1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կրեդիտային համակարգը ներդրվում է 2007/2008 ուստարվանից, կրթական կրեդիտների` որպես ուսումնական ծրագրերի պարտադիր տարր ներմուծմամբ և ուսանողների ակադեմիական տեղեկագրերում դրանց պարտադիր նշումով[1]։
2. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան կրեդիտային համակարգի ամբողջական (փոխանցման և կուտակման) կիրարկմանը կանցնի 2010/2011 ուստարվանից։
3. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան կրեդիտների փոխանցման և կուտակման գործընթացի համար որպես հիմք և ուղեցույց է ընդունել համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից մշակած կրեդիտների փոխանցման և կուտակման օրինակելի կարգը։
4. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիյում կրեդիտների փոխանցման և կուտակման կարգը քննարկված և հաստատված է ակադեմիայի գիտական խարհրդի կողմից։
2. Կրեդիտային համակարգի հիմնական դրույթները
Համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի հետևյալ սահմանումները և դրույթները, որոնք ընդունվել են Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում չեն փոխվել նաև Գեղարվեստի ակադեմիայի կողմից ։
1. Կարողությունը գիտելիքի, ընկալման, ունակությունների և հմտությունների դինամիկ համակցություն է, որի ձևավորումը կրթական ծրագրի հիմնական նպատակն է։ Այն կարող է լինել մասնագիտական (առանձնահատուկ ուսման տվյալ բնագավառի համար) և ընդհանուր (անկախ բնագավառից)։
2. Կրթական արդյունքն այն է, ինչ պետք է գիտենա, հասկանա և (կամ) կարողանա անել ուսանողը ուսումնառության ավարտին։ Կրթական արդյունքը զուգակցվում է համապատասխան գնահատման չափանիշով, որը հնարավորություն է տալիս դատել դասընթացով սահմանված կրթական արդյունքի ձեռքբերման մասին։ Կրթական արդյունքը և գնահատման չափանիշը միասին սահմանում են կրեդիտի շնորհման պահանջները։
3. Կրթական (ուսումնական) մոդուլը ուսումնական ծրագրի ամենափոքր, համեմատաբար ինքնուրույն մասն է, որի համար կրեդիտ է տրվում։ Կրթական մոդուլի ուսուցման տևողությունը առնվազն 1 կիսամյակ է` դրանով սահմանված կրթական արդյունքների պարտադիր գնահատմամբ։ Կրթական մոդուլին հատկացված կրեդիտները շնորհվում են ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին մասերով։
4. ECTS Կրեդիտը Դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար ուսանողից պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածքի չափման պայմանական միավոր է, որը տրվում է ուսանողին նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո։
5. ECTS կրեդիտի կարևորագույն հատկանիշներն են.
- ECTS կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական աշխատանքները, այդ թվում` մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը և հանձնելը, անհատական հետազոտությունը և այլն,
- կրեդիտը չափում է միայն ուսանողի ուսումնական բեռնվածքը և չի գնահատում դասընթացի կամ կրթական մոդուլի բարդության աստիճանը, մակարդակը կրթական ծրագրում կամ ուսանողի կողմից դրա յուրացման որակը (գնահատականը),
- կրեդիտը ուսանողին տրվում է միայն կրթական մոդուլով նախանշված կրթական արդյունքի գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո։ Ուսանողը վաստակում է կրթական մոդուլին հատկացված կրեդիտների լրիվ քանակը` քննական արդյունքների (գնահատականների կամ թվանշանների) հետ միասին,
- ECTS կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը։ Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը,
- կրեդիտը չի փոխարինում թվանշաններով ուսանողի գնահատմանը, իսկ ուսանողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած թվանշաններով,
- կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, վերջինս չափվում է գնահատականներով։ Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա։
6. Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի ձեռքբերումից հետո։
7. Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 ECTS կրեդիտ։ Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար։
8. Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգի հատկանիշներն են.
- կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողը պետք է վաստակի կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը,
- կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի` գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին, պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքներին և այլն։
- կրթական ծրագիրը և դրա առանձին բաղկացուցիչները բնութագրող բոլոր պայմանները` ծրագրի նպատակը և ավարտական պահանջները, դասընթացների համառոտագրերը, նախապայմանները և հատկացված կրեդիտները, դասավանդման և գնահատման մեթոդները պետք է նախապես հրապարակվեն (տպագրվեն կամ տեղադրվեն բուհի կայքում),
- հավատարմագրված բուհերում և/կամ կրթական ծրագրերում ստացված կրեդիտները սկզբունքորեն փոխանցելի են բուհերի և կրթական ծրագրերի միջև, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են,
- եթե կրեդիտների փոխանցման գործընթացում ներգրավված բուհերը այդ մասին կնքել են ECTS-ի պահանջներին համապատասխանող եռակողմ (ուսանող, առաքող և ընդունող բուհեր) կրթական համաձայնագիր, ապա այն ունի իրավական ուժ։
3. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները
1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան անցնելով ուսուցման կրեդիտային համակարգին կատարում է համապատասխան ծրագրային և կազմակերպական վերափոխումներ։
2. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են`
ա) կրեդիտների փոխանցում, ինչը ենթադրում է ուսումնական ծրագրի բոլոր բաղկացուցիչների աշխատածավալների կրեդիտների օգնությամբ արժևորում և այդ կրեդիտների փոխանցման հնարավորություն,
բ) կրեդիտների կուտակում, ինչը ուսանողին տալիս է դասախոսի, դասընթացների և դրանց յուրացման կիսամյակների ընտրության, ինչպես նաև ուսումնառության ինտենսիվության կարգավորման հնարավորություն և ենթադրում է կրթական կրեդիտների աստիճանական կուտակման գործընթացի առկայություն։
Այս գործառույթները բնութագրվում են մի շարք հատկանիշներով և ուղեկցվում համապատասխան ընթացակարգերով[2]։
3. Կրեդիտների փոխանցման գործառույթի հիմնական հատկանիշներն են.
- մոդուլացված ուսումնական ծրագրեր, որոնց բոլոր բաղադրամասերի (դասընթացներ, կրթական մոդուլներ, կուրսային և ավարտական աշխատանքներ, պրակտիկաներ և այլն) աշխատածավալներն արտահայտված են ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունն (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք) արտահայտող ECTS կրեդիտներով,
- կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և որոշակի թվով կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն նույն բուհի ներսում կամ բուհերի միջև` ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան։
4. Կրեդիտների կուտակման գործառույթի հիմնական հատկանիշներն են.
- ուսումնական ծրագիրը բաղկացած է ինչպես պարտադիր, այնպես էլ ընտրովի դասընթացներից, որոնց յուրացման հաջորդականությունը սահմանափակվում է միայն դասընթացների նախապայմաններով,
- ուսանողների կողմից դասընթացների ընտրության և դրանցում ընդգրկվելու համար գրանցման ընթացակարգերի առկայություն,
- ուսանողների ուսումնառության անհատական ծրագրերի առկայություն,
- դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի առկայության դեպքում ուսանողի կողմից դրանց ընտրության հնարավորություն` կախված դասընթացի կայացման ժամանակացույցից և/կամ դասախոսին տրված նախապատվությունից,
- ուսանողի կողմից ուսումնառության ինտենսիվության, հետևաբար նաև ուսումնառության ծրագրի տևողության կարգավորման հնարավորություն[3]։
5. Կրեդիտների փոխանցման գործառույթը պահանջում է միայն ծրագրային վերափոխումներ, իսկ կրեդիտների կուտակման գործառույթը` նաև ուսման կազմակերպման գործընթացի համապատասխան վերակառուցում` պահանջվող ընթացակարգերի ապահովման նպատակով։
4. Կրեդիտային համակարգի հիմնական նորմերը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում
4.1. Տարեկան աշխատածավալը և ուսումնական բեռնվածությունը
1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում բոլոր կրթական աստիճաններում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է 1800 ժամ, որը համարժեք է 60 ECTS կրեդիտի։
2. 1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։
3. Ուսումնական տարվա տևողությունը 40 շաբաթ է, որից առնվազն 32-ը տրամադրվում է ուսումնական պարապմունքներին։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակներով` աշնանային և գարնանային։
4. Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի։
5. Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է 30 ժամ[4], իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` 15-22 ժամ։
6. Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 60 կրեդիտ։
7. Բացառիկ դեպքերում, ուսման բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողը համապատասխան թույլտվության դեպքում կարող է ստանձնել լրացուցիչ ուսումնական բեռնվածություն։
4.2. Կրեդիտների հատկացումը
1. Կրթական ծրագրի առանձին մոդուլներին կրեդիտների հատկացումը ելնում է մոդուլով սահմանված կրթական արդյունքին հասնելու համար միջին ուսանողից պահանջվող աշխատաժամանակի (լրիվ ուսումնական բեռնվածության) իրատեսական կանխատեսումից։
2. Հատկացվող կրեդիտների թվի և լսարանային (կոնտակտային) ժամերի միջև կապ միարժեք չէ։ Կրեդիտների թիվը կախված է նաև պարապմունքների ձևից (դասախոսություն, սեմինար, գործնական կամ լաբորատոր պարապմունք և այլն), դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներից և այլն։
3. Ակադեմիայում ուսանողի ուսումնական աշխատանքը պլանավորված է այնպես, որ դրա կատարման համար պահանջվող ժամաքանակը համապատասխանի դասընթացին հատկացված կրեդիտների ժամային համարժեքին։
4. Ակադեմիայի բոլոր ծրագրերում կրթական մոդուլին հատկացվող կրեդիտներն ունեն ամբողջական արժեքներ։
5. Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատասխան կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտական աշխատանքի (նախագիծ, կոմպոզիցիոն աշխատանք, ատենախոսություն և այլն) կատարումով և պաշտպանությամբ։
4.3. Կրթական ծրագրերի աշխատածավալները
1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական լրիվ աշխատածավալը 240 կրեդիտ է։
2. Մագիստրոսի կրթական ծրագրի ուսումնական լրիվ աշխատածավալը 120 կրեդիտ է։
3. Բոլոր երեք աստիճանների կրթական ծրագրերում ներառված դասընթացները կամ կրթական մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների հետ միասին։
4.4. Գնահատման համակարգը
1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանողների գիտելիքների գնահատման համակարգն ունի գնահատման և նշագրման հստակ և հրապարակված չափանիշներ։
2. Գնահատման սանդղակը հնարավորություն է տալիս առանց դժվարության հաշվարկելու կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորները միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող ուսանողների առաջադիմությունները համեմատելու համար։ Գնահատման սանդղակը միաժամանակ հնարավորություն է տալիս հաշվարկելու ուսանողի միջին որակական գնահատականը կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման համար։
3. Գնահատումները կատարվում են թվային և տառային նշագրումով տարբերակված գնահատականներով, նաև` «ստուգված/ չստուգված» սկզբունքով։
4. Գնահատման եղանակից և գնահատականների նշագրման ձևից (ստուգարք կամ տարբերակված գնահատում) անկախ բոլոր տեսակի գնա-հատումներն իրականացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո` առանձին քննաշրջաններում կազմակերպվող քննությունների միջոցով։
4.5. Ակադեմիական տեղեկագիրը
1. Ակադեմիական տեղեկագիրն օգտագործվում է ուսանողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունն ուսման որոշակի կամ ողջ շրջանի ընթացքում վավերագրելու համար` ուսումնասիրած դասընթացների և կրթական մոդուլների, շնորհված կրեդիտների և ստացած գնահատականների գրանցման միջոցով։ Այն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։
2. Ակադեմիայի համապատասխան ուսումնական ստորաբաժանումը յուրաքանչյուր ուսանողի համար նրա ընդունման պահից սկսած վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի վաստակած կրեդիտները և գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների։
3. Ուսանողի ստացած կրեդիտը վավերագրվում է նրա ակադեմիական տեղեկագրում և ուժի մեջ է նրա ուսումնառության ողջ շրջանում` անկախ ուսումնական ծրագրի հետագա հնարավոր փոփոխություններից։
4. Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակաhատվածը ուսանողի առաջադիմությունը ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները`
- գումարային կրեդիտների քանակը,
- գնահատված կրեդիտների քանակը,
- վարկանիշային միավորները,
- միջին որակական գնահատականը։
5. Գումարային կրեդիտը կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումարն է։
6. Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված գնահատականներով։
7. Վարկանիշային միավորը բոլոր գնահատված կրեդիտների և դրանց համապատասխանող գնահատականների արտադրյալների գումարն է։
8. Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ)։
9. Տարբերակվում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և ամփոփիչ (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկանիշային միավորները և ՄՈԳ-երը։
10. Ակադեմիան ուսանողի հիմնավորված պահանջի դեպքում, կարող է նրան տրամադրել ակադեմիական տեղեկագիրը ավարտված ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտված մասի համար։
5. Կրեդիտային համակարգի տարրերը և ընթացակարգերը
5.1. Ուսումնական ծրագիրը (պլանը) և ավարտական պահանջները
1. Մասնագիտության ուսումնական ծրագիրը (պլանը) ներկայացվում է համապատասխան կրթամասերում խմբավորված պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկով։
2. Յուրաքանչյուր դասընթացի (կրթական մոդուլի) համար նշված է նրա եզակի նույնացման թվանիշը (դասիչը), լրիվ անվանումը, հատկացված կրեդիտների քանակը, պարապմունքի իրականացման ձևը, կիսամյակի համարը կամ անվանումը (աշնանային/գարնանային), դասընթացի նախապայմանը և գնահատման ձևը։
3. Կրթական ծրագրի ավարտական պահանջներում նշվում է համապատասխան որակավորում շնորհելու համար անհրաժեշտ կրեդիտների ընդհանուր քանակը (այդ թվում` ըստ կրթամասերի) և նվազագույն ամփոփիչ ՄՈԳ-ը։
5.2. Դասընթացները և կրթական մոդուլները
1. Մեծածավալ դասընթացները բաժանված են առանձին կրթական մոդուլների։ Դասընթացների մոդուլացումը կատարված է` ելնելով նվազագույն կիսամյակների ընթացքում դրանք ավարտելու սկզբունքից։
2. Դասընթացները (կրթական մոդուլները) իրենց բնույթով բաժանվում են 3 հիմնական խմբերի`
ա) պարտադիր դասընթացներ, որոնք յուրացվում են սահմանված կիսամյակներում,
բ) պարտադիր դասընթացներ, որոնց յուրացման կիսամյակը ընտրում է ուսանողը` պահպանելով դրանց նախապայմանները,
գ) ընտրովի դասընթացներ, որոնք առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման կիսամյակը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։
5.3. Դասընթացների տեղեկագիրքը
1. Ակադեմիան հրապարակում է դասընթացների տեղեկագիրք (տպագրված և ակադեմիայի կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակի տեսքով), որը թարմացվում է յուրաքանչյուր ուստարի։
2. Դասընթացների տեղեկագիրքը նախատեսված է ակադեմիայում իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի դարձնելու համար և պարունակում է`
ա) ընդհանուր տեղեկատվություն ակադեմիայի վերաբերյալ` տեսակը և կարգավիճակը, ուսումնական ստորաբաժանումները, առաջարկվող կրթական ծրագրերը և ընդունելության պայմանները, ուսումնական գործընթացի ժամանակացույցը, հիմնական ներբուհական կանոնները (հատկապես կրեդիտների կուտակման, պաշտոնական ճանաչման և փոխանցման վերաբերյալ) և այլն։
բ) տեղեկատվություն կրթական ծրագրերի վերաբերյալ.
- ընդհանուր նկարագրությունը` շնորհվող որակավորումը, մուտքի շեմային պահանջները, նպատակները և նախանշված ելքային արդյունքները, կրթությունը շարունակելու հնարավորությունները, ծրագրի կառուցվածքը կրեդիտներով, քննական և գնահատման կարգերը, ավարտական ատեստավորման ձևը, պրակտիկաների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն,
- առանձին դասընթացի նկարագրությունը` դասընթացի անվանումը և նույնացման թվանիշը (որը պարունակում է տեղեկատվություն դասընթացի տեսակի և մակարդակի վերաբերյալ), ուսուցման տարին և/կամ կիսամյակը, դասընթացի կրեդիտների քանակը (ներառյալ շաբաթական լսարանային ժամաքանակներն ըստ պարապմունքի ձևերի), դասընթացի խնդիրներն` արտահայտված կրթական արդյունքներով և սպասվող կարողություններով, համառոտագիրը (հակիրճ բովանդակությունը), անհրաժեշտ նախապայմանները, երաշխավորվող գրականությունը, ուսուցման և գնահատման մեթոդները, դասավանդման լեզուն և այլն։
գ) ընդհանուր տեղեկատվություն օտարերկրյա ուսանողների համար.
- անհրաժեշտ տեղեկատվություն օտարերկրյա ուսանողների համար` ուսումնառության և բնակվելու պայմանները, միջազգային կրթական ծրագրերը, լեզվական գործող դասընթացները և այլն,
- գործող ուսանողական ծառայությունները, ուսումնական ենթակառուցվածքները և այլն։
5.4. Ուսումնական գործընթացի և դասընթացների ժամանակացույցերը
1. Ուսումնական տարվա սկզբում ակադեմիան հրապարակում է (տպագրված և/կամ բուհի կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակի տեսքով) տվյալ ուստարվա ուսումնական օրացույցը (ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը) ըստ կիսամյակների, որտեղ ըստ օրերի նշվում են ուսուցման սկիզբը և ավարտը, դասընթացներին գրանցման (եթե նախատեսված է) և այդ գրանցումներում փոփոխությունների կատարման ժամկետ-ները, քննաշրջանները և արձակուրդները։
2. Հիմք ընդունելով դասընթացներին ուսանողների գրանցման գործառույթը, ակադեմիան կիսամյակի սկզբից առնվազն 1 շաբաթ առաջ հրապարակում է դասընթացների և քննությունների ժամանակացույցը, որը տեղեկատվություն է տալիս դասընթացների կայացման վայրի, դասախոսի, քննությունների օրերի և այլնի վերաբերյալ։
5.5. Ուսումնառության անհատական ծրագիրը և գրանցումը դասընթացներին
1. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում օգտագործվում են համապատասխան գործիքներ և ընթացակարգեր, մասնավորապես` ուսումնառության անհատական ծրագրեր և ուսանողների գրանցում դասընթացներին։
2. Ուսումնառության անհատական ծրագիրը կազմելիս ուսանողի համար ելակետային փաստաթուղթ է ծառայում դասընթացների տեղեկագիրքը։
3. Հիմք ընդունելով դասընթացների տեղեկագրքում տրված կրթական ծրագրի ավարտական պահանջները, առաջարկվող դասընթացների ցանկը և առանձին դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը, ուսումնառության սկզբում ուսանողն ուսումնական խորհրդատուի օգնությամբ կազմում է ուսումնառության իր անհատական ծրագիրը, այն տալիս է հաստատման համապատասխան ուսումնական ստորաբաժանման ղեկավարին և օրինակներից մեկը հանձնում ակադեմիական գրանցումներն իրականացնող կառույցին` ուսումնական մասին։
4. Ակադեմիայի ուսումնական մասը մշակում և ուսանողին է տրամադրում ուսումնառության անհատական ծրագրի ձևաթերթը։ Անհատական ծրագրում ըստ ուսման տարիների և կիսամյակների ներկայացվում են պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը և դրանց ամրագրված կրեդիտները։
5. Անհատական ծրագրում նշված դասընթացներում ընդգրկվելու համար ուսանողը սահմանված ժամկետներում պետք է գրանցվի ուսումնական մասում։
6. Դասընթացներին գրանցման գործընթացը սկսվում է նախորդ կիսամյակում և շարունակվում է մինչև տվյալ կիսամյակի պարապմունքների սկիզբը։ Բոլոր ուսանողները պետք է գրանցված լինեն մինչև տվյալ կիսամյակի սկիզբը։
7. Դասընթացներին ուսանողների ընդգրկումն իրականացվում է ըստ գրանցման հերթականության, եթե այլ բան նախատեսված չէ դասընթացի նախապայմանով։
8. Սահմանված ժամկետից 2 շաբաթ հետո դասընթացներին մասնակցելու բոլոր տեսակի գրանցումները դադարեցվում են։
9. Ակադեմիան կարող է չեղյալ հայտարարել ցանկացած դասընթացի անցկացումը տվյալ կիսամյակում, եթե դրանում ընդգրկված չեն առնվազն 8 ուսանող։ Այդ դասընթացին գրանցված ուսանողները սահմանված ժամկետներում իրենց անհատական ուսումնական ծրագրերում պետք է կատարեն համապատասխան փոփոխություններ` ընտրելով նոր դասընթաց, իսկ չկայացած դասընթացը կարող է տեղափոխվել հաջորդ տարի։
10. Անհրաժեշտության դեպքում, սահմանված ժամկետներում ուսանողը կարող է փոփոխություններ կատարել ուսումնառության իր անհատական ծրագրում` դրանք նախապես համաձայնեցնելով իր ուսումնական խորհրդատուի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ, այնուհետև գրանցվել նոր դասընթացների։
11. Ուսումնառության անհատական ծրագրի փոփոխությունների դեպքում (դասընթացի բացթողում և/կամ ավելացում) ուսանողը լրացնում է փոփոխությունների համապատասխան ձևաթերթը։
12. Ակադեմիան ուսանողին է տրամադրում ուսումնառության անհատական ծրագրի փոփոխությունների ձևաթերթը մշակում է բուհը։ Ձևաթերթում նշվում են բաց թողնված և/կամ ավելացված դասընթացները և դրանց կրեդիտները, համապատասխան կիսամյակները և ուստարիները։
13. Անհատական ծրագրի փոփոխության (դասընթացից ազատումը, դասընթացի բացթողումը և դասընթացի ավելացումը) ընթացակարգը հետևյալն է`
13.1. դասընթացից ազատվելը.
ուսանողը կարող է չեղյալ համարել ցանկացած նախորդ գրանցում տվյալ դասընթացին՝ մինչև տվյալ կիսամյակի պարապմունքների սկիզբը,
13.2. դասընթացի բացթողումը.
ա) ուսանողը կարող է բաց թողնել դասընթացը ուսումնական խորհրդատուի համաձայնությամբ՝ պարապմունքների առաջին երկու շաբաթների ընթացքում,
բ) տվյալ կիսամյակի 3-րդից մինչև 8-րդ շաբաթը ներառյալ բացթողումը ձևակերպելու համար ուսանողը պարտավոր է ստանալ նաև այն վարող դասախոսի և համապատասխան ամբիոնի համաձայնությունը,
13.3. դասընթացի ավելացումը.
ուսանողն իր ընտրացանկում դասընթաց կարող է ավելացնել ուսումնական խորհրդատուի և դասախոսի համաձայնությամբ՝ պարապմունքների առաջին երկու շաբաթների ընթացքում։
14. Ուսանողը կազմում է տվյալ կիսամյակի պարապմունքների իր անհատական դասացուցակը` ելնելով ուսումնառության իր անհատական ծրագրից և դասընթացների հրապարակված ժամանակացույցից։
15. Սահմանված ժամկետում ուսումնառության անհատական ծրագիր չներկայացնելու դեպքում ակադեմիան ուսանողի ուսումնառությունը կազմակերպում է տվյալ մասնագիտության համար կազմված տիպային ուսումնական պլանով։
16. Այնքան, որքան ներկա փուլում չի իրականացվում կրեդիտների կուտակման գործառույթը ապա շարունակում են գործել ավանդական ուսումնական պլանները` դասընթացների և կրթական մոդուլների յուրացման ամրագրված հաջորդականությամբ։
5.6. Ուսման առաջադիմությունը
1. Ըստ ուսման առաջադիմության ուսանողները դասակարգվում են առաջադիմող, փորձաշրջանի կարգավիճակում գտնվող և հեռացման ենթակա ուսանողների։
2. Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե`
ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով);
բ) հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացների կրեդիտները;
գ) ապահովել է տվյալ կրթական աստիճանի (ծրագրի) համար սահմանված կիսամյակային ՄՈԳ-ի նվազագույն շեմը։
3. Ուսանողը գտնվում է փորձաշրջանի կարգավիճակում, եթե չի բավարարել նախ��������րդ կետում նշված երեք պայմաններից որևէ մեկը։
4. Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղել թերացումներն ու բացթողումները և բարձրացնել ուսման առաջադիմությունը ծրագրի առնվազն նվազագույն պահանջներին համապատասխան։ Փորձաշրջանի տևողությունը մեկ ամիս է։
5. Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը դառնում է հեռացման ենթակա, եթե սահմանված ժամկետում չի դուրս գալիս այդ կարգավիճակից։
6. Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող ուսանողների ակադեմիական առաջադիմությունները համեմատվում են նրանց վարկանիշային միավորների օգնությամբ։
5.7. Դասընթացի վերահանձնումը և կրկնումը
1. Դրական գնահատված դասընթացի քննության վերահանձնում չի թույլատրվում։
2. Անբավարար գնահատված դասընթացի վերահանձնման վերջին ժամկետը հաջորդ կիսամյակի առաջին ամսվա ավարտն է։
3. Տվյալ կրթական ծրագրի համար սահմանված կիսամյակային ՄՈԳ-ի նվազագույն շեմն ապահովելու նպատակով ուսանողը ուսումնական մասի թույլտվությամբ կարող է կրկնել դասընթացը, սակայն տվյալ դասընթացին հատկացված կրեդիտներից ավել կրեդիտներ ուսանողին չեն տրվում, իսկ ՄՈԳ-ում հաշվի է առնվում այդ դասընթացի վերջին գնահատման արդյունքը։
4. Հաջողությամբ հանձնած դասընթացների կրեդիտները կուտակվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ` անկախ կիսամյակում ուսանողի ցուցաբերած առաջադիմությունից կամ ուսման ընդհատման հանգամանքից։
5. Կրեդիտների կուտակման արդյունքում վերանում է բուհից հեռացված ուսանողի կողմից կիսամյակը ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը։
5.8. Կրեդիտների փոխանցումը
1. Կրեդիտները մեկ բուհից մյուսը փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների տեսքով։ Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա` երկու բուհերի համաձայնությամբ։
2. Կրեդիտները փոխանցելի են ուսումնական ծրագրերի և բուհերի միջև, եթե դրանք համապատասխանում են որոշակի պահանջների։ Որևէ ուսումնական ծրագրից ստացված կրեդիտները կարող են փոխանցվել մեկ այլ ուսումնական ծրագիր, եթե`
ա) դրանց բովանդակությունները միանման են,
բ) կան բովանդակային ոչ էական տարբերություններ,
գ) առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են։
3. Այլ բուհում ուսանողի ուսումնառության որոշակի շրջանի անցկացման դեպքում ուսումնառության ծրագիրը դառնում է եռակողմ համաձայնագրի առարկա` ուսանողի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և ընդունող բուհերի միջև։
5.9. Ավարտական աուդիտ և աստիճանաշնորհում
1. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում շրջանավարտների աստիճանաշնորհումը կատարվում է ծրագրի ավարտական պահանջների կատարման աուդիտից հետո, որը կատարվում է ակադեմիական գրանցումներն իրականացնող կառույցի և համապատասխան ուսումնական ստորաբաժանման մասնակցությամբ։
2. Ավարտական աուդիտով ստուգվում են ուսանողի ակադեմիական տվյալների (կուտակած կրեդիտների քանակի ու բովանդակության, ամփոփիչ ՄՈԳ-ի և ավարտական ատեստավորման) համապատասխանությունը մասնագիտության ավարտական պահանջներին։
6. Կրեդիտային համակարգի ինստիտուտները
6.1. Կրեդիտների փոխանցման գործառույթի համակարգումը
1. Կրեդիտների փոխանցման և ուսանողների միջբուհական փոխանակման գործառույթների կազմակերպման համար ակադեմիան նշանակում է համապատասխան համակարգող։
6.2. Ուսումնական խորհրդատուների ինստիտուտը
1. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում ուսանողների անհատական ուսումնական ծրագրերը կազմելու և ուսման ընթացքում նրանց աջակցելու նպատակով ակադեմիայի մասնագիտացնող ստորաբաժանումները կազմակերպում են ուսումնական խորհրդատուների ծառայություն, որում ընդգրկվում են մասնագիտության կամ մասնագիտությունների խմբի ուսումնական ծրագրերին քաջատեղյակ մասնագետները։
2. Ուսումնական խորհրդատուն իրականացնում է խորհրդատվական ծառայություններ մեկ կամ մի քանի հարակից մասնագիտությունների գծով և հսկում է ուսանողների առաջընթացը` առաջինից մինչև ավարտական կուրս։
3. Խորհրդատուն ներկայացնում է ուսանողների ուսումնական շահերը, առավել արդյունավետ և նախընտրելի անհատական ուսումնական ծրագրեր կազմելու նպատակով նրանց համար պարբերաբար իրականացնում խմբային և անհ��տա��ան խորհրդատվություններ, աջակցում անհատական ծրագրերում փոփոխություններ կատարելիս և այլ հարցերում։
6.3. Ակադեմիական գրանցումների գրասենյակը
Կրեդիտների կուտակման գործառույթի ընթացակարգերը ապահովելու նպատակով ակադեմիան ստեղծելու է համաբուհական կամ ֆակուլտետային ակադեմիական գրանցումների գրասենյակներ։ Ակադեմիական գրանցումների գրասենյակի հիմնական գործառույթներն են.
1) կազմել և հրապարակել (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով) ակադեմիայի դասընթացների տեղեկագիրքը յուրաքանչյուր ուստարվա համար,
2) կազմել և հրապարակել (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով) տեղեկա-գրքում ներկայացված դասընթացների և դրանց քննությունների ժամանակացույ-ցերը յուրաքանչյուր կիսամյակի համար,
3) ապահովել դասընթացներին ուսանողների գրանցման և ընդգրկման գործընթացը,
4) ապահովել դասընթացների և դրանց առանձին բաղադրամասերի ուսումնական հոսքերի ձևավորումը և պարապմունքների կազմակերպումը,
5) գրանցել և հսկել ուսանողների դասահաճախումները,
6) ապահովել քննական ամփոփագրերի պատրաստումը, տրամադրումը և քննու-թյունների արդյունքների մուտքագրումն ուսանողների ակադեմիական տվյալ-ների միասնական (էլեկտրոնային) բազայում,
7) հաշվարկել և վերահսկել ուսանողների ակադեմիական առաջադիմության ցուցա-նիշները (ՄՈԳ և կուտակած կրեդիտների քանակ), պատրաստել և պարբերա-բար թարմացնել ուսանողների ակադեմիական տեղեկագրերը,
8) համապատասխան ուսումնական ստորաբաժանումներին (ֆակուլտետներին) տրամադրել տեղեկատվություն ուսանողների առաջադիմության և դասահաճախումների վերաբերյալ,
9) ուսումնական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնել ավարտական պահանջների կատարման աուդիտ,
10) ապահովել գրասենյակի կայքի շահագործումը, անհրաժեշտ ուսումնական (դասընթացների և քննությունների ժամանակացույցեր) և մեթոդական (դասընթացների տեղեկագիրք) տեղեկատվության տեղադրումը կայքում և դրանց պար-բերաբար թարմացումը,
11) իրականացնել օժանդակ և հարակից այլ գործառույթներ։
6.4. Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները
1. Ուսանողը պարտավոր է`
- ծանոթանալ կրեդիտային համակարգով ուսուցման կարգին և ուսումնառու-թյան իր անհատական ծրագիրը կազմելիս խստորեն հետևել դրա պահանջ-ներին,
- կատարել ուսումնական դասընթացների և քննությունների համար սահման-ված պահանջները,
- կանոնավոր հաճախել ուսումնառության իր անհատական ծրագրում ընդ-գրկված բոլոր դասընթացներին։
2. Ուսանողը`
- պետք է հաշվի առնի, որ ակադեմիական գրանցումների գրասենյակը չի ստուգում և, հետևաբար, ոչ մի պատասխանատվություն չի կրում ուսանողի կողմից ընտրված դասընթացների կայացման ժամերի համընկման և ուսում-նական ծրագրի պահանջներին դրանց համապատասխանության համար,
- կրում է անձնական պատասխանատվություն ուսումնառության իր անհատա-կան ծրագրի և պարապմունքների դասացուցակի ճշտության և ամբողջականության ապահովման, դրանց ստուգման և ցանկացած սխալի կամ բաց-թողման անհապաղ ճշտման համար։
3. Ուսանողն իրավունք ունի`
- ընտրելու տվյալ մասնագիտության (մասնագիտացման) ուսուցման համար բուհի կողմից առաջադրվող պարտադիր և ոչ պարտադիր դասընթացներ` ուսումնական ծրագրի պահանջներին համապատասխան,
- միևնույն դասընթացի համար մեկից ավելի ուսումնական խմբերի առկա-յության դեպքում կատարելու ընտրություն` ելնելով դասախոսի տրված նախապատվությունից և/կամ դասընթացի կայացման ժամանակացույցից,
- բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ակադեմիայում կամ այլ բուհում` այդ բուհի կանոններով սահմանված կարգով,
- միջբուհական փոխանակման և/կամ ակադեմիական շարժունության ծրագ-րերի շրջանակներում ուսումնառության որոշակի շրջան (կիսամյակ, ուստարի) ուսումնառելու այլ բուհում (ներառյալ` օտարերկրյա),
- փոխադրվելու մեկ այլ բուհ (ներառյալ օտարերկրյա)` համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի,
- ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու ուսումնառությունը բուհում,
- հիմնավորված կերպով դիմելու դեպքում ստանալու իր ակադեմիական տեղեկագիրը` կազմված ուսումնառության լրիվ կամ որևէ շրջանի համար։
7. Այլ դրույթներ
7.1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի տարեկան ուսումնական բեռնվածքի հաշվարկը
1. Ուսումնական ծրագրում և դասընթացների տեղեկագրքում դասընթացին հատ-կացված կրեդիտների հետ մեկտեղ նշվում է նաև շաբաթական լսարանային ժամաքանակն ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություններ, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ և այլն)։
2. Կրեդիտների կուտակման գործառույթի դեպքում ուսանողների անհատական ուսումնական ծրագրերի վերլուծության և առանձին դասընթացներին ուսանող-ների գրանցման տարիների ընթացքում կուտակված վիճակագրական տվյալների հիման վրա ակադեմիան կազմում է ինչպես հաջորդ ուստարվա ուսում-նական բեռնվածությունը, այնպես էլ դասընթացների ու քննությունների ժամա-նակացույցերն ըստ կիսամյակների։
[1] Սույն կարգը չի տարածվում նախորդ տարիներին ընդունված ուսանողների վրա: Վերջիններս շարունակում են ուսումն այն ծրագրերով, որով արված են նրանց ընդունելությունը (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի)
[2] Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ներկա փուլում՝ 2007-2008 ուստարում իրականացնում է կրեդիտների փոխանցման ծրագիրը, որը հիմք կտա հետագայում փուլային ձևով անցնելու կրեդիտային համակարգի գործառույթների ավելի խորացմանն ու ամբողջականացմանը:
[3] Ենթադրում է համապատասխան օրենսդրական դաշտի առկայություն:
[4] Առանզ ֆիզդաստիարակության պարապմունքի:





















