Երևանում հիմնադրված գեղարվեստի ինստիտուտը (ներկայումս` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) բացառիկ երևույթ էր բազմադարյան հայ մշակութային կյանքում: Շնորհաշատ երիտասարդները հնարավորություն ստացան բարձրագույն կրթություն ստանալ Հայրենիքում:
Հիմնադրվել է 1945 թ.-ին:
Էլ. փոստ` yafa@yafa.am, info@yafa.am
Կայք էջ` http://www.yafa.am
Հասցե` 0009, Երևան, Իսահակյան 36, Հայաստանի Հանրապետություն։
Հեռախոս` (+37410) 56-07-26
Ֆաքս` (+37410) 54-27-06
Աշխատանքային ժամերը` 9:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Պատասխանատու անձ` (+37410) 56-27-06
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ունի 66 տարվա պատմություն: Իր գոյության տասնամյակների ընթացքում բուհում ձևավորվել են մնայուն արժեքներ, որոնք միավորում են դասախոսների և ուսանողների մի շարք սերունդ և բնորոշում նրա բացառիկ դերը հայ մշակույթի զարգացման գործում: Ակադեմիան մինչև 1994 թվականը գործել է թատերական ինստիտուտի հետ համատեղ, այնուհետև` առանձնացել որպես ինքնուրույն բուհ: Ներկայումս ունի երկու մասնաճյուղ` Գյումրիում և Դիլիջանում: Ակադեմիան և մասնաճյուղերն ապահովված են անհրաժեշտ արվեստանոցներով, լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով: Ունի գրադարան, ցուցասրահ: Կարևոր նշանակություն է տրվում տեղեկատվական ցանցի զարգացմանը, և ըստ անհրաժեշտության, ուսումնական գործընթացում կիրառվում են նաև բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Ակադեմիայի առաքելությունն է բարձր որակավորման մասնագետներ պատրաստել արվեստի տարբեր ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտություններով`
Գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, արվեստաբանություն, դիզայն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային գրաֆիկա:
Բուհում ներդրված է կրեդիտային համակարգը: Ուսուցումը կատարվում է հետևյալ կրթական ծրագերեվ`
բակալավրի – 4 տարի տևողությամբ
մագիստրոսի – 2 տարի տևողությամբ
ասպիրանտուրա – 3 տարի տևողությամբ
Ակադեմիան իր կարևոր խնդիրն է համարում նոր գաղափարնեի ոգեշնչումն ու քարոզչությունը: Բուհն ապագա մասնագետներին պատրաստում է ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլ նաև մշակույթի ոլորտի նորարարության համար:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դռները բաց են շնորհալի, բնածին օժտվածություն ունեցող և արվեստին նվիրված յուրաքանչյուր անհատի առջև:
Վերջին տարիներին, կրթական բարեփոխումների արդյունքում, ակադեմիան ակտիվացրել է արտաքին կապերը և միջոցներ ձեռնարկել ուսանողների և դասախոսների շարժունությունն ապահովելու ուղղությամբ: Շարժունակությունը նաև այն նպատակն ունի, որ բուհի անձնակազմը և ուսանողները մոտիկից ծանոթանան և կարողանան օգտվել եվրոպական տարածքի կրթական և մշակութային ժառանգությունից` ներառյալ նրա ժողովրդավարական արժեքները: Այդ նպատակով ուսանողների և դասախոսների փոխանակման պայմանագրեր են կնքվել Ֆրանիայի, Գերմանիայի, Լատվիայի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների արվեստի բուհերի հետ:
Ակադեմիան աշխատում է իր կրթական ծրագերեվ և ուսուցման բարձր որակով գրավիչ կինել նաև եվրոպական կրթական տարածքում: Ներկայումս նրա ուսանողների 15-18 %-ը արտասահմանցիներ են (Հունաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, ԻԻՀ-ից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ-ից):
Ակադեմիան ունի երկու ֆակուլտետ.
կերպարվեստի
դիզայնի և կիրառական արվեստի
Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից` գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպեաս նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ: Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս:
Կարիք ունեցող ուսանողներին ակադեմիան ապահովում է հանրակացարանով: Պետական պատվերով ակադմիա ընդունված ուսանողները, այդ թվում նաև սփյուռքահայերը, սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:





















