ովքեր գրանցվելով հարթակում, հնարավորություն ունեն տեղադրել աշխատանքի հայտարարություններ և ըստ իրենց անհրաժեշտ չափորոշիչների ընտրել ապագա աշխատակիցներ:

Կենտրոնի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր խորհրդատվության կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ու զարգացման հարցերում:

 

Հղումներ՝

HEN-GEAR հարթակ

Գործունեությունը

 

Կոնտակտներ՝

ԵԳՊԱ Կարիերայի կենտրոն

Կենտրոնի մասնագետ՝ Լ. Օհանյան

Հեռ.՝ 010 56 36 08

Էլ հասցե՝  career_center@yafa.am

ysafa.careercenter@gmail.com