Mission

 

ԵԳՊԱ առաքելությունն է.

տրամադրել բարձրագույն կրթություն՝ իրականացնելով բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրեր արվեստի տեսության, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի, դիզայնի և ճարտարապետության ոլորտներում` ակադեմիական և արդի մոտեցումների կիրառման, ստեղծագործական և կրթական գործընթացները հասարակական կարիքներին համապատասխանեցման միջոցով,

→ նպաստել ազգային մշակույթի և տնտեսության զարգացմանը` պատրաստելով ազգային ու միջազգային մակարդակներում մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև հարատև կրթությանը պատրաստ քաղաքացիներ,

  զարգացնել արվեստի հետազոտությունը՝ նպաստելով գիտական մտքի և ազգային մշակույթի տարածմանը,

ազգային արժեքների ձևավորմամբ նպաստել հասարակության համախմբմանը և գեղագիտական ճաշակի     բարձրացմանը: