“Contemporary Istanbul” Արտ Էքսպո

Նոյեմբերի 22-ից 25-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց «Contemporary Istanbul» («Ժամանակակից Ստամբուլ») 7-րդ միջազգային արտ-էքսպոն: Աշխարհում խոշորագույներից մեկը հանդիսացող այս էքսպոյում մասնակցում էին շուրջ 100 պատկերասրահներ և մոտ 600 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցադրված նմուշների մեջ էին այնպիսի հանրահայտ արվեստագետների գործեր, ինչպիսիք են Պիկասոն, Ուորհոլը, Բոտերոն և այլք: Էքսպոյին ներկայացված էին նաև հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ: Հայկական տաղավարում ցուցադրվում էին Արմեն Գևորգյանի, Տարոն Մուրադյանի, Ռուբեն Գրիգորյանի, Դավիթ Կարեյանի, Էմիլ Կազազի, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս` գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Վերջինս էքսպոյում ներկայացված էր երեք մեծածավալ կտավներով («Մորս դիմանկարը», «Խորհրդավոր ընթրիք», «Մսագործ»):

 

 

Հարկ է նշել, որ հայկական տաղավարում ներկայացված աշխատանքները արժանացել են թե’ արվեստագետների և թե’ բազմաթիվ այցելուների դրական արձագանքին:

 

 

Նշենք նաև, որ «Contemporary Istanbul»-ը ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք միջոցառումներից է, որը հյուրընկալում է ազգային և միջազգային պատկերասրահներ, արվեստագետների ամբողջ աշխարհից, հավաքորդների, թանգարանի տնօրենների, համադրողների, արվեստաբանների, լրագրողների և պարզապես արվեստը գնահատողների:

 

http://www.contemporaryistanbul.com/press/photo_gallery.php

 

 

[facebook]

 

 

Leave a Reply