2001թ. մայիսի 1-ին իր գործունեությունը սկսեց Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը։ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի մտահղացումը իրագործվեց ի շնորհիվ Ալբերտ և Թովէ Բոյաջյանների հովանավորության։ Ցուցասրահի տնօրենը ստեղծման օրից մինչ այսօր Իրինա Իսաբեկյանն է։

Ցուցասրահը բացվեց Հայաստանի վաստակավոր նկարչուհի, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պրոֆեսոր Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) անհատական ցուցահանդեսով։ Ցուցասրահի և ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Ալբերտ Բոյաջյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլ պաշտոնավոր անձինք։

Ցուցասրահը ակտիվ գործում է մինչ այսօր և կազմակերպվել է ավելի քան 250 ցուցահանդեսներ, որոնց մեծ մասը կազմում են ուսանողական ցուցահանդեսներ, անհատ և խմբակային ցուցահանդեսներ, ինչպեն նաև ուսանողական մրցութային ցուցահանդեսներ։ 2004թ. ցուցասրահը Թբիլիսիում մասնակցել է ART-EXPO 2004 – KAVKAZ ցուցահանդեսին։

Ցուցասրահում կազմակերպվում են ինչպես դասախոսների խմբակային և անհատական ցուցահանդեսներ, այնպես էլ ցուցասրահում հյուրընկալվում են բազմաթիվ արվեստագետներ Հայաստանից և Հայաստանի սահմաններից դուրս։

Ցուցասրահի գործունեության հիմնական նպատակն է նպաստել ուսանողների ինքնահաստատմանը, ոգևորել և ոգեշնչել իրենց ապագա ստեղծագործական կյանքում։