libraryԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը 70-ից ավելի տարիների պատմություն ունի: Տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված գրականության ֆոնդը պարբերաբար համալրվում է բազմալեզու և արժեքավոր հավաքածուներով (դասագրքեր, մենագրություններ, ալբոմներ, կատալոգներ, հանրագիտարաններ, բառարաններ,դիդակտիկ նյութեր և այլն…): Գրադարանն ունի 17800 միավոր գիրք, որից 9074-ը կերպարվեստի վերաբերյալ է հայ և օտար լեզուներով: Բուհում դասավանդվող բոլոր առարկաները հիմնականում ապահովված են անհրաժետ գրականությամբ: Զգալի թիվ են կազմում նաև հնատիպ գրքերը: Գրադարանի ֆոնդը հարստացվում է նաև առանձին անհատների կողմից արված նվիրատվություններով: Գրադարանի աշխատակիցները հատուկ ուշադրություն են դարձնում ու պարբերաբար նոր նյութերով հարստացնում գրադարանի արխիվը, որտեղ բուհի հիմնադրման շրջանից սկսած հավաքվում են նյութեր հայ նշանավոր արվեստագետների մասին (հավաստի կենսագրական տվյալներ, նրանց արվեստի գործերին նվիրված ուսումնասիրություններ, տեղեկություններ, հրապարակված կարծիքներ և այլն): Սա գրադարանի անգնահատելի ծառայությունն է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են արվեստի հետազոտական աշխատանքներով:

Գրադարանը սկսել է էլեկտրոնային քարտարանի ստեծման աշխատանքները: