Ակադեմիան ունի երկու ֆակուլտետ.
  • Կերպարվեստի
  • Դիզայնի և կիրառական արվեստի

 

structure_arm

ԵԳՊԱ-ում ուսուցումը եռաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: ԵԳՊԱ-ն առաջարկում է 8 կրթական ծրագիր բակալավրիատի և մագիստրատուրայի համար (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, կերպարվեստի պատմություն և տեսություն, դիզայն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային նախագծում):

Ասպիրանտուրան կազմակերպվում է «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ և շնորհվում է Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

 

  ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԿՐԵԴԻՏ

Յուրաքանչյուր

կիսամյակ

30 կրեդիտ

       
Բակալավրիատ 4 տարի 8 կիսամյակ առկա 240 կրեդիտ
         
Մագիստրատուրա 2 տարի 4 կիսամյակ առկա 120 կրեդիտ
         
Ասպիրանտուրա 3 տարի 6 կիսամյակ առկա 180 կրեդիտ
4 տարի 6 կիսամյակ հեռակա 180 կրեդիտ

 

 

Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից:

Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբերի վերջին: Առաջին կիսամյակի քննությունները սկսվում են հունվարի կեսերին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո: Երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի կեսերին և ավարտվում մայիսի վերջին: Երկրորդ կիսամյակի քննությունները կազմակերպվում են հունիսին:

Ասպիրանտուրայում առկա ուսուցմամբ տարին սկսվում է հունիսին, իսկ հեռակա ուսուցմամբ՝ հոկտեմբերին: Ամառային արձակուրդները տևում են հուլիսից մինչև օգոստոս: