2007-2008 ուս. տարվանից ԵԳՊԱ-ն անցնում է գիտելիքի գնահատման ձևավորող համակարգին, որը որոշակիորեն տարբերվում է գնահատման ամփոփիչ համակարգից: Վերջինիս դեպքում ուսանողների գիտելիքները գնահատվում էին հիմնականում քննության ընթացքում: Գնահատման ձևավորող համակարգի դեպքում ուսանողների դասընթացներից ստացած գիտելիքների գնահատումը ձևավորվում է ամբողջ կիսամյակի ընթացքում, իսկ քննությունը ամփոփիչ գնահատականի բաղադրիչներից մեկն է: Թե որոնք կարող են կազմել գիտելիքի գնահատման բաղադրիչները որոշում են համապատասխան ամբիոնները և դասախոսները: Բաղադրիչներ կարող են կազմել՝
- դասընթացներին ուսանողների հաճախումները
- առաջադրանքների կատարման քանակը և որակը
- սեմինար և պրակտիկ պարապմունքներին ուսանողների ակտիվությունը
- կուրսային առաջադրանքների և նախագծերի կատարման որակը
- դասընթացի ավարտական քննությունը /ստուգարքը
- հանձնարարված գրականության մշակումները
- կոմպոզիցիոն մտածողության ինքնատիպությունը և այլն:
Կիսամյակի ավարտին ԵԳՊԱ ուսանողների գնահատումը կատարվում է թվանշաններով, տառերով /ԿՓԵՀ գնահատական/ և արտահայտվում տոկոսային հարաբերությամբ:
|
Տոկոսներ |
Գնահատական |
ԿՓԵՀ գնահատական |
Մեկնաբանություն |
| 90%-100% |
4.0 |
A |
Անցողիկ գնահատականներ |
| 80%-89% |
3.5 |
B |
|
| 70%-79% |
3.0 |
C |
|
| 65%-69% |
2.5 |
D |
|
| 60%-64% |
2.0 |
E |
|
| 51%-59% |
FX |
Ոչ բավարար՝որոշակի աշխատանքներ կատարելու և հանձնելու հնարավորություն ունի | |
|
50%-ից ցածր |
F |
ԱՆԲԱՎԱՐԱՐ՝ենթակա է դասընթացը կրկնելու |
Բոլոր դասընթացները գնահատվում են ըստ բերված աղյուսակի: Ուսումնական և արտադրական պրակտիկայում ուսանողների կատարած աշխատանքները գնահատվում են ըստ պրակտիկայի ղեկավարի հաշվետվության և ուսանողների ներկայացրած գործերի:
Անցողիկ շեմը 2.0-է կամ՝ E-ն.
«2.0»՝ «E» գնահատվում է ուսանողը եթե ինչ-որ չափով թերացել է մասնակցել լսարանային պարապմունքներին, ունի բացթողումներ, պահանջվող առաջադրանքները կատարել է միջին որակով, ներկայացրել է նվազագույն քանակի արտալսարանային աշխատանքներ, որոշ չափով մասնակցել է սեմինար և պրակտիկ աշխատանքներին, ավարտական քննությանը դրսևորել գիտելիքի բավարար մակարդակ:
«FX» – ստանում է ուսանողը եթե թերացել է դասընթացներին ակտիվ մասնակցելուց, բավարար չափով չի կատարել առաջադրանքները /կամ կատարել է դրանց միայն մի մասը/, սեմինար և պրակտիկ պարապմունքներին բավարար ակտիվություն չի ցուցաբերել, ավարտական քննությանը ներկայացրել է առաջադրանքների մի մասը կամ տեսական դասընթացների քննությանը պատասխանել է ոչ բոլոր հարցերին, թերի է մշակել հանձնարարված գրականությունը: Ամբիոնը հնարավորություն է տալիս այդ ուսանողին մինչև հաջորդ կիսամյակի առաջին ամսվա ավարտը բարելավել իր վիճակը և հանձնել դասընթացի ավարտական քննությունը:
«F» – ստանում է ուսանողը եթե գիտելիքների գնահատման նվազագույն շեմը /50%/ չի ապահովել: Դրական գնահատվելու համար ուսանողը պետք է կրկնի տվյալ դասընթացը, որից հետո միայն իրավունք կունենա հանձնել քննությունը:
Գնահատման ներկայացվող համակարգը չի տարածվում նախորդ տարիներին ընդունված ուսանողների վրա:





















